Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Պուտինը. հելսինկյան հանդիպմանն ընդառաջ

Հուլիսի 16-ին Հելսինկիում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Թրամփն ու Պուտինն արդեն երկու անգամ հանդիպել են միջազգային գագաթնաժողովների շրջանակներում, սակայն առանձին հանդիպում չեն ունեցել: 2014 թ. Ղրիմի հանրաքվեից հետո սա երկու երկրների նախագահների առաջին առանձին հանդիպումն է:

Շատ է խոսվում Թրամփ-Պուտին գագաթնաժողովի օրակարգում ընդգրկվելիք հարցերի մասին: Քանի դեռ պաշտոնապես հայտարարված օրակարգ չկա, հնարավոր քննարկվելիք հարցերի շրջանակը շատ լայն է: Խոսվում է անգամ Արցախի հարցին նախագահների հնարավոր անդրադարձի մասին:

Իլհամ Ալիեւը, ԱՄՆ անկախության առթիվ Թրամփին ուղղված նամակում հույս էր հայտնել, որ ԱՄՆ նախագահը անհատապես ջանքեր կգործադրի «ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու համար»: Այդուհանդերձ, արցախյան հիմնախնդիրը, թերեւս, շրջանցվի նախագահների կողմից, քանի որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ունեն անմիջական շփման շատ կետեր, որոնք տեղ չեն թողնում աշխարհում առկա այլ խնդիրներին անդրադառնալու համար: Բացի այդ, Թրամփը, ի տարբերություն իր նախորդների, երբեք յուրահատուկ ուշադրության չի արժանացրել հակամարտությունը, իսկ նրա վարչակազմը այս հարցով չունի հստակ ձեւավորված տեսակետ:

Թրամփի խոսքով, ինքը ուզում է Պուտինի հետ քննարկել «ամեն ինչ»: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ քննարկվելու ենթակա հարցերից է 2016 թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի կողմից ենթադրվող միջամտությունը: Ռուսաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն Սիրիայի եւ Ուկրաինայի հարցերը, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը: Միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եվրոպական հանդիպումների ֆոնին չի կարող շրջանցվել նաեւ Իրանի հարցը:

Այդուհանդերձ, Սիրիայի հարցն ավելի շատ ընթացակարգային է, մինչդեռ Ուկրաինայի ճգնաժամը որոշիչ դեր կարող է խաղալ միջազգային քաղաքականության փոփոխության տեսանկյունից: Երկու նախագահներն էլ հանդիպմանը ներկայանալու են կարեւոր իրադարձություններից անմիջապես հետո: Սակայն, եթե Պուտինի համար դա ավելի շատ խորհրդանշական բնույթ կրող ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, ապա Թրամփը հանդիպմանը գալու է շատ ավելի գործնական իրադարձությունից՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո:

Հենց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, ըստ արեւմտյան փորձագետների, որոշելու Թրամփի վերջնական կեցվածքը Պուտինի հետ հանդիպմանը: Բանն այն է, որ Թրամփը չէր բացառել, որ ԱՄՆ-ն կարող է Ղրիմի թերակղզին ռուսական ճանաչել եւ վերացնել Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները: Դեպքերի նման զարգացումը կարող է խառնել ՆԱՏՕ-ի խաղաքարտերը ողջ Արեւելյան Եվրոպայում՝ ներառյալ մեր հարեւան Վրաստանը:

«Atlantic council» վերլուծական կենտրոնը, որն, ըստ էության, ՆԱՏՕ-ի վերլուծական հարթակն է, մտավախություն էր հայտնել, որ Ղրիմը ՌԴ մաս ճանաչելու պարագայում լուրջ հարված կհասցվի ՆԱՏՕ-ի եւ առհասարակ Արեւմտյան աշխարհի միասնականությանը: Կենտրոնի վերլուծաբաններից Անդերս Ասլունդն այս առիթով նշել էր, որ Թրամփն անկանխատեսելի է, եւ նրանից կարելի է սպասել ամեն ինչ:

«Թրամփն ակնհայտորեն հակաարեւմտյան գործիչ է: Նա կարող է կրճատել Ուկրաինայի ռազմաքաղաքական աջակցությունը եւ Ղրիմը կրկին անվանել ռուսական: Նա կարող է հարվածի տակ դնել ՆԱՏՕ-ի միասնությանը», - ասել է Ասլունդը:

Նույն կենտրոնի մեկ այլ փորձագետ Արիել Կոէնը նշում է, որ ԱՄՆ նախագահի կողմից Ղրիմի՝ դե յուրե Ռուսաստանի մաս ճանաչումը տեխնիկապես անհնար է: Այդուհանդերձ, ԱՄՆ-ն կարող է ընդունել իրողությունը եւ թերակղզին դե ֆակտո ռուսական համարել:

Ինչեւէ, ԱՄՆ պաշտոնական մոտեցումը փոքր-ինչ տարբերվում է փորձագետների սպասումներից եւ գնահատականներից: Այդ մոտեցումը հնչեցրել է Ջոն Բոլթոնը Fox News-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Թրամփի նպատակը հանդիպման ընթացքում Պուտինի դիրքորոշումը հասկանալն է՝ միեւնույն ժամանակ ամերիկյան դիրքորոշումը ներկայացնելով: Բոլթոնի կարծիքով հանդիպման ընթացքում գրանցված որեւէ առաջընթացը հիասքանչ կլինի, սակայն հանդիպման անցկացման փաստն արդեն իսկ առանցքային առաջընթաց է համարում:

Խոսելով օրակարգային հարցերի մասին, Բոլթոնն անդրադարձել է «Սիրիայից իրանական զորքերի տեղահանման» մասին: Նրա խոսքով, «ռազմավարական առումով Ասադը խնդիր չէ՝ Իրանն է խնդիր»: Նա նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանը կարող է այդ հարցում գործընկեր դառնալ:

«Ռուսաստանը միշտ ասել է, որ ցանկանում է համագործակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գործում», - նշել է Բոլթոնը՝ հավելելով, որ Իրանը միջազգային ահաբեկչության ամենախոշոր հովանավորն է:

Այդուհանդերձ, Բոլթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում զիջումների գնալ հանդիպմանն ընդառաջ:

Ինչեւէ, Թրամփ-Պուտին հանդիպման գլխավոր ինտրիգը շարունակում է կախված մնալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներից: Արդյո՞ք Թրամփը գագաթնաժողովի ընթացքում կշարունակի պնդել անդամ երկրների ՀՆԱ-ի 2%-ը դաշինքին տրամադրելու պահանջը, թե Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ չի գնա Հյուսիսատլանտյան դաշինքում հավելյալ լարում առաջացնելուն: Հարցի պատասխանը որոշ չափով կախված է եվրոպացի գործընկերների, մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի՝ իրանական միջուկային ծրագրի նկատմամբ ունեցած դիրքորոշումից: Միջազգային քաղաքականությունում ստեղծված խառը եւ խճճված իրավիճակում չի բացառվում, որ պաշտոնական Մոսկվայի եւ Վաշինգտոնի մտքերի փոխանակումից հետո երկու երկրների հետաքրքրությունների բախման կետերում նկատվեն աշխարհաքաղաքական որոշակի վերադասավորումներ:

Տպել
5028 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել