Փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել․ ՓՊ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության եւ ՀՀ ԱԱԾ ղեկավարի եւ ՀՀ ՀՔԾ պետի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի վարքագծի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել է կարգապահական վարույթ հարուցելու հարցը:

Ինչպես հայտնում են Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի 05.10.2018թ. թիվ 361-Ա որոշմամբ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա փաստաբան Վահե Գրիգորյանի (արտոնագիր՝ թիվ 450) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառով:

Նշված որոշման մեջ, մասնավորապես, նշվել է՝

Տուժողի (իրավահաջորդի) ներկայացուցչի դատավարական շփումները (այդ թվում՝ դատավարական համագործակցությունը) դատավարության սուբյեկտ հանդիսացող նախաքննության մարմնի հետ, իրավաչափ են:

Պաշտոնատար անձանց կողմից Վահե Գրիգորյանին, որպես փաստաբան եւ փորձագետ դիտարկելու եւ նրան որոշակի վարքագիծ դրսեւորելու հանձնարարության նմանվող խոսակցությունը ինքնին չի կարող Վահե Գրիգորյանի կողմից այդպիսի կախյալ կարգավիճակում հանդես գալու իրական փաստի մասին վկայել, նույնիսկ այն պարագայում, երբ Վահե Գրիգորյանն այդ խոսակցությամբ ակնկալվող վարքագիծը կդրսեւորեր:

Վահե Գրիգորյանի ակտիվ վարքագիծը, այդ թվում՝ հրապարակային ելույթները, կարող են տեղավորվել «Մարտի 1-ի» հայտնի գործով տուժողի (իրավահաջորդի) շահերի պաշտպանության գործողությունների մեջ:

Ինչ վերաբերում է ՀՔԾ ղեկավարի այն խոսքին, որ «…հատուկ քննչական ծառայության ղեկավարը ի պաշտոնե, նախաքննություն իրականացնող անձ չէ: Նախաքննություն իրականացնող անձը քննիչն է, այդ քննչական խմբի ղեկավարը եւ քննչական խմբի քննիչները: Հատուկ քննչական ծառայության ղեկավարը ծառայության ընդհանուր ղեկավարումն է իրականացնում, այսինքն հատուկ քննչական ծառայության ղեկավարը այդ քննությանը միջամտելու իրավական հնարավորություն էլ չունի:», ապա դա չի կարող այնպես մեկնաբանվել, որ տուժողի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանի համագործակցությունը նույն մեղադրանքի կողմում գտնվող նախաքննության մարմնի հետ չի եղել:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն դատավարության սուբյեկտ համարվող «քննչական բաժնի պետ» հասկացության մեջ մտնում է նաեւ հատուկ քննչական ծառայության պետը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ եւ 193-րդ հոդվածների պահանջներից հետեւում է, որ ՀՔԾ ղեկավարը նույնպես հանդիսանում է քրեական դատավարության սուբյեկտ եւ օժտված է նախաքննության նկատմամբ դատավարական ազդեցության լայն հնարավորություններով:

Հատկանշական է նաեւ, որ որեւէ փաստացի տվյալ առկա չէ, որ փաստաբան Վահե Գրիգորյանն իր վերոհիշյալ համագործակցությամբ գործել է իր վստահորդների շահերին հակառակ: 

Որոշումը հասանելի է հետեւյալ հղումով:

Տպել
2061 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է