Ո՞վ է փաստաբանը, ի՞նչ կլիներ, եթե նա չլիներ. Զոհրաբյանը՝ փաստաբաններին թիրախավորելու մասին

Վերջին շրջանում նկատելի է լարվածություն հասարակության համար օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ թիրախավորվում է նաեւ փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից եւ հանրային վտանգավորության աստիճանից:

Այս առիթով Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացնում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված որոշ պարզաբանումներ:

1. Ո՞վ է փաստաբանը

Փաստաբանը փաստաբանական գործունեություն իրականացնելու համար արտոնագրված իրավաբանն է, ում առաքելությունն է իրավաբանական օգնության տրամադրումը՝ ներառյալ վստահորդի շահերի պաշտպանությունը նախաքննության մարմիններում եւ դատարանում։ Փաստաբանը պարտավոր է  ազնվորեն եւ բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքները եւ օրինական շահերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ու եղանակներով։ Պետությունը, կարեւորելով փաստաբանի դերն ու նշանակությունը քաղաքացիական հասարակությունում, մի շարք երաշխիքներ է սահմանել այդ գործունեության իրականացման համար, ինչպիսին է օրինակ փաստաբանի փաստաթղթերի առգրավման արգելքը եւ փաստաբանին՝ իր վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելու հետ կապված հարցերով որպես վկա հարցաքննելու անթույլատրելիությունը։

2. Ի՞նչ խնդիրների է հանդիպում փաստաբանը

Փաստաբանը հիմնականում խնդիրների է հանդիպում պետական մարմինների՝ դատախազության, ոստիկանության, հարկային, մաքսային, քննչական եւ քրեակատարողական մարմինների հետ հարաբերություններում: Փաստաբանն իր մասնագիտական հմտությունների կիրառմամբ պաշտպանելով վստահորդի շահերը՝ ընդդիմանում է հարկադրանքի միջոցներ կիրառելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձանց, արժանանալով վերջիններիս «ոչ բարյացակամ» վերաբերմունքին:

Քրեական գործերով փաստաբանը, հաճախ խնդիրներ է ունենում դատավարական հակադիր կողմի կամ հասարակության այն հատվածի հետ, ով փաստաբանին նույնացնում է վերջինիս վստահորդի հետ: Փաստաբանին անուղղակիորեն նույնացնելով իր վստահորդի հետ՝ վերաբերվում են նրան որպես մեղադրյալի հանցակցի, ով ըստ իրենց պատկերացումների, օգնում է մեղավորին խուսափել արդարադատությունից:

3. Ի՞նչ կլիներ, եթե չլիներ փաստաբանը

Փաստաբանի բացակայության դեպքում քրեական գործերով քննիչները բավարար ապացույցներ հավաքելու հարցում պատշաճ ջանասիրություն չէին ցուցաբերի, դատարանները գործում եղած ապացույցները չէին կարողանա բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտել եւ գնահատել, ինչի արդյունքում բազմաթիվ անմեղ անձինք կհայտնվեին անազատության մեջ, իսկ մեղավորները փաստացի կազատվեին պատասխանատվությունից:

Նույնիսկ փաստաբանների ակտիվ միջամտության պայմաններում այսօր էլ դատաիրավական համակարգը սխալվում է (սխալներ են արձանագրվում նաեւ զարգացած երկրների դատական պրակտիկայում): Պետք չէ մոռանալ Մատաղիսի գործը, որով մի քանի երիտասարդներ ցմահ ազատազրկման էին դատապարտվել, կամ Արմեն Պողոսյանի գործը, որով նա 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել (5 եւ կես տարի էլ պատիժը կրել էր), եւ այս գործերով մեղադրանքի կողմի ներկայացուցիչները եւ դատարանները սխալվել էին։

4. Կարելի է արդյո՞ք վստահորդին եւ փաստաբանին նույնացնել

Մեր հասարակության մի հատվածը շատ հաճախ փաստաբանին նույնացնում է իր վստահորդի հետ:

Ցավոք, վստահորդների հետ իրենց նույնացնելու դեպքեր են արձանագրվել նաեւ փաստաբանների կողմից:

Այս երեւույթը, հատկապես զգայուն քրեական գործերով, փաստաբանին ճնշումների թիրախ է դարձնում:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը «Փաստաբանի գործունեության երաշխիքներ»-ի ներքո սահմանել է, որ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21  հանձնարարականը պետություններին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի եւ խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության եւ իշխանությունների կամ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:

Չի կարելի փաստաբանին մեղադրել քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, անկախ վերջինիս մեղսագրվող հանցանքից, այնպես, ինչպես չի կարելի հասարակության կողմից ատելի հիվանդին վիրահատող բժշկին մեղադրել իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար:

Պետք է հստակ տարանջատել մասնագիտական շեմը: Ինքն իրեն վստահորդի հետ նույնացնող փաստաբանն էլ պետք է գիտակցի, որ մասնագիտական շեմը հատելու դեպքում խոցելի է դառնում ոչ մասնագիտական զգացմունքների եւ դատողությունների համար:

5. Վստահորդի շահը

Օրենքի եւ մասնագիտական վարվելակերպի պահանջներին համապատասխան` փաստաբանը միշտ պետք է գործի ելնելով վստահորդի նպաստավոր շահերից՝ այդ շահերը գերադասելով իր անձնական շահերից։

Փաստաբանը պարտավոր է չկատարել վստահորդի շահերին հակասող որեւէ գործողություն:

Մասնագիտական տեսանկյունից անընդունելի է հասարակության մի հատվածի այն դիրքորոշումը, որ փաստաբանը չպետք է ստանձնի հասարակության կողմից անընդունելի արարք կատարած անձի պաշտպանությունը: Փաստաբանական գործունեությունն առաջին հերթին իրավապաշտպան գործունեություն է, եւ յուրաքանչյուր փաստաբան, ստանձնելով իր վստահորդի շահերի պաշտպանությունը, անկախ պաշտպանյալի անձից եւ առաջադրված մեղադրանքի բնույթից, իրականացնում է մասնագիտական գործունեություն: Փաստաբանը պարտավոր է իրավաբանական օգնություն ցուցաբերելու շրջանակներում կատարել օրենքով չարգելված բոլոր միջոցները՝ ուղղված իր պաշտպանյալի իրավունքների, ազատությունների եւ շահերի պաշտպանությանը:

Փաստաբանի կողմից հանցագործության մեջ մեղադրվող անձի պաշտպանությունը ստանձնելը չի կարող վկայել այն մասին, որ փաստաբանը հավանություն է տալիս իր վստահորդին մեղսագրվող արարքին:

Ուստի, անընդունելի է նաեւ նման իրավիճակներում փաստաբանին թիրախավորելու դեպքերը:

6. Փաստաբանական գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը

Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաեւ փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, հանդիսանում է հանցագործություն եւ պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքով:

7. Արդարադատություն

Արդարադատության խորհրդանիշը կշեռքի տեսքով է, իսկ կշեռքն ունի ԵՐԿՈՒ նժար:

Անձն իրեն վերագրվող արարքի համար մեղավոր կամ անմեղ է ճանաչվում միայն մեղադրանքի եւ պաշտպանության կողմերի մրցակցության շնորհիվ ձեւավորված դատարանի դատավճռով:

Ամփոփելով վերոգրյալը՝

1. Մեր քաղաքացիներին կոչ եմ անում՝

հարգել փաստաբանի մասնագիտական աշխատանքը.

չնույնացնել փաստաբանին իր վստահորդի հետ.

փաստաբանի վարքագծում առերեւույթ խախտումներ նկատելու դեպքում, զերծ մնալ փաստաբանին վիրավորելու, սպառնալու կամ այլ անօրինական գործողություններից` փաստաբանի վարքագծի քննարկման հարցով դիմելով ՀՀ փաստաբանների պալատին:

2. Փաստաբաններին հորդորում եմ՝

մասնագիտական գործողություններից դուրս Ձեր վարքագծով չնույնացվել վստահորդների հետ.

համարձակ եւ անկաշկանդ կատարել փաստաբանի մասնագիտական աշխատանքը՝ ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով եւ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով:

Տպել
2500 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է