Փլուզում Մարմաշենի վանքում. պատասխանատուն Մշակույթի նախարարությունն է

Մարմաշենի վանական համալիրը սկսել է ինքնափլուզվել: Եթե նախորդ տարի պոկվում եւ ընկնում էին միայն դրսի հսկա քարերն ու գմբեթները պահող սյուների որոշ հատվածներն, ապա այսօր արդեն վանական համալիրը մեծ արագությամբ սկսել է քայքայվել նաեւ ներսից: Մոմավաճառը, ով զբաղվում է նաեւ վանական համալիրի մաքրությամբ եւ պահպանմամբ, վանքի դռները բացել, քարաթափումը տեսել եւ տեղյակ է պահել Մարմաշենի վանական համալիրի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա  Պետրոսյանին:

Թափված քարերը մոմավաճառը չի հավաքել, անգամ ձեռք չի տվել: Դրա համար լուրջ պատճառ ունի:  Տեւական ժամանակ է 7-րդ դարի պատմաճարտարապետական այս կոթողը հայտնվել է գերխոնավացման մեջ, անընդհատ ինքնափլուզվում է: Դժբախտ դեպքերից խուսափելու համար քահանայի հանձնարարությամբ մոմավաճառը ամենավտանգավոր հատվածների քարերը հասարակ շախաղով 3 ամիս առաջ ամրացրել է, որպեսզի դրանք չթափվեն վանք այցելողների վրա եւ որեւէ մեկի մահվան պատճառը չդառնան: Մշակույթի նախարարությունը քահանային եւ մոմավաճառին դրա համար տուգանել է:«Քայքայվում է, տեր չեն լինում, երբ որ ես էլ կենեմ՝ խոսանգը: Չիդես ինչ էնես, ոնց տիրություն էնես: Մինիստրությունը միլիցիա է տվել, թե Սամվելը ընչի է քարերը սվաղե: Բայց ի՞նչ, թողնեի թափիր մարդկանց վրա՞: Իրանք տեր չեն, հեչ բան չեն էնե, նույնիսկ չեն գա տեսնի, թե ինչ է քանդվել, ինչ է պոկվել, ինչ լուծում կա: Ոչ մի անգամ էլ չեն եկել: Բայց տուգանելուց՝ կտուգանեն»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց մոմավաճառ Սամվել Մաթեւոսյանը:Թե որքան է տուգանքի չափը, տեր Փառերն քահանան դեռ չգիտի, ենթադրում է, որ 50-ից 100 հազար դրամ մինիմում գումար կլինի: Բայց անկախ այդ ամենից, քարերը պետք էր ամրացնել,-ասաց քահանան:«Որովետեւ ես վախենում եմ, որ ուխտավորներ են, գալիս են, վազվզում են, կպնում են քարին, որ շրջվեց, ես ինչ պատասխան եմ տալու: էստեղ մշակությի նախարարությունը չի գա ծնողին պատասխան տա, կանգնելու  է ասի տեր հայր ես, տիրություն արա, քարը չընկնի իմ երեխայի վրա: Երկու շատ վտանգավոր հատվածներ կան, մեկը Վահրամ Պահլավունու գերեզմանի վերեւում գտնվող քարն է, երեխաները գալիս, էդտեղից մողեսներ են բռնում, եւ էդ քարը շատ վտանգավոր է, 300-ից 400կգ է կշռում:  Հիմա ես չգիտեմ, դա ամրացնեմ, թե չամրացնեմ: Չեմ ամրացնում ոչ մեկը ձեռքերը չի շարժում, ամրացնում եմ էլ, պիտի տուգանվեմ, ես չգիտեմ, էս ինչ պետություն է, էս ինչ հարց է»:

Մարմաշենի վանական համալիրը Մայր Աթոռին չի պատկանում: Այն Մշակույթի նախարարության ենթակայության տակ է գտնվում: Նաեւ ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում: Սակայն նախարարությունը երբեք չի հետաքրքրվել համալիրի ճակատարգրով: Նույն անտարբեր վերաբերմունքը շարունակվում է նաեւ այսօր:Այս տարի, հատկապես համալիրը սկսել է գերխոնավանալ, հիմքի քարերն են նաեւ պոկվում: Պատճառները երբերք լրջորեն չեն ուսումնասիրվել: Խոսակցությունների մակարդակում մատնացույց են արվում տարածքի այգիներն ու գործող հէկ-ը:

Խնդիրներ կան նաեւ վանքից դուրս: Տարածքում Պահլավունիների տոհմի եւ ոչ միայն նրանց ներկայացուցիչներն են թաղված: Այդ գերեզմանաքարերն ու դամբարանները ծածկված են խոտի ու հողի շերտերով: Կան գերեզմանաքարեր, որոնք եկեղեցու տարածքում խնջույքի եկած մարդիկ տարել, դրել են ծառերի տակ՝ ծառայեցնելով որպես սեղան ու նստարան:

 

Տպել
12856 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել