«Աշտարակ կաթ». մի «ռեյդերային զավթման» պատմություն. ի՞նչ կապ ունի Պարգեւ սրբազանը

13/07/2018 schedule21:10

Երեկ տարբեր կայքերում տարածվեց տեղակատվություն այն մասին, որ կառավարությունը որոշել է բիզնես խլել՝ մեջբերելով «Աշտարակ կաթի» շուրջ տեղի ունեցող պատմությունը:

Խոսքը ՀՀ վարչապետի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի եւ «Աշտարակ կաթի» սեփականատեր «Պարգև» ՍՊԸ-ի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման մասին է, որի ժամանակ էլ, ըստ նույն ԶԼՄ-ների, Աճեմյանն իբր սպառնալիքներ է հնչեցրել՝ գործարանը նախկին սեփականատիրոջը վերադարձնելու նապատակով: Շրջանառվեց անգամ նրանց կրոնական պատկանելության հարցը՝ իբր «Կայնքի խոսք» եկեղեցու հետեւորդ Աճեմյանն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հրանահգով փորձում է բիզնես խլել հօգուտ Աշոտ Ափոյանի, որը «Աշտարակ կաթի» նախկին սեփականատերն է:

Հատկանշական է, որ այդ տեղեկատվության տարածումից հետո «Աշտարակ կաթի» Facebook-յան էջի միջոցով «Պարգև» ՍՊԸ-ն հաստատեց Աճեմյանի հետ հանդիպման փաստը՝ հերքելով սպառնալիքների մասին լուրերը: Ամենեւին չպնդելով, որ «սպառնալիքների մասին» լուրերը մամուլում հայտնվել էին «Աշտարակ կաթի» խողովակներով, միեւնույն ժամանակ պետք է նշել, որ բավականին հայտնի տեխնոլոգիա է, մի կողմից ապահովել «կառավարությունը բիզնես է խլում» երանգավորմամբ տեղեկատվության արտահոսք, մյուս կողմից պաշտոնապես մասամբ հաստատել այն՝ փորձելով նեղը դնել որոշում ընդունողներին:

Այս պատմությունը գոնե լրատվական դաշտում կարող էր ավարտվել, եթե «Հայկական ժամանակ»-ի տրամադրության տակ չհայտնվեր «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի դիմումը, որտեղ նա մանրամասն ներկայացնում է իր գործարանի «ռեյդերային զավթման» պատմությունը:

Դիմումի սկզբում Աշոտ Ափոյանը ներկայացնում է գործարանի ստեղծման պատմությունը, որը 15 աշխատակցից տարիների ընթացքում զարգացել եւ դարձել է մինչև 600 աշխատակից ունեցող ՀՀ տարածքում ամենախոշոր կաթնամթերք արտադրող ընկերությունը՝ հանդիսանալով որպես խոշոր հարկ վճարող կազմակերպություն: Նա նշում է, որ նախորդ իշխանությունների օրոք իր ընկերության նկատմամբ «պետական հովանավորությամբ» իրականացվել են «բազմաթիվ ապօրինի գործողություններ»:

Մասնավորապես, նրա խոսքով, «Պարգեւ» ՍՊԸ-ն, որի հետ տարիներ շարունակ համագործակցել է «Աշտարակ կաթ» ընկերությունը եւ որի, ըստ շրջանառվող լուրերի, ստվերային սեփականատերերից է նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «առանց իրավական հիմքի, առանց պայմանագրի, առանց հանձնման-ընդունման ակտի, ապօրինի կերպով մտել է «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի տարածք, ընկերության անունից իրականացրել տնտեսական գործունեություն` ապօրինի կերպով յուրացնելով և օգտագործելով «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի գույքը, շրջանառու միջոցները` նյութերը, ակցիզները, տեխնոլոգիաները և ապրանքային նշանները»:

Այս երկու ընկերությունների միջեւ, Ափոյանի խոսքով, չի եղել որևէ իրավական հիմք «Աշտարակ կաթի» անունից տնտեսական գործունեություն իրականացնելու մասին:

Այնուհետեւ նա պատմում է, որ 2016 թ-ի նոյեմբերի 16-ից «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն փաստացիորեն ֆիզիկապես դադարեցրել է իր տնտեսական գործունեությունը, իսկ «Պարգև» ՍՊԸ-ի աշխատակազմը անօրինական մուտք է գործել Դրոյի 13 հասցում գտնվող գործարանի տարածք, ընկերության տարածքից դուրս հանել բոլոր հին աշխատակիցներին: Այսպիսով՝ հայտնի ՍՊԸ-ն իր աշխատակիցների փաստացի տնօրինման տակ է վերցրել «Աշտարակ-կաթ»-ի հաշվապահությունը, դրամարկղը, արտադրական մասը, պահեստները, մարկետինգի ծառայությունը, ավտոմեքենաների պարկը և բոլոր այլ ծառայությունները:

«Սկսած 2016 թ-ի նոյեմբերի 16-ից «Պարգև» ՍՊԸ-ն ամբողջ ՀՀ տարածքից սկսել է հավաքագրել «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի կողմից մինչև 2016թ-ի նոյեմբերի 16-ն առաքված ամբողջ ապրանքատեսականու դիմաց դրամական միջոցները: Բոլոր խանութներից կանխիկ գումարները հավաքագրվել են և մուտք են արվել «Պարգև» ՍՊԸ-ի դրամարկղ: Կատարվել է դրամի հափշտակություն», - պնդում է Աշոտ Ափոյանը՝ հավելելով, որ չնայած ՊԵԿ-ի արգելանքին՝ «Աշտարակ-կաթ»-ի գործունեության դադարեցման մասին, «Պարգև» ՍՊԸ-ն 2016 թ-ի դեկտեմբերի 2-ից մինչև «իմ իմանալով դեկտեմբերի 18-ը ներառյալ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի անունից» նույն ՓԲԸ-ի ակցիզներով ՀՀ ողջ տարածքում իրացրել է գործարանի արտադրանքը եւ ստացված գումարները մուտքագրել «Պարգև» ՍՊԸ-ի դրամարկղ:  

«Դրանով իսկ ոչ միայն խուսափել է հարկային պարտավորություններից, այլ նաև ձեռնարկել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն», - նկատում է Ափոյանը՝ տեղեկացնելով նաեւ սնանկության գործով «փաստաթղթերի կեղծման մասին»:

««Պարգև» ՍՊԸ-ն «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող ապրանքային նշանների վերաբերյալ գրավի պայմանագրի պատճեն, ոչ բնօրինակը, ներկայացրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական դատարանին սնանկության գործով, և 2017 թ-ի մայիս ամսին դարձել է որպես գրավով ապահովված պարտատեր՝ ձեռք բերելով սեփականության իրավունք: Ես որևէ առնչություն չունեմ այդ պայմանագրի բովանդակության հետ, այդ պայմանագիրը ես՝ Աշոտ Ափոյանս, չեմ ստորագրել և չեմ կնքել «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի կնիքով: Թույլ է տրվել նվազագույնը 5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող ապրանքային նշանների հափշտակություն», - հավելում է նա:

Բացի այդ, նրա խոսքով, առկա են մի շարք այլ խախտումներ, մասնավորապես.

  • ակցիզների և պիտակների ուղղակի գողություն,
  • առանց որևէ հաշվառման «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի շրջանառու միջոցների` տարրաներ, հումք և այլնի օգտագործում, որոնք հսկայական արժեք ունեն,
  • այս ընթացքում հարկային պարտավորությունների չկատարում և «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի հարկային բեռի ավելացում,
  • շուկայից մատակարարված ապրանքների դիմաց գումարների կանխիկ հավաքագրում և այլ ընկերության դրամարկղ մուտքագրում,
  • «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի սնանկության վարույթի հարուցում ընդամենը 40.000 ԱՄՆ դոլարով, այն ժամանակ, երբ ընկերության ակտիվներն ըստ անկախ գնահատողների՝ կազմել են 20-25 միլիոն ԱՄՆ դոլար,
  • սնանկության վարույթի կոպիտ և տարրական խախտումներ դատարանի և կառավարչի կողմից,
  • կառավարչի կողմից գույքագրման իրականացում` 1-ին անգամ օբյեկտիվ ցանկի նշումով, 2-րդ անգամ ուղղակի գույքագրված ապրանքների շուրջ 40 %-ի թաքցնում և լոտերում ամրագրում,
  • կառավարչի կողմից շուտ փչացող արտադրանքի, մասնավորապես կապույտ բորբոսով պանրի իրացման արգելք, որի հետևանքով առանձնապես խոշոր չափի վնասի հասցնում, մեծաքանակ ապրանքի փչացում և ոչնչացում,
  • անհիմն հայցերի հարուցում` հաշվապահական հաշվառման բազաների թաքցնում, որի հետևանքով անհիմն հարստացում:

Արդյունքում, Ափոյանի պնդմամբ, շուրջ 35 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ շուկայական արժեք ունեցող ընկերությունը իր ամբողջ շարժական և անշարժ գույքով, ապօրինի գործարքների արդյունքում յուրացվել է «Պարգեւ» ՍՊԸ-ի կողմից իր 1.2 միլիոն ԱՄՆ դոլարի պարտավորության դիմաց:

Այժմ Ափոյանը դիմել է իրավապահներին, ինչպես ինքն է ասում՝ «արդարությունը վերականգնելու ակնկալիքով»: Պատասխանելով նաեւ «Պարգեւ» ՍՊԸ-ի՝ առաջացած խնդրի «լուծումը տալ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ դատարանի միջոցով» հայտարարությանը, Ափոյանը նկատում է, որ «իր խախտված իրավունքները վերականգնելու նապատակով» գործելու է իրավական ճանապարհով:

Հ.Գ. Այս պատմությունը «Հայկական ժամանակը» շուտով կներկայացնի Աշոտ Ափոյանի հետ հարցազրույցի տեսքով, որում կլինեն նշված դեպքերի մասին հետաքրքիր մանրամասներ՝ բավականին հայտնի մարդկանց անուն ազգանուններով:

Տպել
29675 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է