Սեւանի թեման ԱԺ-ում մեկնարկեց պատգամավորի եւ բնապահպանի կռվով եւ ավարտվեց փոխնախարարի ու Ազգային պարկի ղեկավարի վեճով

Ազգային ժողովում «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումները սկսվեցին եւ ավարտվեցին վիճաբանություններով: ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի եւ բնապահպան Կարինե Ադամյանի վիճաբանության կրքերը դեռ չէին հանդարտվել, երբ լեզվակռվի մեջ մտան տարածքային կառավարման փոխնախարար Դավիթ Գեւորգյանն ու «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը:

«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով ԱԺ լսումներին հայտարարեց, որ պարկն ունի շատ ռեսուրսներ հենց այլընտրանքային տուրիզմի տեսակետից: «Առաջիկայում ականատես կլինենք գեոպարկերի ստեղծմանը, պատմամշակութային հուշարձաններով»,- ասաց նա եւ նշեց, որ բոլոր գերատեսչությունների հետ կա համագործակցություն:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գեւորգյանը դեմ է, որ «Սեւան ազգային պարկ»-ը տնտեսական զարգացման ծրագրերով զբաղվի: «Բնապահպանական ռիսկերը գնահատող, բնապահպանական խնդիրներով զբաղվող կառույցը՝ կլինի Ազգային պարկը, թե ինչ-որ ՊՈԱԿ կամ նախարարություն, չի կարող նաեւ ինքը կազմել տնտեսական զարգացման ծրագիր, քանի որ կա՛մ լավ զարգացման ծրագիր չի լինելու, կա՛մ պատշաճ բնապահպանություն չի իրականացվելու: Կառավարության 2017թ.-ի որոշումը հակասում է այս որոշմանը. Ազգային պարկը ուղղակի չի կարող բավարար մակարդակով երկու հարցն էլ լուծել, եւ դրա վառ վկայությունը հիմիկվա տնտեսական զարգացման մակարդակն է «Սեւան ազգային պարկ»-ի տարածքում: Չեմ կարծում, որ մենք ուզում ենք մեր զբոսաշրջիկներին այդ տեսքով ներկայանալ, այդ տեսքով աղբահանություն իրականացվի»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ պարկը պետք է պահանջի տնտեսվարողից՝ պատշաճ աղբահանություն իրականացնել: «Ժառանգության մասին եք խոսում, տարածքային կառավարումից եք խոսում, թե ինչ ժառանգություն եք ստացել, մենք էլ ձեզանից ենք նույն ժառանգությունը ստանում, էս նորմալ վիճակ ա՞, սենց ենք վիճակը պատկերացնո՞ւմ»,-ձայնը բարձրացրեց փոխնախարարը:

Վահե Գուլանյանը կարճ արձագանքեց. «Նախ, բոլոր տնտեսվարող սուբյեկտներն ունեն աղբահեռացման պայմանագիր, ինչ մեզանից հասել է՝ արել ենք պատշաճ եւ ամբողջ ծավալով: Եվ հետո, որպեսզի ձեր տեղեկատվությունը լինի ամբողջական, այլ ոչ թե աշխատակիցների միջոցով, հեռախոսազանգի միջոցով, պահանջեք գրավոր եւ կունենաք ամբողջական տեղեկատվություն»,- ասաց նա:

Բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ իրավունք ունի պարկը էկոտուրիզմով, ագրոտուրիզմով զարգացելու, լուծելու բնապահպանական խնդիրները: «Այլ հարց է՝ որքանով լավ է արվում, որքանով՝ վատ, դրա համար էլ Ազգային պարկ է, այլ ոչ թե Արգելոց»,- ասաց նա:

Տպել
3357 դիտում

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)