Շշերը ընկան կոտրվեցին, սաղ տունը դղրդում էր. Լոռին խուճապահար է եղել

 Լոռիում վերջին մեկ օրում տեղի ունեցած երրկրաշարժի իրար հաջորդող ցնցումները տեւական ժամանակ խուճապի մեջ են պահել լոռեցիներին:

Վանաձորցիները պատմում են, որ երեկվա երկրաշարժի երկու ցնցումներն ավելի թույլ էին, քան այսօրվանը: Այս մասին է վկայում նաեւ ԱԻՆ տարածած հաղորդագրությունը.

«Սենյակում նստած էի, սաղ պատերը դղրդում էին, աչքիս առաջ 88-ի երկրաշարժը եկավ,-այս մասին զրույցում ասաց վանաձորի 9 հարկանի վթարային շենքում բնակվող տիկին Մարինեն,- «Սպիտակի երկրաշարժից հետո մեր շենքը վթարային է, ամեն ցնցման ժամանակ սարսափում ու քարանում ենք»:

Այսօր գրանցված երկրաշարժն առավել ուժեղ է զգացվել Սպիտակում, Վանաձորում եւ հարակից համայնքներում: Էպիկենտրոնը Սպիտակում կազմել է 5-6 բալ:

Խուճապն առավել շատ է եղել Սպիտակում ու հարակից գյուղերում, բնակիչները խուճապահար դուրս են եկել տներից. «Մի անգամից երեխեքին գրկեցի ու դուրս թռա, Տեր Աստված… էդ պատուհանների շխկշխկոցը մոռանալ չի լինի, մինչեւ հիմա ուշքի չեմ գալիս»,-պատմեց Սպիտակի բնակչուհին:

«Ուժեղ գռռոց եկավ, մի լավ թափ տվեց, հետո ուժեղ քամի բարձրացավ»,-ասում է Կաթնառատի գյուղապետն ու ավելացնում, որ բնակիչներն այստեղ եւս դուրս են եկել տներից: Գյուղապետի փոխանցմամբ՝ երկրաշարժին հաջորդել է ուժեղ քամին. «Խանութում հաճախորդ կար, երեկվա երկրաշարժն էինք քննարկում, էդ պահին ցուցափեղկի վրայից սոկի շիշը ընկավ ու կոտրվեց, հետո մի քանի հատ ընկան, հասկացանք, որ էլի երկրաշարժ է, անմիջապես դուրս եկանք խանութից դեպի փողոց»,-հիշում է Վանաձորի խանութներից մեկի վաճառողուհին:

Խուճապի են մատնվել նաեւ մանկապարտեզներից եերեխաներին տուն տանող ծնողները, ովքեր այդ ժամանակ երեխաներին հագուստ հագցնելիս են եղել. «Ծնողներով էինք, երեխաները խմբասենյակներում էին, դղրդոց եղավ, ծնողներից մեկը գոռաց, թե երկրաշարժ է, անմիջապես մտանք, երեխաներին վերցրեցինք ու դուրս թռանք, մանկապարտեզների դաստիարակները անմիջապես հորդորեցին հեռանալ պատուհանների տակից էլ»:

Տպել
13367 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ