ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները քննարկել են Յուրի Խաչատուրովի փոփոխման հարցը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ Նյու Յորքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շրջանակներում ծավալվող գործընթացը:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ԱԳ նախարարները քննարկել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրել ՄԱԿ-ի շրջանակներում իրենց առաջնահերթությունները, անդրադարձ կատարել ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ-պետությունների նախաձեռնություններին ու դրանց փոխադարձ սատարմանը, մտքեր փոխանակել ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ:

Իր խոսքում նախարար Մնացականյանը կարեւորել է նախարարական հանդիպման այս ավանդական ձեւաչափը, որպես արտաքին քաղաքական համակարգման արդյունավետ հարթակ:

ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարների ուշադրությանն է ներկայացվել նոյեմբերին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի ու կանոնադրական մարմինների նիստերին, ինչպես նաեւ կազմակերպության աշխատանքային օրակարգին առնչվող հարցեր, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրել են «Տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ակտիվացման», «Աֆղանստանում իրադրության, երկրի հյուսիսային նահանգներում ԴԱԵՇ-ի դիրքերի ամրապնդման եւ Աֆղանստանի իսլամական հանրապետությունից թմրամիջոցների տարածման վտանգի աճի», «Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրադրության կայունացմանն ուղղված ջանքերի» վերաբերյալ հայտարարությունները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երեւանի կայազորի պետի պաշտոնը։

Տպել
2297 դիտում

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության

Մինսկ-2019. Ժիրայր Սարգսյանը պարտվեց բռնցքամարտի 1/8 եզրափակչում (լուսանկարներ)

Թբիլիսիում մեկնարկել է «Ամոթ է» խորագրով 5-րդ բողոքի ցույցը

Լանա դել Ռեյի հայաստանցի երկրպագուները խնդրում են նրան Հայաստան հրավիրել

Երվանդ Խունդկարյանի հրամանով հուլիսի 11-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել

Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավարին

Վանաձորի տնակներից մեկում հայտնաբերվել է 60-ամյա քաղաքացու դի

Ինչո՞ւ է պետական միջոցների ու ծախսերի հաշվեքննությունը կամ աուդիտը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին

Աննա Հակոբյանն Արցախում հանդիպել է զորամասերից մեկի զինծառայողների հետ (տեսանյութ)

Հնարավոր է արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին Երեւանում գործեն 20 նոր վերելակ՝ եվրոպական ստանդարտներին համապատասխանող

Կապանի անտառտնտեսության և Սյունիքի բնակիչների կարիքների գումարով մեքենա է գնվել ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի համար

Միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, առերևույթ հանցագործության կասկածներ․ Հաշվեքննիչ պալատի զեկույցը

Դավթաշեն եւ Նուբարաշեն վարչական շրջանները արդեն տարեվերջին կունենան «լեդ» լուսատուներ