Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննության կանչված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն արդեն մի քանի տարի է՝ վաճառել է Ազատության պողոտայի «գեներալների շենքի» իր բնակարանն ու տեղափոխվել Ջրվեժի իր շքեղ առանձնատուն: Չնայած սրան՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում նշված է, որ Խաչատուրովը հաշվառված է Ազատության պողոտա 9/3 հասցեում: 

Ազատության պողոտայի «գեներալների շենք»-ը, որտեղ ապրել է Յուրի Խաչատուրովը

Ջրվեժ թաղամասի երկհարկանի շքեղ առաձնատունը երկար տարիներ է՝ պատկանում է Խաչատուրովներին, սակայն, մեր տեղեկությունների համաձայն, նրանք այստեղ են տեղափոխվել վերջին տարիներին:


Ջրվեժ թաղամասի առանձնատունը, որտեղ այժմ ապրում է Յուրի Խաչատուրովի ընտանիքը

Խաչատուրովը մոտ 4 տարի առաջ ապրել է Ազատության պողոտայի բազմաբնակարան շենքերից մեկում, որը անվանում են «գեներալների շենք»: Տեղի բնակիչներից պարզեցինք, որ այս շենքում ապրել ու ապրում են գեներալներ, այդ թվում ժամանակին՝ Յուրի Խաչատուրովը: Նա իրար է միացրել շենքի երկու բնակարան, սեփականացրել, ապա վաճառել ու տեղափոխվել՝ Ջրվեժի առանձնատուն:

«Գեներալների շենքի» բնակիչները «Հայկական ժամանակ»-ին իրենց բողոքը հայտնեցին, որ Յուրի Խաչատուրովը տունը վաճառելուց հետո շենքի բակում դեռեւս ունի մի ավտոտնակ, որը դարձրել է ավտոլվացման կետ: Եւ երբ այն աշխատում է, բնակիչները չեն կարողանում օգտվել ջրից, որովհետեւ հոսքը թուլանում է: Մեր այցի ժամանակ ավտոտնակ-ավտոլվացման կետը բաց չէր:

Երբ այցելեցինք Ջրվեժի առանձնատուն, տանն էր միայն Խաչատուրովների այգեպանը: Նա մեր զրույցում ասաց, որ Խաչատուրովները այստեղ են բնակվում տասը տարուց ավելի, իսկ այս պահին Յուրի Խաչատուրովը Մոսկվայում է՝ աշխատանքի մեջ, տան մյուս անդամնները տանը չեն:

Յուրի Խաչատուրովի ներկայացրած վերջին հայտարարագրերից որեւէ մեկում նշված չէ, որ նա ունի անշարժ կամ շարժական գույք: Դրանց մասին տվյալ չկա նաեւ Խաչատուրովի կնոջ՝ Սվետլանա Խաչատուրովայի հայտարարագրում:

2016 թվականի մայիսի 28-ին Յուրի Խաչատուրովը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իր բնակարանը վաճառել է եւ առանձնատուն է կառուցել՝ հավանաբար նկատի ունենալով Ջրվեժի առանձնատունը: Սակայն «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ այս առանձնատունը Խաչատուրովներին պատկանող միակը չէ: Սա նշանակում է, որ եթե Խաչատուրովներն ունեն առանձնատուն եւ այլ անշարժ գույք, ապա այդ գույքը ձեւակերպած չէ վերջիններիս անուններով:

Խաչատուրովի այս առանձնատունը գտնվում է Ջրվեժ թաղամասի Նորայր Սիսակյան փողոցում, սակայն տեղի բնակիչները փողոցն անվանում են՝ Խաչատուրովի: Մեր հարցին՝ ինչու՞ Խաչատուրովի, բնակիչներից մեկը պատասխանեց՝ քանի որ Յուրի Խաչատուրովն այստեղ է ապրում, սովորել են այդպես ասել:

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երեւանի կայազորի պետի պաշտոնը, ապա 2008 թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 2009-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից: Իսկ 2017 թվականի ապրիլի 14-ից զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ վերջին զարգացումներից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու՝ որպես վկա: Վերջինս, պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, փոխանցել է, որ քննչական մարմին կներկայանա հուլիսի վերջին։ Այս գործով որպես վկա հարցաքննության է հրավիրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ 2008-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Տպել
14139 դիտում

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան