Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությանը կառավարությունն արտոնություն տվեց

Այսօր կառավարության նիստում արտոնություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությանը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ներդրումային ծրագրի շրջանակում «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը:

Ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ՍՊ ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։ Նախագծում նշվում է, որ ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 2,25 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն ՀՀ դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 24 աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի 320 հազ. ՀՀ դրամ:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում կարեւորում են այդ արտադրությունը: Վարչապետն արձագանքելով նախագծին՝ ասաց.

«Մենք ճիշտ ենք հասկանո՞ւմ, որ կան որոշակի սահմանված չափանիշներ եւ սուբյեկտիվիզմի մասին խոսք լինել չի կարող, եւ եթե որեւէ ընկերություն այդ չափանիշներին համապատասխանում է, ապա նույն արտոնությունները տրվում են»:

Արծվիկ Մինասյանը հայտնեց նաեւ, որ ավելացված արժեքի հարկի օրենքում փոփոխություններ են նախաձեռնում, որոնցով կհստակեցվի գործընթացը, որպեսզի այս որոշումները չգան կառավարություն, այլ օրենքով հստակեցվեն: Արձագանքելով նախագծին՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ ուսումնասիրություն է սկսել, որոնք ընթացքի մեջ են, արդյունքներ ունեն, այսպիսի արտոնությունից օգտված կազմակերպություններ սնանկ են ճանաչվել:

«Այսինքն, չարաշահումների խնդիր է ի հայտ եկել, ուսումնասիրություններ են եղել»,- ասաց նա եւ շեշտեց, որ որոշակի երաշխիքներ պետք է սահմանել:

Նա ասաց, որ նախնական ութ ընկերության մասին չարաշահման տեղեկություն կա: Արծվիկ Մինասյանը դատախազի բարձրացրած հարցը կարեւորագույն խնդիր համարեց եւ տեղեկացրեց, որ գործող օրենքի համաձայն, երբ սնանկության պրոցես է, օրենքի ուժով դադարում են արտոնությունները:

«Մենք անընդհատ փորձում ենք զարգացնել մոնիթորինգի համակարգը»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ ԱԱՀ-ի վճարման հետաձգումը պետք է տարբերել այլ հարկային արտոնություններից:

«Մեծ հաշվով՝ սա ավելի շատ խթանիչ գործընթաց է»,- ասաց նա եւ նշեց, որ դատախազության հետ իրենք կաշխատեն:

Տպել
5121 դիտում

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն