Վճռաբեկ դատարանի դատավորի, նախագահի թափուր տեղերը լրացնելու շուրջ ձեռնարկված քայլերը

07/06/2018 schedule21:20

ՀՀ դատական դեպարտամենտը ներկայացնում է Վճռաբեկ դատարանի դատավորի, նախագահի թափուր տեղերը լրացնելու շուրջ դատական խորհրդի ձեռնարկված քայլերը.

Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ «Վճռա­բեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդ­հանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի առա­ջար­կությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից, վեց տարի ժամկետով»:

 «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  33-րդ հոդվածի համա­ձայն, ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ապահովում է Վճռաբեկ դա­տարանի բնականոն գործունեությունը, ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում  եւ կատարում է կազմակերպչական բնույ­թի մի շարք այլ գործառույթներ:

Էական է այն հանգամանքը, որ օրենսդրորեն Վճռաբեկ դատարանի նախագահն առաջին հերթին պալատի դատավոր է, ով իրականացնում է նաեւ Օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ: 

Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված է Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու առաջադրելու կարգը: Միաժամանակ՝ ի կատա­րումն ՀՀ Սահ­մանադրու­թյան 215-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի (համաձայն որի բոլոր դատարանների նախագահների նշա­նա­կումը կամ ընտրությունը պետք է իրակա­նացվի Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում), Օրենսգրքի 166-րդ հոդվածի 29-32-րդ մասերով սահմանվել են ներկա փուլում նման նշանակումների առանձնահատկությունները: Մասնավո­րա­պես, Բարձրագույն դա­տա­կան խորհուրդն իր լիազորություններն ստանձնելու օրվա­նից եռամսյա ժամկե­տում՝ իր հաստատած ժամանակացույցի համաձայն, Դատական դեպարտամենտից ստանում է համապա­տասխան դատարանների դատավորների ցուցակները եւ իրա­կանացնում է առա­ջադրման գործընթացը:          

Հետեւությունն այն է, որ.

  1. Բոլոր դատարանների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների առաջադրումը, ընտրությունը կամ նշանակումը պետք է ավարտվի մինչեւ 2018թ. օգոստոսի 5-ը:
  2. Նախագահների առաջադրումը պետք է կատարվի միայն տվյալ դատարանի առկա կազմից:
  3. Դատարանի նախագահն առաջին հերթին դատավոր է, ով արդարադատություն իրականացնելու հետ մեկտեղ իրականացնում է նաեւ լրացուցիչ այլ գործա­ռույթ­ներ: 

Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղում դատավոր նշանակելու իրավակարգավո­րումները սահմանված են Օրենսգրքի 132 եւ 133-րդ հոդվա­ծներով, համաձայն որոնց.

  1. Վճռաբեկ դատարանի դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար Օրենսգրքով սահմանված կարգով 3 թեկնածուի ընտրում է Բարձրագույն դա­տական խորհուրդը եւ ներկայացնում է Ազգային ժողովին:
  2. Թեկնածու դատավորները պետք է ունենան թափուր տեղին համարժեք մասնագիտացում (քաղաքացիական եւ վարչական կամ քրեական)՝ նկատի ունենալով նաեւ, որ Օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն Վճռաբեկ դատա­րա­նում գործում են քրեական պալատը՝ 6 դատավորի կազ­մով ու քաղաքա­ցիական եւ վարչական պալատը՝ 11 դատավորի կազմով: Ներկա դրությամբ Վճռաբեկ դատարանի նախագահը քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է:
  3. Թեկնածուների ընտրության գործընթացն սկսվում է թափուր տեղ առաջա­նալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողով ներկայացնելը՝ մեկամսյա ժամկետում:

Ներկայացված իրավակարգավորումները հաշվի առնելով՝ Բարձրագույն դա­տա­կան խորհուրդը 2018թ. հունիսի 7-ի նիստում արձանագրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում դատավորի թափուր տեղի առկայությունը եւ Օրենսգրքով սահմանված կարգով ձեռնամուխ եղավ այն համալրելու համար նախատեսված ընթացակարգերի իրականացմանը:

2018 թվականի մայիսի 10-ին հաստատված ժամանակացույցի հիման վրա՝ վերո­նշյալ իրավակարգավորումները հաշվի առնելով, Բարձրագույն դատական խոր­հուրդը կազմակերպեց նաեւ Վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի ընտրություն: 

Գաղտնի քվերակության արդյունքներով, ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. 

Ասատրյան Համլետ -  2

Անտոնյան Սուրեն - 1

Ավանեսյան Վարդան - 0

Ավետիսյան Սերժիկ - 2

Բարսեղյան Արտակ-  0

Դանիելյան Ելիզավետա - 0

Դրմեյան Մամիկոն -  0

Թադևոսյան Լիլիթ - 0

Խունդկարյան Երվանդ - 2

Հակոբյան Գոռ - 2

Միքայելյան Ստեփան - 1

Պետրոսյան Տիգրան - 0

Պողոսյան Արթուր - 0

Տավարացյան Նախշուն  - 0

Օհանյան Սամվել - 0 

Դատական օրենսգիրքի 135-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների հաշվառ­մամբ, երկրորդ փուլ են անցել Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը։

Երկրորդ փուլի արդյունքներով թեկնածուներից Համլետ Ասատրյանը ստացավ 3, Սերժիկ Ավետիսյանը՝ 4  ձայն։

Հիմք ընդունելով ՀՀ Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 10-րդ  հոդվածի պահանջը՝ Բարձրագույն դատական խորհուրդը կանցկացնի նոր ընտրություն, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Բարձրագույն դատական խորհրդի նույն օրվա նիստում նախատեսվեց նաեւ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահ­մանված կարգով դատա­վորների թեկնածուների առկա ցուցակների հիման վրա (Օրենս­գրքի 166-րդ հոդվածի 13 եւ 14-րդ մասերի հիմքով) տարբեր դա­տա­րան­ներում դատավորների թա­փուր տեղերը լրացնելու նպատակով Խորհրդի անունից ներկա­յացնել առաջարկություններ՝ ՀՀ վարչական դատարանում երկու տեղ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատա­րանում մեկ տեղ, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկ տեղ՝ քաղաքացիական մասնագի­տաց­մամբ: 

Տպել
5257 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել