Փաշինյանն ընտրությունից հետո կստանա ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը. փաստաբան

«Ավելի ողջամիտ կլինի, եթե վարչապետ Փաշինյանն իր հրաժարականով գնա խորհրդարանական արտահերթ ընտրությունների, որովհետեւ որեւէ քաղաքական ուժ, այնուամենայնիվ, չի համարձակվի վարչապետի այլ թեկնածու առաջադրել, եթե իհարկե չի կորցրել բանականությունն ու չի ուզում քաղաքական ինքնասպանություն գործել»: Այս մասին մեր զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ուշագրավ հայտարարությանը, որ Ազգային ժողովի արձակման եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար իր եւ կառավարության հրաժարականը հարկավոր չի լինի:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե Նիկոլ Փաշինյանն ինչ տարբերակներով կարող է հասնել ԱԺ-ի արձակմանն ու արտահերթ ընտրություններին: Ըստ այդ տարբերակների՝ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը կարող է արձակվել, եթե ըստ ընթացակարգի երկու անգամ չի ընտրվում ընտրվելուց հետո ԱԺ-ն հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա կրկին չի ընտրում նոր վարչապետ: Սակայն մենք այս փուլերով արդեն անցել ենք՝ վարչապետ ընտրվել է Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանը հավանություն է տվել կառավարության ծրագրին: Հիմա արդեն ԱԺ-ի՝ իրավունքի ուժով արձակման միայն մեկ տարբերակ է մնում՝ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, ու դրանից հետո նոր վարչապետ չընտրելը:

Սակայն Փաշինյանն առաջարկում է մտցնել խորհրդարանի ինքնալուծարման տարբերակը: Փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ վարչապետն այս հայտարարությամբ հանդես եկավ՝ հաշվի առնելով այն մտավախությունը, որ իր հրաժարականից հետո ՀՀԿ-ականները կարող են խնդրի առաջ կանգնեցնել իրեն ու ժողովրդին՝ վարչապետի նոր թեկնածու առաջադրելով.

«Փաշինյանն ասաց, որ իրենք կնախաձեռնեն սահմանադրական փոփոխություն, որ Ազգային ժողովն առանց վարչապետի հրաժարականի ինքնալուծարման մասին որոշում կայացնի: Բայց տեսեք՝ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածը փոխելու համար անհրաժեշտ է լինելու ԱԺ պատգամավորների ձայների երկու երրորդը: 92-րդ հոդվածով ամրագրված է արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելը, իսկ այդ հոդվածը Սահմանադրության չորրորդ գլխում է: 4-րդ գլխում փոփոխություններ կատարելու բացառիկ իրավասությունը տրված է Ազգային ժողովին: Իսկ Ազգային ժողովը կարող է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել իր ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»,- ասում է փաստաբանը: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրած պայմաններում անհրաժեշտ են լինելու Հանրապետական խմբակցության պատգամավորների ձայները.

«Այսինքն, հիմա եթե ունենք 105 պատգամավոր, նրանց երկու երրորդն անում է 70 պատգամավոր: Այնուհետեւ, 70 պատգամավոր նախ՝ պետք է կողմ քվեարկի Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելու համար, հետո ԱԺ-ն ցրելու համար: Ես կարծում եմ,որ հնարավոր է այստեղ խնդիր առաջանա: Բոլորովին այլ խնդիր է Ազգային ժողովն արձակել իրավունքի ուժով, որովհետեւ եթե ՀՀԿ-ն չի կորցրել քաղաքական ողջամտությունը, իրենք պետք է հասկանան, որ պարտված քաղաքական ուժ են, եւ անգամ տեսականորեն չպիտի ունենան նպատակ վարչապետի կողմից արտահերթ ընտրությունների համար հրաժարական տալուց հետո վարչապետի թեկնածու առաջադրել»,- ասում է փաստաբանն ու հավելում.

«Հետեւաբար, ես այս պայմաններում անգամ տեսականորեն բացառում եմ, որ վարչապետի հրաժարականից հետո ՀՀԿ-ն փորձ կանի վարչապետի այլ թեկնածու առաջադրել եւ ընտրել: Մի պահ եկեք պատկերացնենք՝ Փաշինյանը հրաժարական է տալիս, եւ Հանրապետականը փորձ է անում այլ թեկնածու առաջադրել: Ես ձեզ վստահեցնում եմ, գոնե իմ ներքին համոզմամբ, օգոստոսի 17-ի հանրահավաքն էլ եկավ հաստատելու, որ էս ժողովուրդը կսրբի-կտանի դրանց բոլորին: Իմ կարծիքով՝ վարչապետ Փաշինյանը մտահոգվելու առիթ չունի, ժողովուրդը իր հետ է: Նա պետք է պահպանի Սահմանադրությամբ գործող հստակ նորմերը, հստակ ուղերձ հղի հանրությանը, որ ինքը հրաժարական է տալիս բացառապես խորհրդարանական ընտրություններն անցկացնելու նպատակով»,- մեր զրույցում ասաց Նորայր Նորիկյանը:

Սակայն վերջինս իր մտահոգությունն է հայտնում վարչապետ Փաշինյանի կողմից առաջադրված պայմանների հետ կապված.

«Երբ քաղաքական ուժերը գալիս են քաղաքական համոզման, որ վարչապետ չպիտի առաջադրեն, որից հետո ԱԺ-ն պիտի լուծարվի, նորմալ է: Բայց բոլորովին այլ ընկալում կարող են ունենալ, երբ վարչապետն ասի՝ մի հատ սահմանադրական փոփոխություն կատարեք, մի հատ էլ ինքնալուծարման մասին: Կարծում եմ, որ կարող են լինել պատգամավորներ, որ դա կարող են համարել անձնական ստորացում, վիրավորանք, եւ փորձեն սաբոտաժի ենթարկել: Էս պայմաններում ես ուղղակի եղբայրաբար իմ մտահոգությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին, եւ առաջարկում եմ նաեւ այդ վտանգը հաշվի առնել: Հորդորում եմ չվախենալ ոչնչից, դուխով գնալ ընտրությունների. ժողովրդի քաղաքական վստահությունն իր կողմն է, ուղղակի ինքն էլ պիտի պահպանի Սահմանադրության տառը: Թե չէ իր հրաժարականից հետո ոչ մեկը չի համարձակվի քաղաքական ինքնասպանություն գործել եւ վարչապետի թեկնածու առաջադրել: Իսկ Փաշինյանն էլ ընտրությունից հետո կստանա ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը եւ կձեւավորի նոր պառլամենտ»,- ասաց Նորայր Նորիկյանը՝ նշելով, որ դրանից հետո ինքն առաջին իրավաբաններից մեկը կլինի, որը Փաշինյանին կհորդորի արմատական փոփոխությունների ենթարկել Սերժ Սարգսյանի անձնական քմահաճույքով ու պատվերով կազմած Սահմանադրությունը:

Տպել
9608 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին