Կառավարության ծրագրում նշված է, որ միջոցներ են ձեռնարկվելու հեռուստաեթերի պատշաճ մակարդակի ապահովման ուղղությամբ․ հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի մարդկանց կրթական ցենզը եւ հարաբերությունների մակարդակը իջեցնող, հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի եւ ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից։ Տեւական ժամանակ է՝ արվեստի ներկայացուցիչների եւ տարբեր անձանց կողմից բողոք-կարծիքներ են հնչում, որ մեր հեռուստաեթերն աղբով է լցված, որ սերիալները բացի բռնության եւ անճաշակության քարոզից, այլ գործառույթ չեն իրականացնում:

Կառավարության ծրագրի եւ հայկական հեռուստաեթերում փոփոխությունների՝ մի շարք սերիալների, սիթքոմների եւ հաղորդաշարերի հնարավոր զտման մասին զրուցեցինք Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, բազմաթիվ սերիալների եւ սիթքոմների դերասան, ՀՀ վաստակավոր Արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանի հետ:

- Պարոն Ղեւոնդյան, կառավարության ծրագրից ենթադրվում է, որ եթերային չափանիշները խստացվելու են: Բազմաթիվ դերասաններ, որոնք բացի թատրոնից, սերիալներում էլ են հանդես գալիս, մտահոգ են, որ կզրկվեն գումար վաստակելու հնարավորությունից:

- Հա, որոնցից մեկը ես եմ: Իմ դերակատարմամբ վերջին սերիալներից մեկում՝ «Նռան հատիկ»-ում, կերպարս մեռավ, ես դուրս եկա, հիմա կանգնեցի փաստի առաջ՝ որտեղից պիտի գումար հայթայթվի, ոնց պետք է արվի: Մարդիկ ինձ տեսնում են, հանրության առաջ եմ ներկայանում, գոնե պիտի նորմալ տեսք ունենամ չէ՞: Ենթադրենք, սափրվում եմ թանկ ածելիով, նորմալ վերնաշապիկ եմ հագնում. ինչպե՞ս եմ առնելու, իմ հիգիենայի պարագաների, հագուստի եւ մնացած ծախսերիս հարցն ինչպե՞ս եմ լուծելու չնչին աշխատավարձով:

- Դուք աչքի եք ընկել ձեր սուր խոսքով ու քննադատություններով, սակայն նախորդ տարի Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից բնակարան ստացաք. ձեզ ոչ մի կերպ չի՞ կաշկանդել այդ հանգամանքը՝ բողոքելիս, երկրում տիրող անարդարությունների մասին բարձրաձայնելիս:

- Ինձ անցած տարի, 2017 թվականի սեպտեմբեր ամսին, վաստակավորի կոչում շնորհեցին, իսկ հոկտեմբերին բնակարանս ստացա: Նույն շենքում ինձ եւ Ռուբեն Մաթեւոսյանին տարածք հատկացրին, արվեստանոց կարելի է ասել: Սակայն դրանից հետո ես գնացի «Ասեկոսե»-ին հյուր եւ ասացի այն՝ ինչ մեծ հնչեղություն ունեցավ ու քննադատվեց շատերի կողմից: Անկախ ամեն ինչից՝ ինձ ոչինչ չի կարող կաշկանդել կամ խանգարել, որ միտքս արտահայտեմ:

- Կադրային փոփոխություններ եղան, նոր կառավարություն ձեւավորվեց, մշակույթի ոլորտում էլ փոփոխություններ եղան, նախարար փոխվեց եւ այլն: Ի՞նչ նոր սպասելիքներ ունեք: Հնի եւ նորի հանդեպ ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

- Դեռ ես ինքնս իմ մեջ եմ խմորել այս տարբերությունը, բայց դեռ էն գլխից կա մի բան, որը վստահաբար կարող եմ ասել՝ արվեստը արմատախիլ է արված: Մենք ունեցանք անհաջող նախարարներ, անհաջող թատերական ղեկավարներ, շատ-շատ բաներ բարձիթողի արվեց, շատ բաներ կոտրվեց, չնորոգվեց, շատ բաներ հեռացան թատերական կյանքից: Ես չգիտեմ այսօրվա նախարարի ոչ մտածողությունը, ոչ դատողության հնարավորությունները, մի բան լավ կլիներ, որ իմացյալ լիներ անձը, որպեսզի քո մեջի փոթորիկները կարողանայիր սանձեիր: Հիմա չգիտեմ ինչ ասել, ես ի՞նչ իմանամ՝ նորանշանակ նախարարն ի՞նչ գիտի թատրոնի, բեմի ու հանդիսատեսի մասին: Մարդն այդպես է՝ ծնվել ու ապրում է՝ մի օր մեռնելու համար, բայց արվեստ հասկացողությունը ծնվել ու ապրում է դարեդար ու չի մեռնելու. թող ոչ ոք հույս չփափագի: Վարդան Աճեմյանի խոսքով ասեմ, թատերական արվեստը շատ սինթետիկ արվեստ է, իր մեջ պարունակում է բոլոր արվեստները: Արդեն 40-45 տարի է՝ ինչ գոյություն ունի ԿՎՆ-ը, թատերական բեմարվեստ հասկացողությունը կորցրեց նպատակային աստիճանական էությունը: Սոկրատեսը լավ խոսք ունի՝ գեղեցիկ վազորդը գեղեցիկ ըմբիշ չէ: Եթե մարդը վարպետ չէ, ապա անպայման այդ փեշակի մեջ մի այբ է մտնում, որն էլ վաղ, թե ուշ կատարում է իր կործանարար դերը:

- Բազմաթիվ հեռուստադիտողների կարծիքով՝ այսօրվա սերիալներն ու սիթքոմները անորակ են եւ հասարակությանը խեղման ու ապակողմնորոշման են տանում: Դուք, հայտնի լինելով թատրոնում, պակաս հայտնի չեք նաեւ մյուս երկու ճյուղերում:

- Մեր գործը հեշտ է ոտնահարվում, հեշտ է քննադատվում, հեշտ են ներմուծվում մեր գործի մեջ: Ֆիլմ են նկարում, սերիալ են նկարում, հազվադեպ կարելի է տաղանդավոր մարդու հանդիպել: Գալով այս կապիտալիստական կյանքին, սոցիալիստականը չնկատեցինք՝ ինչպես թռավ ձեռքներիցս. ուղղակի ափսոս, այն ժամանակ շատ կոնկրետ էր թատրոնը, կինոն, սցենարները անպայման քննարկվում էին, դերասանական կազմը ընտրվելուց առաջ քննվում էր:

- Իսկ հիմա՞:

- Հիմա չի քննարկվում: ԿՎՆ-ի տղաները շատ հեշտ կարողանում են գումարներ ճարել, ունեն լավ բարեկամներ, շրջապատում թամադայություն են անում, գործեր են անում ընկերների միջոցով, նույնը 32 ատամն ու 45 ոտը եւ այլն (կատակում է): Հեշտ են կարողանում, հարցը չեն դնում գաղափարի, որակի վրա: Արկադի Ռայկինը մեծագույն հումորիստ էր ու սատիրիկ, նրա հումորը քննադատական էր, օգնական էր, նորոգող վերականգնող էր, օրինակ բերող էր: Չկար բացարձակ լկտիություն, չկար լեզվի հետ խաղալ, աճպարարել, ոնց ուզենալ ասել, ինչպես հիմա է. միայն թե խնդալու, հռհռալու առիթ լինի:

- Չենք սխալվի ասել, որ ձեզ էլ գումարի կարիքն է ստիպել թատրոնից գնալ նաեւ սերիալներ ու սիթքոմներ: Իմանալով ժամանակակից հայ կինոյի եւ առհասարակ եթերում հեռարձակվող բազմաթիվ սերիալների որակը՝ մտավախություն չունեի՞ք, որ դրանով ձեր վարկանիշը կընկնի:

- Առաջին հերթին դա իմ աշխատանքն է, ուղղակի դաշտերն են տարբեր: Եթե երիտասարդ լինեի, այո, բայց հիմա չէ: Թոռնիկներ ունեմ արդեն, ես պետք է ֆինանսական հարցեր լուծեմ, որը միայն թատրոնով հնարավոր չէր: Թատրոնի աշխատանքը ոչ թե ծիծաղելի է, այլ քմծիծաղ տալու է: Այս տարի թատերական իմ 50-րդ տարին է, եթե 50 տարվա դերասանին կարելի է 50 հազար դրամ աշխատավարձ, ես ուղղակի այդ որոշողի աչքերին եմ ուզում նայել ու հարցնել, թե ինքն ինչ մասնագիտություն ունի եւ ինչքան թոշակ է ստանում: Էլ չեմ ասում՝ եթե ես այդ 50 հազար դրամի հույսին մնայի: Երբ, որ գալիս հասնում են սարքովի գեներալ եւ այդ գեներալի աստղերը մեծացնում շատացնում հասցում 5 հազար դոլարի՝ պետք է հասկանան՝ ով է այդ գեներալը: Բերեն, փողը լցնեն թատրոնում եւ ասեն՝ վերցրե՛ք, շաբաթական ութ բեմադրություն արեք, պատկերացնու՞մ եք՝ ինչ կլինի: Մենք այսօր մի բեմադրություն ենք անում եւ մեզ պետք է մեկ կոճակ, թել ու ասեղ, դրա համար անհրաժեշտ է դիմել կենտրոնական բանկ, կենտրոնական բանկն էլ շրջանային բանկ, մարզային բանկ կամ պետք է մի հատ զանգեն Մոսկվա, մի հատ Անգելա Մերկելին, որ նոր կարողանան առնեն, կասե՞ք՝ ինչի համար, ինչի՞ են ամեն ինչ այդքան բարդացնում:

- Ի՞նչ խնդիրներ ունի այսօր Սունդուկյան թատրոնը:

- Բոլորին տրված են հնարավորություններ, որոնք կարող էին կյանքի կոչվել, կոչվել արվեստի գործ: Թե՛ աշխատավարձների առումով, թե՛ ժամանակակից դրամատուրգիայի առումով: Ի դեմս Արմեն Էլբակյանի՝ մենք այսօր ունենք շատ հետաքրքիր մի բեմադրիչ, որպես մարդ նա թատրոն է, իր արյունով, մաշկով, իր տեսադաշտով, եթե սկսենք նրա մտածողությունները կյանքի կոչել, կոնկրետ ֆինանսավորվել, ապա նա կարող է ամսական մի քանի բեմադրություն անել: Մենք, երբ ունեցել ենք նախարար Հասմիկ Պողոսյան, բաժակը սկսել է ճաքել, մինչեւ որ կամա՜ց-կամա՜ց կոտրատվել է, մի բան է կոտրատվել, որի վերականգնվելու համար դարձյալ պետք է մի 50 տարի: Սպորտում, եթե սպորտի նախարարը տեղում չէ, մարզիկները, եթե լավ պարապեն ի վերջո հաղթանակ կբերեն, բայց թատրոնը այդպես չէ, այստեղ չես կարող սպասել, որ մի օր մեկը կարող է շտանգան բարձրացնել: Թատրոնը սարդոստայնի պես դանդա՜ղ փափուկ պիտի հյուսվի, մենք ամիսներով փորձեր ենք անում, ինչի՞ համար, քանի որ մեր աշխատանքը մեր փորձն է, ոչ թե ներկայացում խաղալը, չենք դնում տեքստը սովորում, մյուս օրը դուրս գալիս բեմ ու կարդում: Նախորդ նախարարի՝ Արմեն Ամիրյանի ժամանակով 3 միլիոնը թատրոնի բյուջեից հանեցին, նա գտնում էր, որ ինչքան գումար, որ տրամադրվում է, դա շատ է, եւ ճիշտ չի կարողանում թատրոնն այդ գումարը տնօրինել: 20 միլիոն դրամից 3 միլիոնը հանվել է: Անհասկանալի շաշկի է: Արվեստը պետք է հարուստ լինի, որ հարուստ հետեւանքներ թողնի: Այսօր, որպեսզի տոմս վաճառվի, տոմսն էժանացնում են, հանդիսատեսն էլ ասում է՝ 1000 դրամն ի՞նչ է, որ ներկայացումն ինչ լինի: Պիտի լավ բերես ծափի, ծափը փողի չես կարող վերածել: Ինտերնետը լցված է տարբեր ֆիլմերով, ամեն ինչով: Ես ռուսական ֆիլմեր եմ նայում, լեզուս չորանա հայկականը չեմ կարողանում նայել, չի նայվում: Վերջերս ֆիլմ նայեցի, տեսնեմ՝ սցենարիստը հայ է, իսկ մենք ընկած սցենարիստ ենք ման գալիս: Ինչի՞ պիտի մեր լավագույն արվեստագետը, սպորտսմենը Վիեննայի, Գերմանիայի կամ մեկ այլ երկրի ներկայացուցիչ լինի: Աշխարհում կինոն շատ թանկ ապրանք է:

- Իսկ Հայաստանու՞մ:

- Հայաստանում չգիտեմ ինչ է: Հայաստանում կինոն չվաճառվող ինչ-որ բան է: Երկու-երեք կինոդահլիճ է, պիտի համոզես, ձեւեր գտնես, վերեւներից պետք է զանգեն, միջնորդեն, որ ֆիլմդ մի քանի օր ցույց տան: Գովազդները թանկ, ահավոր, անգամ ամենալավ ֆիլմը, որը նկարում ես, միեւնույն է, մնում է քո երկրի ներսում: Հայկը Մարությանը մի հատ «Սուպեր մամա» նկարեց, հետո երկրորդը, հետո... լավ է անում մարդը՝ կարողանում է: Բայց մեծ հաշվով՝ դրանք էլ են մնում կլոր մի չափի մեջ, որը կոչվում է Հայաստան: Հայաստանի մյուս քաղաքներն էլ կինոդահլիճներ չունեն: Այս հարցը մատիտով ուղիղ գծելու հարց չէ, որպեսզի կարողանաս գործի դնել՝ պետք է իմացողների մեծ խումբ ունենաս: Մեծ կինոն նկարում են նորմալ, պրոֆեսիոնալ տեխնիկայով, ոչ թե հասարակ ֆոտոապարատով: Այսօր մենք կինոգետ էլ չունենք, քանի հոգի էլ կան՝ բամբասկոտներ են միայն: Մեր ազգային դատողությունը, մտածողությունը ոչ արվեստային է, եթե հանդիսատեսն ինձ տեսնում է այսպիսի մարդ, պատկերացնում են, որ ես կամ դարբին եմ կամ մարդակեր: Հարություն Մովսիսյանին պատկերացնում են, թե նա հանցագործ է կամ գողական աշխարհի ներկայացուցիչ, մարդն ընդամենը «Հովո» է խաղացել: Հանդիսատեսի ու արտիստի արանքը գտնվող կամուրջը գուցե եւ այրվել է: 

Տպել
15933 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է