Աշտարակի ու Գյումրիի ոստիկանները տարբեր գործերի համար ծեծել են բերման ենթարկվածներին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել եւ վարույթ ընդունվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՔԾ մամուլի հաղորդագրության համաձայն, Աշտարակ քաղաքի բնակիչ Հ. Ն.-ն 08.05.2018թ.-ին հանցագործության մասին հաղորդում է տվել, որ 07.03.2018թ.-ին Աշտարակ քաղաքի փողոցներից մեկի երթեւեկելի երկրորդ գոտում իր ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանների հետ, ովքեր իրեն պատժելու նպատակով բռնություն գործադրելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Բացի այդ,  ճանապարհին ոստիկաններից մեկը ավտոմեքենայի մեջ հարվածել է իրեն, իսկ երբ հասել են ոստիկանության Աշտարակի բաժին, ոստիկանության մեկ այլ պաշտոնատար անձ բարձր խոսելու համար արդեն ոստիկանության բաժնում ծեծի է ենթարկել իրեն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող մյուս քրեական գործի նյութերի համաձայն` Շիրակի մարզի բնակիչ Կ. Հ.-ն 21.04.2018թ.-ին հաղորդում է տվել, որ նախկինում իր վերաբերյալ քննված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հետ ունեցած անհամաձայնությունը բարձրաձայնելու համար, երբ 20.04.2018թ.-ին հերթական անգամ գնացել է Շիրակի մարզի դատախազություն, հերթապահ ոստիկաններն իրեն թույլ չեն տվել մուտք գործել ներս, իսկ քիչ անց մոտեցել են երկու ոստիկաններ, ովքեր իր թեւերը ոլորելով նստեցրել են ավտոմեքենան, որտեղ հարվածներ են հասցրել իրեն եւ պատճառել մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ կատարվածի վերաբերյալ ցանկացել է հաղորդում տալ, սակայն ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են հաղորդում  ընդունելուց եւ դատաբժշկի ուղեգիր տրամադրելուց:

Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Ս. Թ.-ի, Ռ. Թ.-ի եւ Վ. Թ.-ի հաղորդումների հիման վրա: Վերջիններս հայտնել են, որ 08.05.2018թ.-ին` ժամը 03:30-ի սահմաններում, Երեւանում գործող «Վոյս» կարաոկե ակումբի դիմաց գտնվող ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
3615 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել