Ծննդյանս օրը կուզեմ Ձեզի նվեր ընել՝ նոր շենք կառուցել նոր Հայաստանում

Գյումրիում այսօր Հովհաննես Օյունջյանի բարերարությամբ նոր շինարարության մեկնարկ է տրվել: Կայացել է ֆիլհարմոնիկ համերգասրահի հիմնարկեքը: Հուլիսի 13-ը նաեւ բարերար բժշկի ծննդյան օրն է եւ նրա կամքով ու ցանկությամբ է առաջին քարը դրվում է հենց այսօր:

Հովհաննես Օյունջյանը վերջին շրջանում վատառողջ է, այսօր էլ խոսել չկարողացավ: Վաղ առավոտյան, սակայն, նա կարողացել է իր ասելիքը լսելի դարձնել «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանին: Վերջինս էլ գրի էր առել եւ ընթերցեց բարձրաձայն:«Հարգարժան պարոն քաղաքապետ, սիրելի երեխաներ, ուսուցիչներ, ծնողներ. ինչպես խոստացած էի «Աղավնի» արհեստի կենտրոնի բացումին, կուզեմ եւս մեկ շենք, բալետի թատրոն կառուցեմ Գյումրի քաղաքին մեջ, կուզեմ, որ այդ բեմին մեր երեխաները ցուցադրեն իրենց շնորհքը, կարողությունները, իրենց տաղանդը: Այո, այսօր իմ ծնդյան օրն է, սակայն ոչ մեկ բան կուզեմ ձեզմե: Հակառակը, ես կուզեմ ձեզի նվեր ընել նոր շենք կառուցելով նոր Հայաստանում: Կուզեմ ապրիլ այնքան, որ նոր բեմին վրա տեսնիմ երեխաներու պարը, անոնց ելույթը: Կեցցե Գյումրին, կեցցե մեր Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը»,- Հովհաննես Օյունջյանի առավոտյան մրմունջը  բոլորին հասանելի դարձրեց հիմնադրամի տնօրենը:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր, Շիրակի մարզպետարանի ողջ անձնակազմի անունից շնորհավորեց բարերարին ծննդյան առիթով, քաջ առողջություն ցանկացավ եւ որդիաբար շնորհակալություն հայտնեց 2000 թվականից ի վեր Գյումրիում իրականացված բարեգործական ծրագրերի համար:

«Դուք մեծ մարդ եք, դեռ երկար եք ապրելու, գյումրեցոնք Ձեզ չեն մոռանա մեր բարերար, մեր Գյումրու պատվավոր քաղաքացի»,-հուզված ասած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու իրենց հանդիպումներից պատառիկներ պատմեց: «Մի անգամ հարցրեցի, թե դոկտոր, ո՞նց որ եկար Գյումրի, եւ ի՞նչն էր պատճառը, որ Գյումրուց սկսեցիր էսպիսի շենքեր կառուցել: Ասաց, սրանով ես հպարտանում եւ հանգստանում եմ»:

Նշենք, որ «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով 2000 թվականին կառուցվել է Հովհաննես Օյունջյանի ծնողների անունով կոչվող Արմենակ եւ Եղիսաբեթ Օյունջյանների  դպրոց-վարժարանը, 2016-ին նույն դպրոցի շարունակությամբ կառուցվել է «Վարդուհի» ավեստի դպրոցը: 2017 թվականին այդ դպրոցին կից շահագործվել է «Աղավնի» արհեստների դպրոցը: Նոր շինարարությամբ Հովհաննես Օյունջյանը նպատակ ունի ամբողջացնել այդ համալիրը:Տարածքը՝ Մհեր Մկրտչյան 47/6 հասցեն հիմնադրամին ավագանու որոշմամբ հատկացվել էր, երկու օր առաջ՝ հուլիսի 11-ին:  Հաշվի առնելով բարերարի առողջական վիճակը, ավագանին  կողմ էր քննարկել հարցին, սակայն մեկ պայմանով՝ հիմնարկեքից հետո տարածքում շինարարությունը չսկսել այնքան ժամանակ, քանի դեռ այդ նույն հասցեում իր գործունեությունը ծավալող Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համար նոր շենք չի գնվի:

Տպել
8525 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել