Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարում Երեւանում, 2012 թվական

Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին, ի վերջո հրաժարական տվեց: ՀՀԿ-ական էլիտայի մի մասի համար սա անակնկալ է եղել: Շատերը նախապես չեն իմացել նրա հրաժարականի մասին, քանի որ նրանց վերջին տեղեկությունները նրա պաշտոնավարման մասին եղել են այն, որ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հորդորել է մինչեւ վերջ «աթոռին կպած» մնալ:

Երեկ ԱԺ-ում, հոգով եւ սրտով դեռ ՀՀԿ-ական համարվող մի քանի պատգամավոր «Հայկական ժամանակ»-ի հետ մասնավոր զրույցում փոխանցեցին, որ Տարոն Մարգարյանը հրաժարական տալու ցանկություն ունեցել է դեռ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել, սակայն նրան այդ քայլին գնալ չի թողել Սերժ Սարգսյանը: Դրանից հետո մինչեւ այն խոսակցությունների ժամանակահատվածը, թե՝ Մարգարյանը դիմում է գրել եւ պատրաստվում է հրապարակել, թեժ քննարկումներ են եղել նրա ու ՀՀԿ-ականների միջեւ՝ քաղաքապետի պաշտոնից հեռանալ-չհեռանալու շուրջ: Քննարկումները եղել են Սերժ Սարգսյանի հորդորով:

Պատճառն այն է, որ Տարոն Մարգարյանը Երեւանում լուրջ ձեւավորված թիմ ուներ, որով կարողացել է այս տարիների ընթացքում ընտրությունների ժամանակ քաղաքացիների քվեներն ուղղորդել ՀՀԿ: Կուսակցությունում հույս են ունեցել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացնելուց հետո միայն նոր կառավարությունը կզբաղվի Երեւանի քաղաքապետի պաշտոնով: Այս փաստը ՀՀԿ-ի համար ինչ-որ չափով հույս է եղել, որ կկարողանան ընտրություններում հաղթահարել գոնե 10-15 տոկոսի շեմը:

Հանրապետական պատգամավորներից հետաքրքրվեցինք, թե ինչն էր պատճառը, որ Տարոն Մարգարյանը շտապ ցանկանում էր հրաժարական տալ եւ հեռանալ: Մեր զրուցակիցները նշեցին՝ պատճառը եղել է ԱԱԾ վերջին բացահայտումները, որոնք կապված են եղել «Երեւան» հիմնադրամի յուրացումների հետ: Այսինքն՝ Տարոն Մարգարյանը ցանկացել է իրերը հավաքել եւ օր առաջ հեռանալ, որպեսզի հանրության աչքի առաջ չլինի եւ իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնվի: Սակայն ստացվում է, որ սեփական կուսակցությունը նրան «փուռը» տվեց:

Մեկ այլ աղբյուրից էլ տեղեկություն ստացանք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումը մեկ շաբաթից ավելի «սպասողական վիճակում» է եղել տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն չի շտապել հաստատել: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ, եթե անհրաժեշտություն լինի, նա կհորդորի եւ Տարոն Մարգարյանը հրաժարական կտա:

Հանրապետական պատգամավորներից մեկը, մեր այն հարցին՝ ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնում թեկնածու առաջադրելո՞ւ է, պատասխանեց. «Հանրապետական կուսակցություն էլ կա՞ որ, այն արդեն փլուզվել է»:

Հանրապետականի պաշտոնական դիրքորոշումն այս հարցի շուրջ դեռ պարզ չէ: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այս հարցով քննարկում դեռեւս չեն ունեցել:

«Մենք նման քննարկում չենք ունեցել, համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհաղորդենք»,- ասաց նա:

Հարցին` ի՞նչը կարող է խոչընդոտել, որ չառաջադրեք, Բաղդասարյանը պատասխանեց.

«Կշարժվենք օրենքով, ո՞վ է ասում, որ հայտարարում ենք` առաջադրում ենք կամ չենք առաջադրում, չենք քննարկել»:

Հարցին էլ` իմաստ ունի՞, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, երբ հանրության համակրանքը ՔՊ-ի կողմն է, նա արձագանքեց. «Քաղաքացիական պայմանագիրը ավագանիում մեծամասնություն ունի՞»:

ՀՀԿ-ականներից մեկը, որը միջանցքում լսել էր լրագրողներին տված Բաղդասարյանի այն պատասխանը, թե՝ ՔՊ-ն մեծամասնություն չունի ԱԺ-ում, օրվա ավարտին մեր զրույցում փոխանցեց, որ թեկնածու չեն առաջադրելու: Պատճառների մասին էլ նշեց՝ ի՞նչ տարբերություն, եթե ՀՀԿ-ական է լինելու քաղաքապետը, ապա Տարոն Մարգարյանը կմնար:

ՏԻՄ օրենքի համաձայն՝ Երեւանի ավագանին իր անդամներից որեւէ մեկին քաղաքապետ կարող է ընտրել 73 օրվա ընթացքում: Սակայն տեղեկություններ կան, որ Կամո Արեյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարի կարգավիճակում կարող է մնալ մինչեւ հոկտեմբեր: Այդ ժամանակահատվածում էլ տեղի կունենան նոր ընտրությունները: Այսինքն, բանը չի հասնելու նրան, որ ավագանին փորձի իր կազմից որեւէ մեկին նոր քաղաքապետ ընտրի: Մեր այս տեղեկութունն՝ ըստ էության, հաստատեց նաեւ ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Ճիշտ տրամաբանությունն այն է, որ նոր ընտրություններ տեղի ունենան, որովհետեւ Երեւանում մենք կունենանք մի իրավիճակ, ինչն ունենք Ազգային ժողովում: Այն է, որ ԱԺ-ում մեծամասնությունն ընդդիմություն է՝ ՀՀԿ-ն եւ այն անհատ պատգամավորները, որոնք դուրս են եկել ՀՀԿ-ից: Նույն իրավիճակն էլ պահել քաղաքապետարանում, կարծում եմ, որ սխալ է: Ճիշտ կլինի, որ նոր ընտրություններ լինեն, կարծում եմ, որ իրադարձություններն այդպես էլ կզարգանան: Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո չեմ կարծում, որ ՀՀԿ-ն կունենա այն թեկնածուին, որը մեծամասնության քվեն կստանա»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Արդեն պարզ է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը եւս բաժին է հասնելու Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՔՊ կուսակցության նեղ շրջանակում քննարկում է եղել, որ այդ պաշտոնը զբաղեցնելու է Արարատ Միրզոյանը, որը հիմա առաջին փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնում:

Արարատ Միրզոյանը ՀԺ-ի հարցին՝ կուսակցության ներսում քննարկվե՞լ է առաջիկայում իր քաղաքապետ դառնալու հարցը, բացասական պատասխան տվեց:

Բանն այն է, որ փոխվարչապետի պաշտոնը 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված չի եղել: Սակայն Սերժ Սարգսյանն այս պաշտոնը «սղացրեց» Կարեն Կարապետյանի սիրտը չկոտրելու համար: Ու քանի որ այդ պաշտոնն արդեն կար, դրա համար այն զբաղեցրեց Միրզոյանը: Շուտով այս պաշտոնը այլեւս չի լինի, քանի որ սուպերվարչապետական համակարգի «լուծարումից» հետո վարչապետն այլեւս առաջին տեղակալ չի ունենա:

Այնուհանդերձ, նշենք, որ առաջին փոխվարչապետը, որպես այդպիսին, որեւէ գործառույթ չի իրականացնում: Նախկին փոխվարչապետերից Վաչե Գաբրիելյանը ՀԺ-ին դեռ ամիսներ առաջ ասել էր, որ նրա պարտականությունը վարչապետի բացակայության ընթացքում վերջինիս փոխարինելն է: Սակայն գործնականում տեսնում ենք, որ Միրզոյանին այդ պարտականությունը չի վստահվում: Մասնավորապես, կառավարության նիստը, որը պետք է տեղի ունենար հուլիսի 12-ին՝ հինգշաբթի օրը, տեղափոխվեց, քանի որ վարչապետն այդ օրը լինելու է Բրյուսելում:

Տպել
12797 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին