Ազգերի լիգայում ամեն խաղում խաղալու ենք հաղթանակի համար. Վարդան Մինասյան (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի լիգայի յուրաքանչյուր խաղում ձգտելու է միայն հաղթանակի: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, մամուլի ասուլիս ժամանակ ասաց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նա վերլուծեց ընտրանու հավաքի, մայիսի 29-ին Մալթայի եւ հունիսի 4-ին Մոլդովայի հետ կայացած ընկերական հանդիպումները եւ պատասխանեց լրագրողների հարցերին.

«Ինչի՞ էինք մեզ ուզում հասնել այս հավաքի եւ ընկերական խաղերի շնորհիվ: Առաջինը, պետք է ներկայացնեինք թիմին մեր ընդհանուր փիլիսոփայությունը՝ ինչպես ենք աշխատելու դաշտում, ինչի վրա ենք հիմնվելու՝ հաշվի առնելով մեր ուժեղ ու թույլ կողմերը, թե դաշտից դուրս ինչպես պետք է ապրեինք, ինչպես պետք է շարժվեինք: 2-րդ խնդիրը, որ մեր առաջ դրել էինք. պլանավորել էինք 2 սխեմա փորձարկել եւ փորձարկել այդ սխեմաների մեջ ֆուտբոլիստների համագործակցությունը: 3-րդը, գիտեք, որ մենք շատ նորեկներ ունեինք, կարող եմ ասել՝ լրիվ նոր ֆուտբոլիստներ եւ համեմատաբար նոր, ի՞նչ նկատի ունեմ, որովհետեւ ֆուտբոլիստներ կան, որ խաղում են հավաքականում վերջին 3-4 տարիների ընթացքում, բայց ես նրանց հետ անձամբ ծանոթ չէի: Տեսել էի նրանց առաջնությունում, դրսում, բայց ամբողջական կարծիք ունենալու համար պետք է, որ ֆուտբոլիստը մասնակցի քո մարզումներին, տեսնես՝ քո տված առաջադրանքներն ինչպես է ընդունում, կատարում:

Անհատական ի՞նչ խնդիր էի դրել ֆուտբոլիստների առաջ: Ինձ համար 2 շատ կարեւոր կետ կա, որոնց վրա պետք է հիմնվեմ՝ ֆուտբոլիստների որակն է եւ նրանց ցանկությունը: Շատ ուզում էի տեսնել այս 2 բանը ֆուտբոլիստների մոտ, ու շատ հարցերի պատասխան ստացա այս հավաքի ընթացքում:

Խաղերի մասին կարող եմ ասել՝ ինչու ամբողջական չստացվեց ու չէր էլ կարող ստացվել, էպիզոդներով ստացվեց: Օրինակ, Մալթայի դեմ խաղի առաջին 30 րոպեները չեմ ասում՝ իդեալական, բայց այն, ինչ պարապմունքներին անում էինք, տեսանք ֆուտբոլիստների մեջ: Մոլդովայի դեմ խաղում էլ էպիզոդներ կային, որ թիմն էլի խաղում էր այն ֆուտբոլը, որը մենք էինք ցանկանում: Բայց ամբողջական չստացվեց այն պատճառներով, որոնք արդեն նշեցի, որ նորեկներ կային, որ նոր պահանջներ ունեինք»:

- Պարո՛ն Մինասյան, ինչպե՞ս է ստացվում, որ մեր հավաքականում ստուգողական խաղերն անընդհատ չեն տալիս թեկուզ 1 դրական արդյունք, վերջին ընկերական խաղերի մասին է խոսքը:

- Ընկերական խաղերը նրա համար են, որ փորձարկումներ անես: Եթե փորձարկումներ ես անում, արդյունքը մղվում է 2-րդ պլան: Եթե փորձարկումներ չանեինք, խաղայինք այն խաղացողներով, որոնց գիտեինք, այդ ժամանակ ուրիշ կերպ կսկսեինք խաղը եւ փոխարինումները կանեինք հաշվից ելնելով, բայց հիմա մենք առանց հաշվին նայելու փոխարինումներ ենք կատարում, որովհետեւ ցանկանում ենք խաղացողներին տեսնել: 4 նորեկ ունեինք, որտե՞ղ պետք է տեսնեինք, ու նաեւ ուզում էինք նրանց շատ խաղաժամանակ տալ: Դրա համար էլ ընկերական խաղերի արդյունքներն այսպես են ստացվում: Ես չեմ կենտրոնացել արդյունքի վրա, բայց շատ կարեւոր բան կա, ինչ-որ տեղ ձեզ հետ համաձայն եմ, որ միակ դրական բանը, երբ արդյունքը լավն է լինում, հոգեբանությունն է, որ իրենց ավելի վստահ են զգում:

- Նեղ մասնագիտական շրջանում հասկանալի են մարզչի կայացրած որոշումները, բայց երկրպագուներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ եւ համակերպվել, որ հավաքականը չի կարողանում հաղթել:

- Սա մեր վերջին 2 խաղն էր ընկերական, 2 պաշտոնական խաղ ունենք սեպտեմբերին, ու այնտեղ չի լինելու սպասել, այնտեղ լինելու է կոնկրետ արդյունք, ամեն խաղում հաղթանակ, սա է լինելու մեր խնդիրը: Սպասելու մասին այստեղ հարց չկա: Այս հավաքի ընթացքում այդ 2 բանն էին ուզում տեսնել, ու ինձ շատ ինֆորմացիա էր պետք նրանցից: Այդ ինֆորմացիան ստացա:

- Կարո՞ղ եք հնարավորության սահմանում բացել այդ ինֆորմացիան:

- Ո՛չ: Բայց այդ ինֆորմացիան ինձ բավարար էր:

- Հավաքականի ո՞ր գիծն է Ձեզ մոտ ամենամեծ մտահոգությունն առաջացնում խաղերից հետո:

- Մի 30-31 ֆուտբոլիստ էի նախատեսել: Միանգամից 5-6 հոգի դուրս մնացին: Տա Աստված, որ սեպտեմբերին լինեն կազմ ու պատրաստ, լավ մարզավիճակում, ինչը մեզնի կախված չէ: Բայց այդ, ֆուտբոլիստները՝ թեկնածուներով, որոնք մենք ունեինք, բոլոր դիրքերում լավ մրցակցություն ունեինք, նույնիսկ դիրքեր կային 3-4 հոգի: Միակ խնդիրը գիտեք՝ դարպասապահի խնդիրն է, բայց հույս ունեմ՝ Գոռ Մանուկյանը կապաքինվի, Անատոլի Այվազովը մեզ տվել է դրական պատասխան, ուղղակի քննությունների պատճառով չկարողացավ միանալ, ու մենք դեռ հույս ունենք, որ Դավիդ Յուրչենկոն մեզ կմիանա: 2-րդը մեզ մոտ խնդրահարույց է ձախ պաշտպանի գոտին, այսինքն՝ ձախ ոտքով խաղացողի: Մենք այդ դիրքը կարող են լրացնել Հովհաննես Համբարձումյանով, Կամո Հովհաննիսյանով, նույն Գաել Անդոնյանը խաղաց այս խաղերին, տեսաք: Բայց կոնկրետ ձախ պաշտպանի խնդիրն ունենք: Այդ պատճառով հրավիրել էի Նարեկ Պետրոսյանին «Բանանցից»: Ունի ձախ ոտք, լավ տպավորություն է թողել այն խաղերում, որոնք նայել եմ: Ցավոք սրտի, վնասվածք ստացավ, չմասնակցեց այս հավաքին:

- Ինչի՞ ենք ընդունակ լինելու Ազգերի լիգայում:

- Պետք է մաքսիմումի հասնենք այդ Ազգերի լիգայում: Եթե ամեն ինչ բարենպաստ լինի, ունենալու ենք 8 խաղ: Դա մեզ համար լինելու է 8 փոքր եզրափակիչ, բոլոր խաղերը խաղալու ենք հաղթելու համար, Որովհետև այն մրցաշարն է, որտեղ թեկուզ 1 ոչ-ոքի կարող է մեզ մեծ խնդիրների առաջ կանգնեցնել: 8 խաղ խաղալու ենք միայն հաղթանակի համար: Ուրիշ արդյունք մեզ չի գոհացնելու:

- Յուրչենկոյից խոսեցիք: Դուք հարցազրույցում նշել էիք, որ հավաքականում խաղալու գլխավոր նախապայմանը հայրենասիրությունն է: Արդյո՞ք նրա մոտ կա այդ հայրենասիրությունը: Եվ անդրադառնա՞ք նրա որակներին: Արդյո՞ք նա գերագնահատված չէ:

- Շատ մեծ ցանկություն ունի, ուղղակի լեգեոների խնդիրը կա: Եթե փոխեց թիմը ու ընկավ այդ սահմանափակման տակ, հնարավոր է, որ չխաղա: Իսկ ո՞ւմ է պետք է այն դարպասապահը, որն առանց խաղային պրակտիկայի պետք է գա հավաքական: Մեր ու նրա առաջին խնդիրը, որ նա իր թիմում խաղա: Ինչ վերաբերում է որակներին, չեմ գտնում, որ գերագնահատված է ու չեմ էլ մտածում, որ կարող է գալ ու լինել մեր առաջին համարը, բայց բարձրակարգ դարպասապահ, որը խաղում է Պրեմիեր լիգայում, ո՞վ կհրաժարվի այդպիսի դարպասապահից: Չեմ կարծում, որ գերագնահատված է: Մի 5-6 խաղ նայել եմ սկզբից մինչեւ վերջ: Իրոք, լավ դարպասապահ է:

- Ասացիք՝ Ազգերի լիգայում ձգտելու եք առավելագույնին: Մի փոքր ավելի կոնկրետ կասե՞ք այդ մաքսիմումը ո՞րն է՝ խմբից դուրս գա՞լը, Եվրո 2020-ի ուղեգիր նվաճե՞լը:

- Ասացի, եթե 8 խաղ հաղթում ենք, ուրիշ արդյունք լինել չի կարող, որովհետեւ մենք ունենք խմբում 6 խաղ, 1 կիսաեզրափակիչ եւ 1 եզրափակիչ, եղավ 8 խաղ: Եթե հաղթում ենք բոլորը, վերջնական արդյունքը պարզ է:

- Ինչո՞ւ հավաքական չեն հրավիրվում Գագիկ Դաղբաշյանը, Արթուր Եդիգարյանը, Գեւորգ Կասպարովը, Արտակ Գրիգորյանը:

- Առաջնության այն խաղերը, որոնք ես նայել եմ, Գագիկ Դաղբաշյանի ցուցադրած խաղն ինձ չի բավարարել: Դա չի նշանակում, որ նա հավաքականի թեկնածու չէ: Ինչ վերաբերում է Կասպարովին եւ Արթուր Եդիգարյանին, այս պահին նրանցից ավելի լավ ֆուտբոլիստներ են խաղում հավաքականում, որոնք ավելի մեծ օգուտ կտան:

-Աշխատելու եք արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկով, որը մինչեւ հիմա կա՞ր, թե՞ նոր անուններ կլինեն:

- Նոր անուններ գտնելը դժվար է: Հավաքականների բաժինն այդ հարցով զբաղվում է, ու այն ցուցակը, որ մեզ տվեցին 2 ամիս առաջ, լավ ուսումնասիրել էին ու լավ նայել էին, նույնիսկ հայի նման ազգանունով ֆուտբոլիստներ էին գտել, կապվել էին, պարզվել էր, որ հայ չեն: Չեմ կարծում, որ մենք նոր անուն կգտնենք: Կան ֆուտբոլիստներ, որոնց հետ կապը շարունակվում է, բայց չեմ կարծում՝ նոր անուններ լինեն:

- Ինչպե՞ս կգնահատեք արտասահմանցի նորեկների խաղը ու ապագայում որքանով օգտակար կլինեն հավաքականին:

- Սովորություն չունեմ գնահատելու, բայց քանի որ նորեկներ են, ասեմ: Իվան Յագանը եւ Անդրե Կալիզիրն այս պահին պատրաստ են միանգամից խաղալու հավաքականին: Ինչ վերաբերում է Էդգար Բաբայանին եւ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատին, նրանք դեռ ավելացնելու տեղ ունեն, մանավանդ, որ երիտասարդ են, բայց շատ մեծ պոտենցիալ ունեն:

- Յուրա Մովսիսյանն այցելեց Ավստրիա: Ի՞նչ կասեք նրա հետ հանդիպման մասին:

- Ինձ համար շատ կարեւոր էր, որ նա երկար դադարից հետո միանար հավաքականին. թեկուզ չէր մասնակցում մարզումներին, բայց այն մթնոլորտը, որ կար հավաքականում, ինձ համար շատ կարեւոր էր: Ու նա շատ երկար ժամանակ անցկացրեց հավաքականի հետ: 3 օր, եթե չեմ սխալվում, մեզ հետ Ավստրիայում մնաց: Ու այն շփումը, որ ես տեսնում էի տղաների հետ, ինձ դրական լիցքեր էր տալիս: Այդ առումով՝ դրական էր, որ նա եկավ:

- Շատ կարեւոր է հավաքականի մթնոլորտը, բայց, այդուհանդերձ Յուրան իր հարձակվողական որակներով կհամապատասխանի՞ հավաքականին:

- Իմ առաջին հարցազրույցի ժամանակ ասել եմ՝ ոչ մեկ Յուրային իր անուն-ազգանունի համար չի հրավիրելու հավաքական: Եթե նա ցույց տա այն որակները, որոնց ունակ է, անպայման հրավիրելու ենք: Ինչո՞ւ եմ հույսով լցված, որ այն առանձնազրույցում, որ նրա հետ ունեցել եմ, տեսել եմ, որ շատ բարձր մոտիվացիա ունի, շատ: Նա հավաքականին իր մաքսիմումը տալու շատ մեծ ցանկություն ունի:

- Նշեցիք, որ հավաքականի մթնոլորտը շատ կարեւոր է: Արդյո՞ք մթնոլորտը բարելավելու համար դիտարկում եք ավագի փոփոխության հարց, որովհետեւ վերջին տարիներին այդ թիմային «դուխը» խաղադաշտում չենք տեսնում:

- Ավագը Հենրիխ Մխիթարյանն է, ու միանանակ այդպես էլ մնալու է, ոչ մի փոփոխություն չի լինի, որովհետեւ ես նրա գործողություններից շատ գոհ եմ: Նորից վերադառնամ վիճակագրությանը. նախորդ խաղերի համեմատ նրա բոլոր ցուցանիշները շատ բարձր են:

- Իսկ որպես ավա՞գ...

- Այդ լիդեր ասվածը տարբեր ձեւ է լինում. կա խաղով լիդեր, կա հանդերձարանում լիդեր: Այն, ինչ նա ցույց է տալիս, ու այն, ինչ ես տեսա այս 2 խաղում, ինձ լրիվ բավարար է:

- Ազգերի լիգայի մրցակիցներին ուսումնասիրելու ի՞նչ գործընթաց եք վարելու: Մեկնելո՞ւ եք խաղերը նայելու:

- Մեկնելու կարիքը հիմա չկա, որովհետեւ ֆեդերացիան մեզ տրամադրել է մի ծրագիր, որտեղ ցանկացած ինֆորմացիա առանձին ֆուտբոլիստների մասին, թիմերի մասին, հավաքականների, իրենց ակումբների մասին կա: Հիմա գնալ, խաղ նայելու այդ պրակտիկան այդքան չկա: Ինֆորմացիան արդեն հավաքվում է, 100%-ով լինելու է, ըստ որի՝ կպատրաստվենք:

- Մինչեւ Ազգերի լիգան հավաք կլինի՞:

- Եթե լինի, կլինի միայն տեղի՝ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների մասնակցությամբ, բայց դրսի ֆուտբոլիստներին հրավիրելու հնարավորություն չունենք:

- Ընկերական խաղ կլինի՞:

- Չի լինելու, որովհետեւ պաշտոնական օր չկա:

- Խոսեցիք Մովսիսյանի վերադարձի մասին, բայց նաեւ թիմ եք վերադարձել Դուք եւ Ռոման Բերեզովսկին: Ի՞նչ կտա Բերեզովսկու վերադարձը, եւ Դուք ունե՞ք նույն այդ խանդավառությունը, կրակը, որ շատ կարեւորում եք ֆուտբոլիստների պարագայում:

- Նախ՝ Բերեզովսկու մասին, նրա աշխատանքը շատ բարձր մակարդակի վրա էր: 14 մարզում ենք ունեցել, բացի խաղերից, ու ես տեսնում էի՝ դարպասապահներն ինչ ոգեւորությամբ են աշխատում: Բերեզովսկին շատ մեծ փորձ ունի, շատ լավ հասկանում է ֆուտբոլը, շատ մանր բաներ է կարողանում տեսնել, դետալներ, ու դա շատ ուրախալի է: Ինչ վերաբերում է ինձ, եթե չունենայի այդ եռանդը, հաստատ չէի գա ու չէի ղեկավարի հավաքականը: Բայց բաներ կան փոխվում են: Բնական է՝ մարդը փոխվում է: Ես չեմ կարող լինել նույն մարդը, ինչ 4 տարի առաջ, որովհետեւ կյանքն առաջ է գնում: Պետք է չէ, որ բոլորս հիշողություններով ապրենք: Մեր ազգը մի քիչ շատ է սիրում ընկնել հիշողությունների հետեւից: Ինձ հետաքրքրում է ներկան ու ինչ եմ սպասում ապագայից, անցյալն ինձ չի հետաքրքրում:

- Երկրպագուները, Ձեզ հետ կապելով հավաքականի հիմնական հաջողությունները, մեծ սպասելիքներ ունեն Ձեզանից: Որքանո՞վ է դա լրացուցիչ ճնշում կամ մոտիվացիա:

- Եկեք սպասելիքներս բոլորից շատ լինի՝ ինձանից, ֆուտբոլիստներից, ձեզանից, մեր երկրպագուներից, որոնց շատ եմ կարեւորում:

-Շուտով կսկսվի աշխարհի 2018 թ. առաջնությունը: Որո՞նք են Ձեր ֆավորիտները եւ ի՞նչ կանխատեսումներ կանեք:

-Ֆավորիտներ չունեմ, բայց կան 4-5 հավաքականներ, որոնք կարող են հաղթել: Ինձ թվում է՝ դրանք են Ֆրանսիա, Բրազիլիա, Արգենտինա, Գերմանիա, Իսպանիա: Այս 5 հավաքականները, բայց, օրինակ, լավ տպավորություն է թողնում Բելգիայի հավաքականը:

Տպել
2565 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)