Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը չի ցանկացել դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդեարցիայի նախագահ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան ակումբի հիմնադիր-անդամ Սերգեյ Ջանջոյանն ասաց, որ այդ մասին իրենց պատմել է ՀՖՖ նախագահի միակ թեկնածու, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Նախկինում երկրպագուների կողմից հաճախ էր բարձրաձայնվում Ջորկաեֆին այդ պաշտոնում տեսնելու ցանկությունը:

«Կարող եմ ասել, որ մենք, ես՝ ինքս ցանկանում էի տեսնել Յուրի Ջորկաեֆին: Դժվար է գտնել մարդ, որը բարի անուն ունի, կոռուպցիայի մեջ չի եղել, ֆուտբոլային վատ պատմությունների մեջ չի եղել եւ այլն: Դրա համար մենք այդ պաշտոնում տեսնում էինք նրան: Երբ Վանեցյանը եկավ մեր սեկցիա, հենց առաջինն այդ մասին խոսեց: Պատմեց, որ հանդիպել է Ջորկաեֆի հետ, առաջարկել է ՀՖՖ նախագահի թեկնածությունը, բայց նա չի համաձայնվել: Մենք էլ տարբեր հանդիպումներ ունեցել ենք Ջորկաեֆի հետ: Նա վերջնական ինչ-որ բան մեզ չէր ասել: Պարզ է, որ ցանկանում է մարզչական կարիերա եւ չի ցանկանում մենեջերական պաշտոն: Վանեցյանը կարծում եմ՝ բավական լավ թեկնածու է եւ կարող է հաջողություն գրանցել»,- ասաց նա:

Սերգեյը, ընդհանուր առմամբ դրական է տրամադրված նաեւ գործադիր կոմիտեի հնարավոր կազմի նկատմամբ: Երբ պաշտոնապես հայտնի դարձավ, թե ովքեր են թեկնածուները, կարծիքները բաժանվեցին 2 մասին: Մի մասը համարում է, որ, այսպես ասած, ոչ ֆուտբոլային մարդիկ, օրինակ, նախարարները. չպետք է ընդգրկված լինեն ֆեդերացիայում, եւ պետք է պարզապես համագործակցեն անհրաժեշտության դեպքում: Մյուս կողմը կարծում է, որ, օրինակ, թեկնածուների կազմում հայտնված առողջապահության կամ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարները ֆեդերացիայում աշխատելով կարող են ավելի լավ լուծումներ տալ իրենց ոլորտներին առնչվող խնդիրներին:

«Այո՛, կան մարդիկ, որոնց ներկայությունը ինձ համար էլ զարմանալի է, չեմ ընդունում նրանց՝ գործկոմում լինելը: Չեմ ուզում անուններ տալ, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ՝ կունենանք գործկոմ, որը քննարկումներ եւ բանավեճեր կունենա: Այս տարիների ընթացքում գործկոմում չի եղել 1 դեմ, 1 ձեռնպահ կամ հակառակ որոշում: Հիմա կունենանք գործկոմ, որը բանավեճեր կունենա: Որոշ նախարարների եւ, այսպես ասած, ոչ ֆուտբոլային մարկանց անձամբ ճանաչում եմ: Ճիշտ է՝ իրենց կենսագրության մեջ այդքան էլ կապ չեն ունեցել ֆուտբոլի հետ, բայց բոլորը ֆուտբոլասեր են, ֆուտբոլից հասկացող, ոմանք մեզ հետ տրիբունայից աջակցել են (խմբ. նկատի ունի, օրինակ, գործկոմի թեկնածու ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինայանին) մեր հավաքականին»,- ասաց Ջանջոյանը:

Ըստ ֆուտբոլային շրջանակներում պտտվող լուրերի՝ Արմեն Մելիքբեկյանը գործադիր կոմիտեի նախագահի ամենահավանական թեկնածու են: Նրա մասին դրական կարծիքներ են հնչում: Մելիքբեկյանի ֆուտբոլային մեծ գիտելիքներից են խոսում թե ֆուտբոլիստներ, թե մարզական լրագրողները, եւ թե երկրպագուները: Ջանջոյանը համամիտ է հնչած կարծիքների հետ:

«Այն անձն է, որի հետ ՖԱՖ-ը հենց առաջին աշխատանքն է տարել դեռեւս 10 տարի առաջ: Կարելի է ասել՝ ֆուտբոլի մոլի երկրպագու է՝ ֆուտբոլային ֆանտաստիկ մեծ գիտելիքներով, եւ կարծում եմ՝ բավական օգուտ կտա մեր ֆուտբոլին»,- ասաց նա:

Ջանջոյանը կարծում է, որ հայկական ֆուտբոլում սպասվող կտրուկ փոփոխությունները դրական արդյունքներ կտան: Ըստ նրա՝ 2002 թվականից, ինչ կառույցը ղեկավարել է ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որոշումները կայացվել են հիմնականում 1 մարդու կողմից: 2-րդ, 3-րդ կարծիք քննարկումների ժամանակ չի եղել: Նա մտածում է, որ նորացված ֆեդերացիայում՝ նոր գործկոմի կազմով, հակառակ պատկերը կլինի

«Հայրապետյանի պաշտոնավարումը 2 բառով ամփոփել չի կարելի: Նրա օրոք հավաքականի հաջող շրջան ունեցել ենք, բայց բնականաբար բացերը, սկանդալային իրադարձությունները, վատ ֆուտբոլային օրերը շատ ավելին են եղել: Մանավանդ վերջին տարիներին կարելի է ասել՝ սկանդալը հաջորդում էր սկանդալին: Ֆեդերացիան ամբողջովին կախված էր 1 մարդուց: Կարծում եմ՝ բավական փոփոխություններ կլինեն ֆեդերացիայում, ու կաշխատի ոչ թե 1 հոգի, այլ մի ամբողջ համակարգ. ամեն մեկը, լծված լինելով իր գործին, կանի ոչ թե 1 մարդու հրահանգ, այլ այն, ինչի պատասխանատուն, մասնագետն է»,- ասաց նա:

Գործադիր կոմիտեի ու նախագահի արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 22-ին: Ընտրությունները արտահերթ են, քանի որ մինչեւ 2019-ի փետրվար ՀՖՖ-ն պետք է իրավաբանական անձանց միությունից (ԻԱՄ) վերակազմավորվի հասարակական կազմակերպության (ՀԿ): Սեպտեմբերի 22-ին տեղի է ունենալու նաեւ այս փոփոխությունը:

Տպել
6425 դիտում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան