Հասանովն ու Հաջիեւը հայտարարում են Ղարաբաղում սպասվող զինված գործողությունների մասին

Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են հայերի կողմից «իրենց պատկանող օկուպացված տարածքները հետ բերել»: Նման հայտարարությամբ է երեկ՝ հունիսի 20-ին հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հայտնում է  «Лента»-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին:

Նա հայտարարել է, որ իրենց նպատակն է բանակին պատրաստել պատերազմի, քանի որ քաղաքական բանակցություններն իրենց դուր չեն գալիս ու իրենք պատրաստ են գրավել «իրենց տարածքները».

«Մեր բանակն այժմ պատրաստ է այդ գործին, այդ թվում՝ հոգեբանորեն, բանակցությունները մեր աշխատանքի մեջ չեն մտնում»,- ասել է Հասանովը՝ հավելելով, որ այս պահին իրենց զինված ուժերի 80 տոկոսը պայմանագրային ծառայող է ու ողջ ռազմական տեխնիկան ղեկավարվում է հենց պայմանագրայինների կողմից, որոնք ունեն ամենաքիչը 5-6 տարվա աշխատանքային փորձ:

Հասանովի խոսքերով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ տարիներ առաջ դրած խնդիրը՝ երկրի զինուժը համալրել ամբողջական տեխնիկայով ու լիարժեք պատրաստ լինել պատերազմի, գրեթե ամբողջությամբ կատարված է. «Մի քանի տարիների ընթացքում մենք լիարժեք ավարտին կհասցնենք մեր առջեւ դրված խնդիրը: Խոսքը մարտական մեքենաների, նրանց նորացման, վերազինման, նոր համակարգերի ու զինտեխնիկայի ձեռքբերման մասին է: Այս պահին ադրբեջանական բանակը 90 տոկոսով հագեցած է ավտոմատացված կառավարվող համակարգերով, մենք ունենք հեռու գործարկման համար նախատեսված հրթիռային համակարգեր, որոնք ստույգ հաշվարկներով կարող են միլիմետրի ճշգրտությամբ խոցել թիրախը՝ ցամաքային ու օդային»,- ասել է ՊՆ ղեկավարը:

Հասանովի խոսքերով, հունիսի 26-ին սպասվող շքերթի ժամանակ ցուցադրվելու է գերժամանակակից համակարգ, որի գոյության մասին քչերը գիտեն ու դժվարանում են հավատալ, որ Ադրբեջանին է պատկանում այդ տեխնիկան: Շքերթի ժամանակ կցուցադրվեն նաեւ ամերիկյան Bell-412 ուղղաթիռները, ինչպես նաեւ Ми-24, Ми-24G, հարվածային Ми-35M, ծովային Ка-27:

Միաժամանակ երկրի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը մշակել է ծրագիր՝ «Մեծ վերադարձ» անվանումով, որի հիմնական ու միակ նպատակը հայկական տարածքների վրա հարձակումն ու դրանց գրավումն է, Հաջիեւի խոսքերով՝ «օկուպացված պատմական տարածքների վերադարձը, քանի որ հայերը չեն ցանկանում տեղահանված ադրբեջանցիներին վերադարձնել իրենց հողեր»:

Տպել
21633 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց