Փաշինյանին Բրյուսելում ջերմ կընդունեն. Ռուսաստանը խանդո՞ւմ է

Հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի շրջանակներում անցնելու է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների ղեկավարների հանդիպումը: Առաքելության մասնակից է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչեւ հուլիսի 9-ը հայտնի չէր, արդյո՞ք հանդիպմանը մասնակցելու է նույն ժամանակահատվածում Բրյուսել մեկնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի, Փաշինյանը Բրյուսել է մեկնում ԵՄ կառույցների ներկայացուցիչների եւ հայ համայնքի հետ հանդիպելու նպատակով:

Հուլիսի 6-ին, Արենիում լրագրողների հետ զրույցի ընթացքում Փաշինյանը հայտնել էր, որ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե գագաթնաժողովի համատեղ հայտարարության տեքստում տեղ գտած ձեւակերպումներն ընդունելի լինեն հայկական կողմի համար:

Այս առումով հետաքրքիր է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա նույն շեշտադրումն է կատարում:

«Եթե ՆԱՏՕ-ի վերջնական փաստաթղթում տեղ գտնեն շատ կտրուկ ձեւակերպումներ մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ապա կառաջարկեմ չմասնակցել գագաթնաժողովին», - մասնավորապես գրել էր Աշոտյանը:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ներկա եւ նախորդ իշխանության ներկայացուցիչները համակարծիք են Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Իշխանության եւ ընդդիմության այս ոլորտում ցուցաբերվող եւ Հայաստանի շահերից բխող միասնականությունը գովելի փաստ է:

Վերադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի թեմային, հարկ է նշել, որ հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի դրան: Դա նշանակում է, որ առաջիկա գագաթնաժողովի ավարտին ընդունվող հայտարարության մեջ տեղ գտած ձեւակերպումներն ընդունելի են հայկական կողմի համար: Այդպես է եղել ոչ միշտ: 2010 եւ 2012 թվականներին Հայաստանը հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովներին՝ պատճառաբանելով, որ համատեղ հայտարարությունների նախնական ուղարկվող նախագծերում առկա են Հայաստանի շահերին հակասող ձեւակերպումներ: Մասնավորապես 2010 թ. գագաթնաժողովի հայտարարության վերջնական տարբերակում, գագաթնաժողովի անդամ երկրները՝ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում առկա հակամարտությունների համատեքստում, իրենց աջակցությունն էին հայտնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը:

2012 թ. հայտարարության վերջնական տեքստում այդ կետն արդեն շտկված էր: Գագաթնաժողովի մասնակիցները նշված հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում սատար էին կանգնում նաեւ միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Հելսինկյան եզրափակիչ ակտին: Բարդ է ասել՝ արդյո՞ք դա հայկական բոյկոտի արդյունք էր, թե համակողմանիության եւ անաչառության փորձ, սակայն փաստ է, որ 2012 թ. սկսած հայտարարության հակամարտություններին վերաբերվող մասը կրկնվում է նույնությամբ:

Բրյուսելյան այցի գլխավոր ինտրիգը, սակայն, կապված է Ռուսաստանի արձագանքի հետ: Մտավախություններ կան, որ հայկական պատվիրակության առաջիկա այցը Բրյուսել կարող է էլ ավելի ակտիվացնել ռուսաստանցի որոշ փորձագետների առանց այդ էլ ագրեսիվ գործողությունները հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ: Դեռեւս այս տարվա ապրիլից, երբ հայ հասարակությունը նոր էր ոտքի կանգնում, Ռուսաստանի փորձագիտական շրջանակներում սկսեցին նկատվել «հայկական մայդանի» մասին վերլուծություններ, որոնք, սակայն ազդեցություն չունեցան Կրեմլի պահվածքի վրա: Վերջին երկու ամսվա ընթացքում կառավարության կողմից ավելի քան ինտենսիվ աշխատանք էր տարվում Ռուսաստանի ուղղությամբ: Ուստի, ժամանակն է քայլ կատարել նաեւ դեպի Արեւմուտք՝ փաստելու, որ արտաքին քաղաքականության փոփոխությունները լայն մասշտաբների չեն հասնում:

Այդուհանդերձ, Ռուսաստանը կարող է եւ պարզապես խանդել: Արեւմուտքի հատուկ վերաբերմունքը հետհեղափոխական Հայաստանի նկատմամբ պարարտ հող է ստեղծում դրա համար: Հատուկ վերաբերմունքի մասին է խոսում դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունն այն մասին, որ ԵՄ ղեկավարները Բրյուսելում շատ ջերմ են ընդունելու Փաշինյանին, ինչպես նաեւ ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի՝ առաջիկա 4 տարում Հայաստանում 160 միլիոն եվրոյի ներդրում կատարելու հայտարարությունը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ապաթուրայի հայտնած՝ Հայաստանի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ցանկությունը եւ Փաշինյանի կառավարությանն աջակցելու պատրաստակամությունը:

Ինչեւէ, խանդը քաղաքական կատեգորիա չէ, եւ որքան էլ խոսվի նրա մասին, որ Ռուսաստանի քաղաքականության մեջ մեծ է զգացմունքայնության չափաբաժինը՝ միջազգային հարաբերությունների վրա ազդող գլխավոր գործոնը մնում է ռեալպոլիտիկը: Եւ հենց ռեալպոլիտիկի տեսանկյունից Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին միանգամայն տրամաբանական է: Նախ եւ առաջ, ամենապրագմատիկ փաստարկը 121 հայ զինվորականներն են, որոնք Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում:

Բացի այդ, Հայաստան-Արեւմուտք մերձեցումը հզոր փաստարկ է Ադրբեջանի դեմ, որը վերջին շրջանում յուրահատուկ համառությամբ փորձում է ամեն կերպ սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ:

Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգությունը տեսականորեն այլընտրանք ունի: Իհարկե, նման միտում չկա, եւ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, եթե անգամ այն տեղի ունենա, հետեւանք է լինելու ռազմական եւ քաղաքական լուրջ ցնցումների՝ հնարավոր է տարածքային կորուստներով: Սակայն, վատթարագույն սցենարով, եթե Հայաստանը կորցնելու է Արցախը, ապա Ռուսաստանը կորցնելու է ողջ Հայաստանը: Ոչ վաղ անցյալում՝ հեղափոխության կուլմինացիոն պահին, Կրեմլն արդեն իսկ առնչվել է նման իրավիճակի հետ եւ ճիշտ որոշում կայացրել՝ չխառնվելով Հայաստանի ներքին գործերին: Դա, թերեւս, այն նոր իրողությունն է, որի հետ Ռուսաստանը պետք է հաշվի նստի թե՛ իր, թե՛ Հայաստանի շահերից ելնելով:

Տպել
6025 դիտում

7-ից 18 տոկոս. Փաշինյանը ներկայացրել է Հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի՞ բերի. ամերիկացի վերլուծաբանը փորձում է հակառակը համոզել

Քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել. նա փորձել է ցած նետվել Նոր Հաճնի կամրջից

Հրդեհ Երեւանում. այրվում է սառնարանների պահեստը

Խոշոր հարկատուների առաջին տասնյակի 9 ընկերությունների վճարած հարկերը 2019-ի երկրորդ եռամսյակում աճել են

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ

Ննջասենյակի ներքնակի միջից գողացել էին 4 հազար դոլար. գողությունը կատարել էր տանտիրոջ դուստրը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհն այսօր փակ է լինելու ժայռապայթեցման պատճառով

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 8 մարզերում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհի մարմանը 11 մարտական հաշվարկ է մասնակցել

Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալի ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

89 մարտական հաշվարկ եւ 2 օպերատիվ խումբ պայքարել են 76 խոտածածկ տարածքի հրդեհ մարելու համար

Թաթուլ համայնքի ղեկավարը մի քանի միլիոնի հասնող չարաշահումներ է թույլ տվել (տեսանյութ)

Կոտայքում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում