«Ռեստարտն» ու ԿԳՆ-ն պնդում են՝ ԵՊՀ ուսխորհուրդը անօրինական կառույց է, պետք է լուծարվի. ՈՒԽ նախագահը հակադարձում է

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ նոյեմբերի 8-ին, Երեւանի պետական համալսարանում ակցիա էր կազմակերպել: Նախաձեռնության անդամները, շրջելով համալսարանի մասնաշենքերով, ուսանողներին տեղեկացնում էին ԵՊՀ ուսանողական խորհրդի անօրինական գործունեության ու դրա լուծարման անհրաժեշտության մասին՝ հիմք բերելով ԿԳՆ ուղարկած նամակն ու նախարարությունից ուղարկած պատասխանը:

«Ռեստարտ» նախաձեռնությունը հոկտեմբեր ամսին դիմում է ուղարկել ԿԳՆ, որտեղ խոսվում է Երեւանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի անօրինական գործունեության մասին:

Մասնավորապես՝ «Ռեստարտ» նախաձեռնությունը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ պետական բուհերի ուսանողական խորհուրդների վերաբերյալ՝ առաջին հերթին աչքի անցկացնելով ԵՊՀ ՈՒԽ-ն: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Նախ՝  առաջին խախտումը, ըստ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների, այն է, որ ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունը հաստատված չէ. ըստ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի՝ ուսանողական խորհուրդների կանոնադրությունները հաստատում է լիազոր մարմինը՝ ԿԳՆ-ն: 2014 թվականի նոյեմբերի 17-ից ԵՊՀ-ն ՊՈԱԿ-ից վերաձևակերպվել է հիմնադրամի, որից հետո, ՈՒԽ կանոնադրությունը չի ուղարկվել լիազոր մարմնի կողմից հաստատման, նշանակում է՝ ԵՊՀ ՈՒԽ-ն առհասարակ գոյություն չի ունեցել:

Հաջորդ կոպտագույն խախտումը, ինչպես փաստում են նախաձեռնության անդամները, վերաբերում է ԵՊՀ ՈՒԽ համագումարին: Ըստ ՈՒԽ կանոնադրության՝ ուսանողական խորհրդի բարձրագույն կառավարող մարմինը ՈՒԽ համագումարն է, որը պետք է գումարվի 3 տարին առնվազն 1 անգամ: Բայց վերջին համագումարը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերին։ Այդ համագումարը հաստատում է տարեկան հաշվետվությունը, ՈՒԽ նախագահության կազմը, որն իր հերթին ընտրում է ՈՒԽ նախագահին, կանոնադրության մեջ փոփոխություններ է իրականացնում եւ այլն: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ ՈՒԽ նախագահն ու նախագահությունը լեգիտիմ չեն։

Սա նշանակում է, որ լիազոր մարմին՝ ԿԳՆ պետք է ուղարկել նոր կանոնադրություն:

ԿԳՆ-ն պատասխանել է «Ռեստարտ» նախաձեռնության դիմումին՝ հակասությունները շտկելու եւ խախտումները բացառելու նպատակով ԵՊՀ-ին առաջարկելով իրականացնել ուսանողական խորհրդի նոր ընտրություններ և մշակել նոր կանոնադրություն:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ, ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանը մեր զրույցում ասաց, որ իրենց արած հետազոտությունը ցույց է տվել, որ ԵՊՀ ՈՒԽ-ն խախտել է իր իսկ կանոնադրության գլխավոր կետերը.

«Կանոնադրության մեջ նշված է, որ համագումարը պետք է գումարվի երեք տարին առնվազն մեկ անգամ, այնինչ վերջինը եղել է 2014 թվականին, իսկ այս ՈՒԽ-ի իրականացրած համագումարը եղել է միայն այս սեպտեմբերին, այն էլ այն բանից հետո, երբ մենք հարցում ուղարկեցինք, որ մեզ տրամադրեն նախկին համագումարի արձանագրությունները, իսկ իրենք չուղարկեցին, հապճեպ համագումար արեցին: Նույնիսկ այս համագումարը իրավական չէ, որովհետեւ ովքեր գումարել են այն, իրենք ընտրված չեն լեգալ ճանապարհով»,-ասաց Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ ԿԳՆ ուղարկած նամակը ուղարկել են նաեւ ՈՒԽ նախագահին եւ ռեկտոր Արամ Սիմոնյանին, սակայն վերջիններս դեռ չեն պատասխանել:

Նա նաեւ պնդում է՝ քանի որ ՈՒԽ համագումար չի եղել, այդպիսով չի հաստատվել նաեւ ՈՒԽ-ի տարեկան 8.5 մլն դրամ բյուջեն. «8.5 մլն դրամ տարեկան բյուջեն որեւէ մեկը հաստատե՞լ է, թե՞ էդ գումարը եկել է, դուք ծախսել եք»,-ասաց Պետրոսյանը:

ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը մեր զրույցում հաստատեց, որ վերջին համագումարը եղել է 2014 թվականին, եւ հաջորդը պետք է լիներ 2017-ի դեկտեմբերին: Բայց ՈՒԽ այդ ժամանակվա նախագահը պետք է փոխվեր, եւ քանի որ համագումար անելու համար պահանջվում էր բոլոր հաստիքները լրացված նոր խորհուրդ գումարել, ուսխորհրդականները, Ափոյանի փոխանցմամբ, ըստ կարգի ընտրական գործընթաց են սկսել հունվարից, որի ժամանակ ՈՒԽ ժամանակավոր նախագահ ընտրվել է ինքը՝ Դավիթ Ափոյանը:

«Օրինակ՝ հիմա խորհրդարանն արձակվել է, բայց չի դադարեցնում իր գործունեությունը, մինչեւ նորը ձեւավորվի: Մենք նույն սկզբունքով հունվարից սեպտեմբեր արել ենք մեր ժամանակավոր պարտականությունները, արել ենք ամենայն պատասխանատվությամբ, զուգահեռաբար կազմակերպել ենք նաեւ նոր ընտրություններ: Ինչ-ինչ հանգամանքների բերումով, նաեւ ապրիլյան քաղաքական բարդ իրադրության ու դասապրոցեսի ընդհատված լինելու պատճառով, այդ ընտրութունները ավարտին չենք կարողացել հասցնել: Փաստացի ուշացրինք հերթական համագումարը, բայց երբ սեպտեմբերին դասապրոցեսը սկսվեց, սկսեցինք ընտրական նոր գոծընթացը, սեպտեմբերի 20-ին համագումար արեցինք, հաստատեցինք ՈՒԽ նախագահության կազմը, հաշվետվությունը, կատարեցինք արդեն նախագահի նոր ընտրություն, եւ ես նորից ընտրվեցի նախագահ»,-պարզաբանեց Ափոյանը:

Վերջինս համաձայնեց նաեւ, որ ՈՒԽ կանոնադրությունը նույնպես հաստատած չէ ԿԳՆ-ի կողմից, սակայն նախարարությունն ՈՒԽ-ի հետ տեւական ժամանակ համագործակցԵլ է՝ որպես ուսանողների օրինական ներկայացուցչական մարմին.

«Ընդունում եմ, բացթողում կա: Դա եղել է 2014 թվականից, բայց մենք պարբերաբար աշխատել ենք ԿԳՆ-ի հետ՝ որպես ուսանողական ներկայացուցչական մարմին: Այդ կանոնադրությունը հաստատել է ուսանողներից բաղկացած ներկայացուցչական ժողովը, իսկ նախարարության հաստատման գործընթացն ինչ-ինչ պատճառներով սառեցվել է: Այո, փաստացի հաստատված չէ, բայց մեր նախագիծը ընդունել է նախարարությունը, մեզ հետ համագործակցել է: Հիմա հարց. եթե չէին ընդունում, չէին հաստատում, ինչո՞ւ էին մեր ներկայացուցիչներին ընդունել որպես ուսանողների օրինական ներկայացուցչական մարմին»,-«Հայկական ժամանակ»-ին ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահը:

Ինչ վերաբերում է ԿԳՆ-ի՝ «Ռեստարտ» նախաձեռնության դիմումի պատասխանում նշված այն հատվածին, որտեղ ԵՊՀ-ին առաջարկ է արվում լուծարել ՈՒԽ-ն եւ նոր ընտրություններ կազմակերպել, Ափոյանն ասաց, որ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին գրված նամակում ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը լրիվ այլ պատասխան է տվել, որտեղ ընդհանրապես խոսք չկա ՈՒԽ-ի լուծարման մասին:

«Մեզ նման առաջարկ չի եղել: Այսինքն՝ ԿԳ փոխնախարարը երկու կողմերի արանքում տարաձայնությունների առիթ է դարձել: Սա ինձ համար դատապարտելի է, դրա համար հրավիրել եմ վարչապետի եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուշադրությունը»,-ասաց Ափոյանը:

«Ռեստարտ» նախաձեռնության դիմումի պատասխանը

ԵՊՀ-ին ուղարկած պատասխանը

ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով ՈՒԽ նախագահի՝ երեկ արված հայտարարությանը, թե փոխնախարարը երկակի խաղեր է խաղում և ուսանողներին հրահրում իրար դեմ, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է, որ երկու դիմումներում հակասություն չկա.

«Պղտոր ջրում ձուկ որսացողներին էլ խորհուրդ կտամ չթաքնվել ուսանողների մեջքի ետևում, չփնտրել հակասություններ այնտեղ, որտեղ դրանք չկան, ուսանողներին հերթական անգամ չներքաշել կուսակցական խաղերի մեջ և ապահովել բոլոր ուսանողների ազատ կամարտահայտումը»:

 

 

Տպել
3729 դիտում

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»