Որեւէ խոչընդոտ չի կարող լինել մեր գործում, մարդասպանները կանգնելու են դատարանի առջեւ. Ա. Վանեցյան

Համացանցում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ խոսում ենք ես եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Ուզում եմ հաստատել, որ այդ խոսակցությունը իրականում մեր մասնակցությամբ է: Շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է հանրապետության ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցությունը: Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն եւ կպարզվի ձայնագրման աղբյուրը: Եթե չեմ սխալվում՝ Գլխավոր դատախազությունում արդեն իսկ հարուցված է քրեական գործ այդ փաստով: Առաջիկայում կիմանանք բոլոր մանրամասները: Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ իր եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ այսօր հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրության վերաբերյալ, որտեղ վերջիններս քննարկում են Մարտի 1-ի գործը: Ասուլիսին ներկա է նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հեռախոսազանգն իսկապես եղել է.

«Խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը: Խոսակցությունը լսել եք, գիտեք՝ ինչի մասին է, չեմ մանրանա: Ուղղակի ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջեւ կանգնած էին Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ այդ գործում որեւէ թերացում եւ թերություն չկա: Նման քննարկում իմ եւ պարոն Խաչատրյանի միջեւ կայացել է: Եւ եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հեռախոսազրույցի նախապատմությանը.

«Նախ նախապատմությունն ասեմ. ստացել եմ մի հաղորդագրություն, փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր: Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, եւ նա, որպես իրավաբան, կտա է բացատրություններ այդ հարցի շուրջ: Իրավական մասով պարոն Խաչատրյանն ավելի մանրակրկիտ կներկայացնի: Ես ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ այն, ինչ մենք անում ենք, այն պայքարը, որը սկսել ենք, դա շարունակելու ենք եւ մեզ չի խանգարելու ոչ մի բան: Որեւէ խոչընդոտ չի կարող լինել մեր գործում: Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են հետ, մարդասպանները կանգնելու են դատարանի առջեւ, եւ այդ պրոցեսն անկասելի է»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: 

Տպել
6107 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան