ՃՈ գնդապետը ցուցմունք չի տալիս. HSBC բանկի վրա հարձակման շարժառիթը մնում է չբացահայտված

Օրեր առաջ՝ մայիսի 3-ին, HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության մեջ մեղադրվող ՃՈ գնդապետ Դանիել Դանիելյանն իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, չի ասել՝ ընդունում է դրանք, թե՝ ոչ:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Դանիելյանի պաշտպան Արարատ Գրիգորյանը: Մեր հարցին ի պատասխան պաշտպանն ասաց, որ Դանիելյանը հրաժարվել է ցուցմունք տալուց: Պաշտպանը նաեւ չխոսեց դեպքի շարժառիթի, Դանիելյանի հնարավոր ֆինանսական խնդիրների մասին: Ինչ վերաբերում է դեպքի օրը քաղաքացիների կողմից ստացած վնասվածքներին, պաշտպանն ասաց, որ այդ մասով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նա նաեւ ասաց, որ Դանիել Դանիելյանը HSBC բանկի հաճախորդ չի եղել:

Մեր տեղեկություններով, Դանիելյանը մայիսի 3-ին աշխատավայրում է եղել, աշխատակիցներին ասել է, որ դուրս է գալիս եւ մեկ ժամից կվերադառնա:

Դեպքից մի քանի օր է անցել, սակայն դեպքի շարժառիթը մնում է չբացահայտված. պատճառը՝ Դանիելյանի ցուցմունք չտալն է: Մեր տեղեկություններով, Դանիելյանը մասնագիտական գործունեության ընթացքում ծագած որոշ խնդիրների հետեւանքով է նման քայլի գնացել, թե ինչ խնդիրեր են դրանք, առայժմ դժվար է ասել:

Ինչպես եւ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ սույն գործը ՔԿ-ից փոխանցվեց ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Դանիելյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ միանգամից 4 հոդվածներով՝ երկու անձանց սպանության, ավազակային հարձակման, սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելու կրելու: Դանիելյանը կալանավորված է:

Հիշեցնենք, որ մայիսի 03-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Դանիել Դանիելյանն իր անվամբ հաշվառված «Ֆաբարմ» տեսակի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված մարտական նռնակով եւ դանակով զինված, դիմակավորված մուտք է գործել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում` բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով` 500.000 ԱՄՆ դոլար գումար:

Այդ ընթացքում, հանդիպելով մասնաճյուղի անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել է իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանին, այնուհետեւ դանակով հարվածել է անվտանգության մյուս աշխատակցին` «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով տարբեր արտարժույթի գումար /79.200.000 ՀՀ դրամ, 110.000 ԱՄՆ դոլար, 39.690 եվրո, 242.240 ՌԴ ռուբլի, 7.925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2.980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար եւ 700 ՄԱԷ դիրհամ/ եւ դիմել փախուստի:

Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դանիելյանին, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող կարաբինից կրակել է իր ծառայողական պարտականությունները կատարող` իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ եւ նրան պատճառել հրազենային մարմնական վնասվածք, որի հետեւանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնում մահացել է:

Ոստիկանության մյուս ծառայողները, հետապնդելով Դանիելյանին, վնասազերծել են նրան եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Տպել
5796 դիտում

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն