Բողոք Էջմիածնում. ազատամարտիկները քաշքշեցին իրար, դեմ են ԵԿՄ տարածքային վարչության նոր ղեկավարի նշանակմանը

Մի խումբ ազատամարտիկներ այսօր Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային վարչության դիմաց բողոքի ակցիա էին անում՝  պահանջելով տարածքային վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարականն ու պնդում, որ իրենց ընտրած թեկնածուն պետք է ղեկավարի կառույցը՝ մինչեւ կլինի ԵԿՄ ընդհանուր համագումարը:

Բողոքի ակցիա անող ազատամարտիկները պնդում են, որ այս ամիսների ընթացքում կառույցը նորմալ չի աշխատել, հիվանդ ազատամարտիկների թղթերը չի ստորագրել բուժումների համար եւ այլն. «Եթե չեն աշխատելու, թող դռները փակեն գնան, մինչեւ համագումար, ընտրություն կլինի, կսկսեն աշխատել: Բա էլ ինչի՞ համար են իրենց նշանակել, որ բան չպիտի փոխվեր»,- «Հայկական ժամանակ»-ին ասաց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը:

Վերջին շրջանի զարգացումներից, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումից ու նրա որդու՝ Էջմիածնի ԵԿՄ խորհրդի պաշտոնը թողնելուց հետո, հունիսին ԵԿՄ կենտրոնական վարչությունից ԵԿՄ Էջմիածնի բաժնի ղեկավար է նշանակվել ազատամարտիկ Մաթեւոս Ներսիսյանը: Սակայն ազատամարտիկները պնդում են, որ մինչեւ կենտրոնական վարչությունից նշանակումն արել են, իրենք այստեղ՝ Էջմիածնում, շուրջ 200 ազատամարտիկով արդեն ընտրել են ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանին: Իսկ կենտրոնական վարչությունում Մաթեւոս Ներսիսյանին նշանակել են մոտ 50 ստորագրությամբ, բայց ինչպես պնդում են ազատամարտիկները՝ անօրինական կերպով:

ԵԿՄ Էջմիածնի վարչության նախկին ղեկավար Մաթեւոս Ներսիսյանը

Մաթեւոս Ներսիսյանի պաշտոնավարումից դժգոհ ազատամարտիկները տեւական ժամանակ պահանջել են Ներսիսյանի հրաժարականը: Օրեր առաջ, ստեղծված իրավիճակը հարթելու համար, ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի նախագահ Աշոտ Խաչատրյանին ԵԿՄ կենտրոնական վարչությունից նշանակել են Էջմիածնի վարչության ժամանակավոր պաշտոնակատար: Բայց ազատամարտիկները պահանջում են, որ վարչության ղեկավարի պաշտոնակատար նշանակվի միայն իրենց ընտրած թեկնածուն՝ Գագիկ Մելքոնյանը, ում էլ հենց հունիսին ընտրել է Էջմիածնի Երկրապահ կամավորականների միության մոտ 200 ազատամարտիկը.

Գագիկ Մելքոնյանը

«Մեր պահանջն է, որ բոլոր ազատամարտիկները միահամուռ լինեն, միահամուռ պահանջեն, որ արդար ընտրություններ անցկացվեն: Իսկ Ներսիսյանին մենք չենք ընտրել, կենտրոնականից նշանակել են: Երբ բողոքեցինք, Աշոտ Խաչատրյանին ուղարկեցին, իբր՝ ոչ էս կողմից լինի, ոչ՝ էն: Բայց մենք Աշոտին էլ չենք ուզում»,- «Հայկական ժամանակ»-ին ասաց Խաչատրյանի հրաժարականը պահանջող ազատամարտիկներից մեկը:

ԵԿՄ ընդհանուր համագումարի օրը դեռ հայտնի չէ: Այն, հավանաբար, կկայանա հոկտեմբերին: Այդ համագումարի ժամանակ ընտրվելու են Երկրապահ կամավորականների միության նախագահ, ապա մարզային ու տարածքային կառույցների ղեկավարներ.

«Ընդհանուր ժողովը նախկինում երկու տարին մեկ էր, հետո Մանվելի երկարակեցությունն ապահովելու համար սարքեցին հինգ տարին մեկ: Էս դեպքերից հետո էլ համագումարը, հավանաբար կլինի հոկտեմբերին»,- մեր զրույցում ասաց ԵԿՄ վարչության անդամ Իշխան Հովհաննիսյանը:

Իշխան Հովհաննիսյանը

Օրերս ԵԿՄ Էջմիածնի վարչության նախագահի պաշտոնակատար նշանակված Աշոտ Խաչատրյանը չի հասկանում՝ ինչու ազատամարտիկները չեն սպասում մինչեւ համագումար, որ հետո իրենց ուզած մարդուն ըստ կարգի ընտրեն.

«Հիմա պատրաստված եկել, բողոքում են, լրատվամիջոցներ են բերել: Իմ նշանակման իմաստն էլ էն է, որ էս լարված վիճակը խաղաղվի: Տղերքը, Էջմիածնի կռված երկրապահները ում ցանկանան, նրանց էլ կընտրեն, բայց համագումարից հետո, որովհետեւ, ըստ ԵԿՄ կանոնադրության, համագումարից հետո բոլոր բաժանմունքներում ընտրություններ են տեղի ունենում, որտեղ էլ ընտրվում են մարզային ու տարածքային վարչության ղեկավարներ»,- ասաց Աշոտ Խաչատրյանը:

Էջմիածնի ԵԿՄ վարչության նախագահի ներկայիս պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանը

Բողոքող ազատամարտիկներին հակադրվեցին մի քանի այլ ԵԿՄ-ականներ՝ ասելով, թե նրանք անիմաստ պրովոկացիա են անում, եւ եթե Գագիկ Մելքոնյանին 200 հոգի ընտրել է, ինչո՞ւ են հիմա 15-20 հոգի բողոքում: Թեեւ փոքր-ինչ քաշքշուկ սկսվեց ազատամարտիկների միջեւ, այնուամենայնիվ, այն հարթվեց, որովհետեւ վերջիններս հույս էին հայտնում, որ խնդիրը արագ կլուծվի. «Վերջը բոլորս էլ մարտական ուղի անցած տղերք ենք, ախպերներ ենք»,- ասացին ԵԿՄ-ականները՝ սպասելով ինչ-որ հանգուցալուծման: Իսկ հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, կլինի ԵԿՄ ընդհանուր համագումարից հետո:

Տպել
4396 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց