Ամուլսարում ուսումնասիրություններ անցկացնող աշխ. խումբը դեռեւս չի ստեղծվել, ո՞րն է պատճառը

Հունիսի 25-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով աշխատանքային խումբ կձեւավորվի՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ: «Խումբը՝ որպես հանքարդյունաբերական ընկերություններում գործող ընթացակարգերի համապարփակ ուսումնասիրության ուրույն, օբյեկտիվ եւ բազմակարծություն ապահովող հարթակ, հնարավորություն կընձեռի արձանագրված իրավիճակի համար մշակել եւ ներդնել հասցեական լուծումներ»,- գրել էր Ավինյանը:

Ավինյանի հայտարարությունից անցել է 25 օր, սակայն աշխատանքային խումբը դեռեւս չի ձեւավորվել: ՀԺ-ն զրուցեց ՀՀ կառավարությանն առընթեր բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ պարզելու, թե ե՞րբ կձեւավորվի նշված խումբը եւ ովքե՞ր են ներառված լինելու այդտեղ:

- Պարոն Գրիգորյան, ի՞նչ փուլում է աշխատանքային խմբի ձեւավորումը:

- Պետք է խումբը ձեւավորվի վարչապետի որոշմամբ: Խմբի անհատական կազմ ձեւավորելը եւ աշխատակարգը պետք է ձեւավորվի վարչապետի որոշմամբ: Դրա համար անհրաժեշտ է նախագիծ: Մենք մշակել ենք նախագիծը, ներկայացրել ենք կառավարություն` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ եւ բանակցում ենք առանձին դրույթների վերաբերյալ:

Որոշ հարցերի վերաբերյալ ունենք տարբեր մոտեցումներ` անհատական կազմի վերաբերյալ նաեւ, դրանք հիմնականում հիմա մերձեցվել են: Ես այսօր ուղարկել եմ հանրային քննարկումների արդյունքում ձեւավորված կազմը եւ որոշակի առարկություններ եմ ներկայացրել մի քանի հոգու հետ կապված, ում իրենք էին առաջարկել՝ այն հիմնավորմամբ, որ այդ մարդիկ կարող են շահերի բախում ունենալ, քանի որ իրենք մասնակցել են Ամուլսարի նախագծի` շրջակա միջավայրի ազդեցությունների գնահատման աշխատանքներին:

- Ո՞րն է պատճառը, որ այսքան ձգձգվում է աշխատանքային խմբի ձեւավորումը:

- Ես կարծում եմ՝ հենց այն, ինչի մասին ասեցի, աշխատակարգի եւ աշխատանքային խմբի անհատական կազմի առանձին անդամների վերաբերյալ տարբեր մոտեցումները:

- Ովքե՞ր են ներառված այդ անհատական կազմում: Կա՞ն Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպաններ, թե՞ չեզոք մարդկանց եք ընտրել:

- Աշխատանքային խումբը երկշերտ կազմ է ունենալու: Այն անհատական կազմը, որը վարչապետի որոշմամբ է հաստատվելու, հիմնականում գիտական աստիճաններ ունեցող գիտնականներ են: Ինձ համար չկա դրված խնդիր, որ նրանք լինեն չեզոք մոտեցում ունեցող, որովհետեւ ի վերջո մարդը, ով Հայաստանում է բնակվում եւ հետաքրքրություն է ցուցաբերում տարբեր հարցերի վերաբերյալ, կարող է ունենալ դիրքորոշում: Իսկ, եթե նա ունի դիրքորոշում, ամենեւին չի նշանակում, որ դիրքորոշում արտահայտած լինելու հիմքով ինքը պետք է համարվի ոչ չեզոք եւ դուրս մնա աշխատանքային խմբի կազմից, սա իմ մոտեցումն է:

Այսինքն, եթե ինչ-որ գիտնական դեմ է արտահայտվել, կամ կողմ է արտահայտվել ինչ-որ հանքարդյունաբերական նախագծի վերաբերյալ, դա չի կարող հիմք հանդիսանալ՝ իրեն աշխատանքային խմբի գործառույթներից դուրս թողնելու համար:

Ինչ վերաբերվում է երկրորդ շերտին, որն արդեն վարչապետի որոշմամբ չի որոշվելու, այլ անհատական կազմի, ովքեր որ կառավարության ներկայացուցիչներ չեն եւ գիտական հանրության ներկայացուցիչներ չեն, այդ մարդկանց ընդգրկելու եմ ես` աշխատանքային խմբի ղեկավարս: Մենք ունենք աշխատակազմում այնպիսի կետ, որ քաղհասարակության, արտաքին համայնքի բնակիչների, այդ թվում նաեւ ընկերության ներկայացուցիչների, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել աշխատանքային խմբի աշխատանքներին, իրենց ես կընդգրկեմ աշխատանքային խմբում: Բայց դա կլինի ոչ վարչապետի որոշմամբ հաստատվող անհատական կազմում:

- Այս ընթացքում հանքը գործո՞ւմ է:

- Իմ ունեցած տեղեկատվությունների համաձայն՝ այս պահի դրությամբ հանքը չի աշխատում, որովհետեւ տեղի բնակիչները թույլ չեն տալիս: Դեպի Ամուլսարի հանք գնացող ճանապարհները փակ են:

- Ինչո՞ւ կառավարությունը կամ բնապահպանության նախարարությունը հանդես չեն գալիս նախաձեռնությամբ, որպեսզի այս շրջանում, երբ աշխատանքային խումբ է ձեւավորվում, հանքը չաշխատի, որպեսզի բնակիչները ստիպված չլինեն այդ ճանապարհները փակել:

- Մեր կառույցը առանձնացված է բնապահպանության նախարարությունից, կառավարությանն առընթեր կառույց է, այնպես որ այդ հարցին ես դժվարանում եմ պատասխանել:

- Դուք, որպես ձեւավորվող աշխատանքային խմբի ղեկավար եւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, ի՞նչ կարծիք ունեք Ամուլսարի հանքի շահագործման մասին:

- Որպես տեսչական մարմնի ղեկավար ես ունեմ կարծիք, որը հիմնված է տեսչական ստուգումների որոշակի փուլ անցնելու արդյունքում ձեւավորված փաստերից: Բայց ես հիմա իրավունք չունեմ տեղեկություն տրամադրել տեսչական ստուգումների արդյունքների վերաբերյալ, օրենքն է դա արգելում:

Արդյունքների վերաբերյալ միայն կկարողանանք տեղեկություն տրամադրել, երբ տեսչական ստուգումները կավարտվեն:

- Ստուգումները ե՞րբ կավարտվեն, ե՞րբ կիմանանք վերջիվերջո՝ քաղաքացիների տեսակետն էր ճիշտ, թե հանքարդյունաբերողների:

- Ստուգումները մենք սկսել ենք հուլիսի 6-ին, 10 աշխատանքային օրով: Ընթացքում անհրաժեշտություն առաջացավ եւս 10 աշխատանքային օրով երկարացնելու այդ ստուգումների գործընթացը: Ամուլսարը դեռեւս այս պահին շինարարության փուլում գտնվող հանքավայր է, շահագործում դեռեւս, որպես այդպիսին, չկա: Ցանկացած հնարավոր իրավախախտում կարող է լինել շինարարության փուլին վերաբերվող` թույլտվություններ, որքանով են կառույցները համապատասխանում նախագծային չափանիշներին եւ այլն: Օգոստոսի սկզբին մենք արդեն տեսչական մարմնի գործունեության արդյունքները կունենանք: Ինչ վերաբերվում է աշխատանքային խմբի գործունեությանը, այստեղ արդեն կարող ենք խոսել արդյունքների մասին, երբ աշխատանքային խումբը ձեւավորվի, աշխատակազմը հաստատվի: Այնտեղ ամրագրված են լինելու ժամկետներ, ըստ այդ ժամկետների պետք է ավարտենք նաեւ աշխատանքային խմբի աշխատանքները եւ այդ աշխատանքների արդյունքներով կտրամադրենք տեղեկատվություն:

Ենթադրում եմ՝ ուրբաթ կամ երկուշաբթի խումբը կձեւավորվի, իմ մոտեցումն այն է, որ 20-30 օր պետք է, որպեսզի կարողանանք քիչ թե շատ լիարժեք ուսումնասիրություն իրականացնել: Թեեւ ասեմ, որ կա նաեւ այլ մոտեցում՝ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակն առաջարկել է 5-օրյա ժամկետ, հետո դա երկարացվել է 10 աշխատանքային օր մինչեւ, ես սրանում էլ եմ այսօր առարկություն ներկայացրել, գտնելով, որ 10 աշխատանքային օրը բավարար չէ լիարժեք ուսումնասիրություններ իրականացնելու համար: Ես առաջարկել եմ 30-օրյա ժամկետ, տեսնենք, թե վերջում ինչպես կորոշվի:

- Իսկ ո՞րն է պատճառը, որ ձեզ առաջարկել են 5-օրյա ժամկետ, շտապո՞ւմ են, անտեղյակությունն է, թե ինչ-որ շահագրգիռ բան կա:

- Ես չեմ կարող գնահատել, պարզապես  կարող եմ ասել, որ հանրային քննարկումների արդյունքում ես այս տեղեկատվությունը արդեն հաղորդել եմ բնակիչներին, որ կա այսպիսի մոտեցում եւ իրենք եւս համամիտ են, որ 5-օրյա ժամկետում որեւէ լուրջ ուսումնասիրություն չես կարող անել եւ ոչ էլ 10 աշխատանքային օրվա ընթացքում: 30 օրը մի ժամակահատված է, որը օպտիմալ կարող է լինել, եթե մենք շատ ինտենսիվ աշխատենք:

 

Տպել
4141 դիտում

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին