Շատ կարևոր է սահմանամերձ համայնքների, տնտեսական կարողությունների բարձրացումը. Ս. Պապիկյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը, ժողովրդավարական կառավարման ծրագրերի վերլուծաբան Ալլա Բակունցը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը, Տավուշի մարզի ծրագրերի համակարգող Արմեն Տիրատուրյանը, գյուղական տուրիզմի ծրագրերի համակարգող Արման Վալեսյանը, «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի համակարգող Նատալյա Հարությունյանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպությանը Հայաստանում ծավալած երկարամյա և օգտակար գործունեության համար և նշել, որ ոլորտների այն բազմազանությունը, որոնցում UNDP-ին ներկայացված է, չափազանց կարևոր է մեր երկրի համար։

«Այժմ մեր պետության համար առավել քան երբևէ կարևոր է տեղերում ժողովրդավարության հաստատումը և այս գործում ձեր մասնակցությունն անչափ էական եմ համարում։ Միաժամանակ, մեզ համար մեծ նշանակություն ունի սահմանամերձ համայնքների, հատկապես` Տավուշի մարզի տնտեսական կարողությունների բարձրացմանը, դիմակայունության ամրապնդմանն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ձեր ջանքերը»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով կազմակերպության կողմից իրականացվող մյուս ծրագրերին՝ նախարարը նաև ընդգծել է մարզերի քաղաքական-հասարակական կյանքին կանանց ինտեգրման, նրանց առաջնորդության կարողությունների զարգացման առաջնահերթությունը, ինչպես նաև գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացման միջոցով եկամտի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու ջանքերը, ինչը տնտեսական զարգացման համար էական խթան կարող է հանդիսանալ։

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ ՏԿԶ նախարարությունը UNDP-ի համար հանդիսանալով չափազանց կարևոր գործընկեր, միշտ աչքի է ընկել արդյունավետ և կառուցողական աշխատանքով։

Մանրամասն ներկայացնելով կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային փաթեթը՝ Դմիտրի Մարիյասինը ասել է. «Մեր հիմնական նպատակն ու խնդիրն է կոնկրետ վայրերում օգնել մարդկանց հաղթահարել առկա դժվարությունները, կայուն մեխանիզմներ ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման համար, որոնք հնարավորություն կտան բնակիչներին տեղերում ինքնակազմակերպվել և հետագա զարգացման խթաններ ձևավորել»։

Դմիտրի Մարիյասինը նաև ներկայացրել է մարզերում գյուղական տուրիզմի զարգացման, ինչպես նաև համայնքներում երիտասարդների կարողությունների ու առաջնորդության հմտությունների բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքը։

Իր հերթին նախարար Պապիկյանը ևս մեկ անգամ շեշտել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի կենսական նշանակությունը Հայաստանի համար և հավաստիացրել, որ կառավարությունը ունի համապատասխան քաղաքական կամք և հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի ժողովրդավարությունը թափանցի հեռավոր գյուղական բնակավայրեր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել տեղական կարողությունների զարգացմանն ու բարեփոխումների խորացմանն ուղղված նոր ծրագրեր, որոնք միտված կլինեն տեղերում մարդկանց կյանքի բարելավմանը։ 

Տպել
9805 դիտում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին

Մարվել եւ շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակին

6-րդ վարչությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում

Տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի ընտրությունը կկայանա 2020 թ.-ի հունվարին

Մահվան ելքով վրաերթ Երեւան-Սեւան ճանապարհին. 22-ամյա հետիոտնը տեղում մահացել է

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Դպրոցներում աբոնեմենտային համակարգի 2-րդ փուլը հետաձգվել է. 1-ին փուլի ընթացքում թանգարաններ է այցելել մոտ 161.700 մարդ

Հրայր Թովմասյանը բոլոր հնարավոր գայթակղություններին արդեն հասցրել է տրվել. Ալեն Սիմոնյան

Ձերբակալված Շեկոյի գործով ծեծվողն ու վերջինիս ընկերուհին տուժող են ճանաչվել. ՇՄ դատախազ

«Մարտունու բժշկական կենտրոն»-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչը մեծ թվով խոշոր չափի կաշառքներ է ստացել. ԱԱԾ

Ռուսաստանից Հայաստան տուրուղևորությունների թիվը 2019-ին 24 տոկոսով աճել է

Իջեւանում 31-ամյա քաղաքացին ներխուժել է քաղաքապետարան, երկաթյա ձողով կոտրել համայնքապետի դուռը

«Բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը». Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Ծեծի մեղադրանքով հետախուզվող 42-ամյա կինը հայտնաբերվել է

Կնոջը ոտքով հարվածողը ներկայացել է ոստիկանության բաժին

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին

Հայ մասնակիցը չի հաղթահարել «Միսս աշխարհ» մրցույթի տաղանդի փուլը

60-ն անց տղամարդը հայհոյում էր, մյուս խոշորամարմինը փորձում էր խփել. «Կամք»-ի անդամները 2 աղջկա բռնության են ենթարկել

Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին