Մայր Աթոռը օրենքով ու թղթով երեխաներին տրամադրված այգին չի ծառայեցնում նրանց. բաց նամակ

լուսանկարում՝ Շիրակի թեմի առաջնորդարանի շենքը

Գյումրեցի Հակոբ Մոսինյանը բաց նամակ է հրապարակել որով խնդրում է Հայ առաքելական եկեղեցուն նվիրաբերված այգին, որը ծառայելու էր աղետի գոտու երեխաներին, իրապես ծառայեցնել նպատակին:

Նամակն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ.

7,5 տարի առաջ՝ 2017թ. դեկտեմբերի 16-ին, Գյումրու համայնքի ավագանին որոշեց քաղաքապետարանի ենթակա «Պատանի բնասերների կայանի» շինությունները՝ իրենց փաստացի զբաղեցրած տարածքով, նվիրաբերել Հայ առաքելական եկեղեցուն:

Նվիրաբերության պայմանագրի «ՆՎԻՐԱՌՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է» բաժնում արձանագրվեց.

«4.3. Վերականգնել տարածքը եւ օգտագործել Հայ Առաքելական եկեղեցու Հայորդյաց տան պատանի բնասերների ակումբի կարիքների համար ՀՀ օրենքի պահանջին համապատասխան»:

«ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ» բաժնում եւս նշվեց.

«6.1. Սույն պայմանագրով նվիրաբերվող «Անշարժ գույքը» նվիրառուն օգտագործելու է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության կարիքների համար՝ որպես Գյումրու Հայորդյաց տան պատանի բնասերների ակումբ»:

Նույն պահանջը ամրագրվել է նաեւ «ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» բաժնում: Այդ բաժնում նաեւ հստակեցված է.

«7.1. Սույն պայմանագիրը կարող է անվավեր ճանաչվել 4.1., 4.3., 6.1., 6.2., 6.3., և 6.4. կետերի պայմանները խախտելու դեպքում»:

Սակայն անցած տարիներին այգին ու նրա շինությունները չեն հանձնվել Հայորդյաց տանը եւ տնօրինվել են Շիրակի թեմի առաջնորդարանի կողմից: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանն ստանալու համար դիմեցինք Գյումրու Հայորդյաց տան ղեկավար Ա. Եդիգարյանին.

-Ես տեղյակ չեմ այդ նվիրատվության պայմանագրի մանրամասներից,- ասաց նա:

-Արդեն Ձեզ ներկայացրեցի, ի՞նչ եք մտադիր անելու:

-Դա իմ պարտականությունների շրջանակից դուրս է, նման հարցերը լուծվում են Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, որի կազմում են բոլոր Հայորդյաց տները:

Այնուհետև տիկին Եդիգարյանը նշեց, որ իրենք նման հաստիքներ չունեն: Մինչ Մայր Աթոռին դիմելը, մենք խնդիրը ներկայացրեցինք ֆեյսբուքում: Բազմաթիվ ու բուռն արձագանքներ ստացանք: Բոլորը զարմացած էին այդ փաստից: Մարդիկ գրում էին՝ «Մի՞թե կարելի է աղետյալ քաղաքի տառապյալ երեխաներին զրկել նման անկյուն ունենալուց: Մի՞թե տնակ-վագոնիկներում ծնված ու մեծացող մանուկներն իրավունք չունեն մի մաքուր միջավայրում բնասիրական դաստիարակություն ստանալու»: Իսկ ի պատասխան Հայորդյաց տներում նման հաստիքներ չունենալուն, ասում էին՝ «Թող աղետյալ Գյումրու երեխաների համար բացառություն արվի, Մայր Աթոռի ձեռքը չոր քարի տակ չի: Եթե եկեղեցին փող չունի այդ նպատակով, այդ դեպքում կաթողիկոսն ինչո՞ւ էր Գյումրու քաղաքապետից այգին խնդրում»:

Պարզաբանենք, որ Գյումրու ավագանու որոշման մեջ նշված է, որ այդ նպատակով «Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ խնդրանքով դիմել է Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանին» եւ այլն: Ֆեյսբուքյան օգտատերերից բնապահպանական մի քանի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ էլ հայտնեցին ակումբի կամ խմբակի համար ծրագրեր կազմելու իրենց պատրաստակամությունը: Ավելին, ոմանք ասացին, որ հանուն մայր բնության եւ հանուն երեխաների պատրաստ են ԱՆՎՃԱՐ պարապել երեխաների հետ: Այսինքն, մնում է, որ Մայր Աթոռը այգին հանձնի իր իսկական տիրոջը՝ երեխաներին եւ առայժմ լուծի միայն այգու պահպանության համար անհրաժեշտ հաստիքների հարցը: Հակառակ դեպքում մարդիկ պահանջում են, որ եթե եկեղեցին չի կարող վերաբացել այդ խմբակը, թող այգին վերադարձնի քաղաքին, եւ թող քաղաքապետարանը մանկական այգի ստեղծի:

Սակայն մենք ավելի շատ հակված էինք հավատալու, որ Մայր Աթոռը կուղղի 7 տարվա սխալը եւ այս տարվա հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, կաթողիկոսի ձեռամբ հանդիսավորությամբ կվերաբացվի Գյումրու մանկական այգին: Իսկ խմբակը կամ ակումբը կսկսի գործել սեպտեմբերի 1-ից: Դա ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ կլինի հիանալի նվեր ողջ Գյումրուն: Ուստի, հոդվածը ուղարկեցինք Մայր Աթոռ: Հոդվածի վերջում գրել էինք, որ իրենց պատասխանը կօգտագործենք անփոփոխ: Որոշ ժամանակ անց զանգեցինք քրիստոնեական դաստիարակության կենտրոն՝ 010.517.199: Ասացին, որ ոչ մի հոդված չեն ստացել: Հոդվածը ապրիլի 6-ին ուղարկեցինք կենտրոնի ղեկավար Տ. Վարդան եպս. Նավասարդյանի ֆեյսբուքյան ծրարին: Պատասխան չեկավ: Ենթադրելով, որ հոգեւորականները զբաղված են եղել Զատիկով, զանգեցինք, տեղեկացրեցինք Կարեն ներկայացած երիտասարդին: Հետո սկսվեցին Թավշյա հեղափոխության գործողությունները: Ասացինք՝ մի քիչ էլ սպասենք: Սակայն մինչ այս կիրակին ոչ մի արձագանք չկար:

Նշանակում է, որ Մայր Աթոռը, նրա քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ասելիք չունեն գյումրեցի երեխաներին եւ քաղաքի հանրությանը: Իսկ ամառն արդեն սկսվել է, առջեւում սեպտեմբերն է: Գոնե այժմ շատ արագ պիտի մանկական այգու հարցը վճռվի: Աղետյալ քաղաքի երեխաները սպասում են...

Համլետ Մոսինյան (Գյումրի)

Տպել
2967 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)