Երևան
-2 °C
«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը վստահ է, որ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Լեխի» դեմ 2-րդ խաղում մրցակիցն ավելի լուրջ է տրամադրված լինելու, քան առաջինում: Անցած շաբաթ մրցակցի հարկի տակ հանդիպումն ավարտվել է «Լեխի» 2:0 հաշվով հաղթանակով: Այսօր՝ հուլիսի 18-ին, պատասխան խաղի նախախաղյա ասուլիսի ժամանակ մարզիչը նշեց, որ այդ խաղում, ըստ իրեն, մրցակիցը գուցե ինչ-որ տեղ թերագնահատել է իր թիմին, սակայն իրենց գործի մեջ տեսնելուց հետո վաղը նման բան չի անի:
«Կարող է՝ ինչ-որ մի տեղ մեզ թերագնահատեցին, բայց վաղն այստեղ նույն բանը չեն անի, որովհետեւ տեսան, որ այն թիմը չենք, որը պատկերացնում էին: Վաղը մեզ համար ավելի դժվար է լինելու: Նրանք ոչ մի տեղ անցած խաղում չթերացան, իրենց հնարավորություններից թույլ չխաղացին, բայց գուցե նաեւ 2:0-ից հետո թուլացան, մենք սկսեցինք ճնշում գործադրել, ու նրանք չկարողացան վերադարձնել իրենց խաղը»,- ասաց նա:
Բարսեղյանը նաեւ գովեց իր ֆուտբոլիստների ելույթն առաջին խաղում: Նա գոհ էր իր ֆուտբոլիստներից: Նշեց, որ իր խաղացողներն արել են առավելագույնը բարենպաստ արդյունքի հասնելու համար, սակայն այդ օրը բախտը երես էր թեքել նրանցից:
«Նրանք շատ հզոր ֆուտբոլիստներ ունեն, բայց կարողացանք ապացուցել, որ կարող ենք հոգով խաղալ, արժանապատվորեն խաղալ ու արդյունքի հասնել: Խաղը շատ վատ դասավորվեց մեզ համար: Ոչ պարտադիր 11-մետրանոց նշանակեցին. 10-15-րդ րոպեից հետո արդեն 2:0, տեսեք՝ հոգեբանական ինչ ծանր վիճակով սկսեցինք խաղը: Բայց փառք այս տղաներին, որ 2:0-ից հետո մենք պահեր ունեցանք: Այնտեղ էլ նշեցի, որ գնդակը մեզ չսիրեց, որովհետեւ պահեր կային, որ գնդակն ուրիշ ճանապարհ չուներ, բայց չմտավ դարպասը»,- ասաց նա:
«Գանձասար-Կապան»-«Լեխ» խաղը կայանալու է վաղը՝ հուլիսի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու 19:00-ին: Մուտքն ազատ է:
Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները
Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ
Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն
ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի
«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին
Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը
Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը
Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին
Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից
Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:
Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել
ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին
Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով
Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին
Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել
91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել
© 2019 Հայկական ժամանակ