ԱԶԲ-ն թողարկել է հայկական դրամով արտահայտված առաջին պարտատոմսերը

31/08/2018 schedule17:00

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) օֆշորային հայկական դրամային պարտատոմսերի նոր թողարկումից ստացել է 2,66 մլրդ ՀՀ դրամ (մոտ 5,4 մլն ԱՄՆ դոլար): Գործարքը ձեւակերպվել էր որպես 5-ամյա ֆիքսված փոխարժեք ունեցող պարտատոմս, որի մարման ժամկետը 2023թ. ապրիլն է: Այս մասին հայտնում են ԱԶԲ-ի մամուլի ծառայությունից:

Այս գործարքը ԱԶԲ-ի առաջին դրամահավաքն է հայկական դրամով, եւ ԱԶԲ-ի՝ զարգացող երկրներում տեղական արժույթով ֆինանսավորման ռազմավարության եւս մեկ կարեւոր քայլ է:

«Արտարժութային ռիսկը միշտ մարտահրավեր է զարգացող երկրների վարկառուների համար»,- ասել է ԱԶԲ-ի գանձապետ Պիեր Վան Պետեգեմը: «Հայկական դրամով պարտատոմսերի առաջին թողարկումը հնարավորություն կտա ԱԶԲ-ին Հայաստանում տեղական արժույթով վարկեր տրամադրել՝ միեւնույն ժամանակ ներգրավելով օտարերկրյա ներդրումներ եւ աջակցելով հայկական կապիտալի շուկայի զարգացմանը»:

Հայկական դրամով արտահայտված պարտատոմսերի համար վճարման արժույթը ԱՄՆ դոլարն է, եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ հանրային սահմանափակ ընկերությունը՝ որպես միանձնյա կառավարիչ, երաշխավորել է դրանք: Նոր թողարկումն ունի 7.2392% կիսամյակային տոկոսադրույք: Պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշվել են ներդրողների միջեւ Եվրոպայում:

Պարտատոմսերից ստացվող եկամուտները կուղղորդվեն Հայաստանում ԱԶԲ-ի կողմից տրամադրվող՝ տեղական արժույթով վարկավորմանը: 2017 թվականին ԱԶԲ-ն Հայաստանում վարկերի տեսքով տրամադրել է 40 միլիոն դոլար պետությանը եւ 86 միլիոն դոլար` մասնավոր հատվածին:

ԱԶԲ-ն մշտական վարկառու է միջազգային պարտատոմսերի հիմնական շուկաներում, սակայն այն նաեւ թողարկումներ է արել Ասիայի զարգացող երկրներում՝ խթանելու պարտատոմսերի ներքին շուկաները՝ որպես բանկային վարկավորման այլընտրանք:  Ընդհանուր առմամբ, 2017 թվականին ԱԶԲ-ն կապիտալի շուկաներից ավելի քան 27 միլիարդ ԱՄՆ դոլար է ներգրավել:

ԱԶԲ-ն պատրաստակամ է նպաստելու Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճմանը, ներառական աճին, տոկունությանն ու կայունությանը` շարունակելով նաեւ իր ջանքերը ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, այն պատկանում է 67 անդամների, որոնցից 48-ը տվյալ տարածաշրջանից են: 2017 թվականին ԱԶԲ-ն իրակացրել է  32,2 մլրդ ԱՄՆ դոլարի գործառնություններ, այդ թվում՝ 11,9 մլրդ ԱՄՆ դոլար` համաֆինանսավորման տեսքով:

Տպել
1168 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել