ՀՀ-ում տեղի է ունենում իրավապահների ու հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված  հանդիսավոր արարողությանը: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության մակարդակին, ինչպես նաեւ այն հատուկ միջոցներին, որոնք ոստիկանությունը կարող է կիրառել  հասարակական կարգի խախտման դեպքերում: Այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է վերանայել տվյալ դեպքերում որոշ միջոցների կիրառման հնարավորությունները՝ հաշվի առնելով դրանց վտանգավորության աստիճանը: 

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, այնուհետեւ վարչապետը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի ծառայողներին 25-րդ տարեդարձի կապակցությամբ եւ նշել. «Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, այսօր մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մի կարեւոր շրջանում, որտեղ բոլորս պետք է պատասխանենք մեր անցյալի եւ ապագայի մասին կարեւորագույն հարցերի: Ոստիկանության զորքերը եւ, ընդհանրապես, ոստիկանությունը պետական կարեւորագույն կառույցներ են, որոնց գործունեությունը, սակայն սահմանափակվում է շատ նուրբ գծերով, շատ նուրբ սահմաններով, եւ չափազանց կարեւոր խնդիր է՝ հստակ տեսնել եւ գիտակցել այդ սահմանները եւ արձանագրել, որ անգործությունն այդ սահմանից այս կողմ հակապետական եւ հակաժողովրդական գործողություն է, իսկ գործողությունները սահմանից այն կողմ, այդ նուրբ գծերից այն կողմ կարող են էական վնաս հասցնել պետությանն ու ժողովրդին, լինել հակաժողովրդական եւ հակապետական գործողություն: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի մասին օրենքում հստակ արձանագրվում է, որ ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքները, ազատությունները հարգելու սկզբունքների հիման վրա:

Ոստիկանության զորքերն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության եւ կամայականության բացառման սկզբունքով, ինչպես նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ: Մեր կարեւորագույն խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ոստիկանության զորքերի գործունեությունը հենց այս տրամաբանության մեջ կազմակերպելն է: Այսօր, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում պատմական մի գործընթաց, տեղի է ունենում իրավապահ համակարգի եւ հանրության եւ ժողովրդի հաշտեցման մի գործընթաց, որովհետեւ դուք, որ, ցավոք, մեր պատմության մեջ եղել են էջեր, երբ լրջագույն անդունդ են ստեղծել ժողովրդի եւ ոստիկանության, ժողովրդի եւ ոստիկանության զորքերի միջեւ եւ մեր գործունեության առաջնահերթությունն է այդ անդունդը լրացնելը, այդ անդունդը փակելը, այդ անդունդի վրա կամուրջներ կառուցելը, որպեսզի ժողովուրդը եւ ոստիկանությունը, ժողովուրդը եւ ոստիկանության զորքերը լինեն միասնական, լինեն գծերի նույն կողմում, ծառայեն միեւնույն նպատակին, առաջնորդվեն նույն սկզբունքներով, երազանքներով եւ միասնական ուժերով, բոլորս ծառայենք մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի եւ ժողովրդի զարգացմանը եւ հզորացմանը: Ոստիկանության զորքերը մինչեւ այժմ հիմնականում ընկալվել են քաղաքական գործառույթների համատեքստում, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ոստիկանության զորքերն ունեն լրջագույն գործառույթ հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության գործում, հասարակական անվտանգության պաշտպանության գործում եւ ես համոզված եմ, որ այս նոր իրավիճակում ոստիկանության զորքերը լինելու են այս գործառույթների շրջանակներում:

Ուզում եմ ընդգծել եւս մի կարեւոր հանգամանք. որեւէ մեկի մոտ որեւէ կասկած չպետք է լինի, որ ոստիկանության զորքերն անհրաժեշտության դեպքում օրենքով եւ Սահմանադրությամբ սահմանված դեպքերում լիարժեք, վճռականորեն, օրենքի սահմաններում եւ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար կկատարեն իրենց գործառույթները վճռականորեն, լիարժեք եւ անմնացորդ: Ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետությունում ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ժողովրդին եւ ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետությունում ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Սահմանադրությանը եւ ժողովրդին: Այդ ծառայության մեջ բոլորիս մաղթում եմ հաջողություն, որովհետեւ սա նոր էջ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի պետականության համար, սա նոր էջ է նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ոստիկանության զորքերի համար: Հայաստանի ոստիկանությունը եւ ոստիկանության զորքերը մեկ են, բռունցք են, մեկ միասնական մարմին են եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ոստիկանության զորքերի եւ ժողովրդի նպատակները չեն կարող տարբերվել իրարից, որովհետեւ այդ նպատակները ձեւակերպված են մեր ընտանիքներում, մեր երեխաների աչքերում, մեր ծնողների մտքերում, մեր ծնողների ցանկություններում եւ մեր նպատակներն ու երազանքներն ամփոփված են մեր նահատակների առաքելության բովանդակության մեջ:

Մենք բոլորս ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին եւ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով»:

Տպել
3942 դիտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր