Անբարեխիղճները կհեռացվեն. ՔԿ նախագահը ներկայացրել է Արարատի քննչական վարչության նոր պետին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատ եւ մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետին՝ Ամբակում Գրիգորյանին, հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

«Ամբակում Գրիգորյանը քննչական աշխատանքի մեծ փորձ, բարձր մասնագիտական հմտություններ, կամային հատկանիշներ ունեցող անձ է, ով, վստահ եմ, կկարողանա որակական նոր հարթություն տեղափոխել մարզային քննչական վարչության աշխատանքները»,- ասել է Հայկ Գրիգորյանը։

ՔԿ նախագահն ընդգծել է, որ պրոֆեսիոնալ կադրերին գործուղելով մարզեր՝ խնդիր է դրվում բարելավել մարզային քննչական վարչությունների աշխատանքները՝ քննության որակն ու արդյունավետությունը։

«Գիտակցում եմ աշխատանքի ծանրաբեռնվածությունը ու պատասխանատվության աստիճանը։ Քննչական կոմիտեի ղեկավարությունը փորձում է հնարավոր քայլերը ձեռնարկել՝ քննիչների աշխատանքային պայմանները, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, ինչու ոչ՝ նաեւ սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ, եւ նույնպիսի սրտացավ վերաբերմունք ակնկալում ենք աշխատակիցներից։ Արդարադատության հիմքը օբյեկտիվ նախաքննության իրականացումն է, քննիչների աշխատանքից է մեծապես կախված օրինականության, իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը։ Արարքի սխալ որակումները, դատավարական նորմերի խախտումներն ուղղակի անթույլատրելի են։ Մենք ծառայում ենք մեր ժողովրդին, իսկ դա սոսկ խոսքով չպետք է լինի, այլ՝ գործով։ Յուրաքանչյուր դեպքով, յուրաքանչյուր գործով քաղաքացին պետք է զգա, որ որեւէ հանցագործ անպատիժ չի մնալու, արարքների որակումները լինելու են ճիշտ, պատասխանատվությունը՝ անխուսափելի»,- նշել է Հայկ Գրիգորյանը եւ հատուկ կարեւորել քաղաքացիների հետ բարեխիղճ շփումները, համագործակցությունը։

«Մենք մեր ամենօրյա աշխատանքում առնչվում, գործ ենք ունենում հատկապես խոցելի խմբերի՝ հանցագործությունից տուժած կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետ, որոնց իրավունքներն ու պարտականությունները հստակորեն ամրագրված են օրենսդրությամբ։ Եվ ուղղակի պարտավոր ենք յուրաքանչյուր քրեական գործով քննության ընթացքում հետեւողական լինել դատավարական նորմերի պահպանման ուղղությամբ։ Ցանկացած գուցե աննշան թվացող խախտում կարող է արժեզրկել, ստվերել ձեր կատարած աշխատանքը, իսկ նման «շռայլություն» մեզ թույլ տալու իրավունք պարզապես չունենք։ Ձեռք բերված որեւէ ապացույց չպետք է լինի խոցելի»,- ընդգծել է ՀՀ ՔԿ նախագահը։

Հայկ Գրիգորյանը փաստել է, որ աշխատանքի արդյունավետության կարեւոր նախապայմաններից է կոլեկտիվի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը եւ վստահություն հայտնել, որ նորանշանակ պետին կհաջողվի ընդհանուր աշխատանքի շուրջ համախմբել բոլորին, իսկ անբարեխիղճ աշխատողները կհեռացվեն համակարգից։

Տպել
1939 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է