ՀՀ-ում բարեփոխումների բարենպաստ պայմաններ են ստեղծվում. նախարարի ելույթը` ԱՀԿ-նիստին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանում արտահերթ ելույթի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է ՀՀ որդեգրած ռազմավարությունն այս ոլորտում, առաջնահերթություններն ու գերակայությունները` ուղղված երկրի առողջապահական համակարգում առկա խնդիրների լուծմանը:

Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրադրության պայմաններում` ժողովրդավարության հաստատման ճանապարհին առողջապահությունը դիտվում է որպես գերակայություն:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարներ, միջազգայնորեն հայտնի փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդների ուշադրությանն են ներկայացվել ոլորտին ուղղվող բյուջետային հատկացումների ավելացման միջոցով ծրագրվող փոփոխությունները, ապահովագրական ծածկույթի ընդլայնման միջոցով շատ ավելի մեծաթիվ քաղաքացիների համար առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու նպատակադրումը:

Առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը նախարարության առաջնահերթ քայլերից է, ինչը միտված է հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու հնարավոր բարդությունների կանխարգելմանը: Այս ռազմավարությունը կյանքի է կոչվել արդեն 10 տարուց ի վեր, բայց, նախարարի դիտարկմամբ, այն դեռ որոշ հաջողություններ գրանցել է միայն գյուղական վայրերում, ուստի շարունակում է մնալ օրակարգում:

Նույն այս նպատակին է միտված նաեւ սքրինինգային մի շարք ծրագրերի ծրագրվող ներդրումը:

Նախարար Թորոսյանն ընդգծել է նաեւ նախարարության կողմից առողջ կենսակերպի ձեւավորմանն ուղղված քայլերն ու այս առումով լրջագույն անելիքները` դրանցից առանձնացնելով, մասնավորապես, ծխելու դեմ տարվող պայքարը: Հայաստանում ամենօրյա ծխող է չափահաս մարդկանց ավելի քան 52 տոկոսը, ուստի այս իրավիճակը շտկելուն եւ առողջական ամենատարբեր ռիսկեր կանխելուն են միտված օրենսդրական համապատասխան նախաձեռնությունները:

«Առողջապահական բարեփոխումները, որոնք ուղղված են հանրային առողջության ամրապնդմանը, ԱԱՊ-ի վերակազմավորմանը, բուժսպասարկման որակի բարձրացմանը եւ այլ ոլորտներին, հիմք կստեղծեն հետագա բարեփոխումների համար` համընդհանուր առողջապահական նպատակներին հասնելու համար: Ներկայումս Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծվում առողջապահական համակարգի հետագա բարեփոխումների համար»,-շեշտել է նախարարը:

Տպել
2075 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել