Ես պատրաստվում եմ խստորեն պահպանել վարչապետի լիազորությունների շրջանակները . Փաշինյան

Ազգային ժողովի ԵԼՔ, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցությունները մայիսի 3-ին վարչապետի պաշտոնում կառաջադրեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքվել են, եւ այսօր իմ թեկնածությունը կառաջադրվի»,- նշեց Փաշինյանը:

Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ ՀՀԿ-ն մայիսի 1-ին դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ մայիսի 8-ին կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ բոլորս էինք շահագրգռված, որպեսզի այս քաղաքական իրավիճակը որքան հնարավոր է՝ շուտ հանգուցալուծում ստանա Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, եւ ես ուրախ եմ, որ այդ ըմբռնումը, որն առկա է բոլոր քաղաքական ուժերի մոտ, կոնկրետ արտահայտում պիտի ստանա»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ մինչեւ վարչապետի ընտրության հարցի քննարկումը հանդիպում կունենա ՀՀԿ խմբակցության հետ՝ շեշտելով, որ միշտ էլ ասել են, որ պատրաստ են երկխոսության եւ քննարկումների: Փաշինյանը եւս մեկ անգամ հստակեցրեց՝ իր նախաձեռնած քաղաքական գործընթացում աշխարհաքաղաքական որեւէ ենթատեքստ կամ կոնտեքստ ու դավադրություն չկա, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կլինի շարունակական:

Հարցին, եթե ՀՀԿ-ն կողմ քվեարկի վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը, իսկ հետո կառավարության ծրագրին, ինչպե՞ս է պատկերացնում արտահերթ ընտրությունների անցկացումը, Փաշինյանն ընդգծեց, որ դրա համար կան սահմանադրական մեխանիզմներ, եւ իրենք, անպայման կկիրառեն այդ մեխանիզմները:

«Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ այս իրավիճակը վերջնականապես լուծված չէ, քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն անցկացվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ մայիսի 8-ին չի կրկնվի այն, ինչ եղավ մայիսի մեկին՝ վարչապետի ընտրության քվեարկությանը, սակայն հավելեց, որ իրենք պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի:

Մայիսի 8-ին վարչապետի ընտրությունից հետո էլ տեղի կունենա մեծ հանրահավաք, որի տեղի ու ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Անդրադառնալով հարցին՝ մտածո՞ւմ է Սահմանադրություն փոխելու մասին, Փաշինյանն ասաց, որ չի կարծում, թե այդ մասին պետք է մտածեն, քանի որ խոսում են ժամանակավոր կառավարության մասին:

«Դա թեմա է, որը նախընտրական շրջանում կքննարկվի, սակայն ես չեմ կարծում, որ Սահմանադրությունն անընդհատ փոխելը լավ պրակտիկա է: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, թե Սահմանադրությունը մեզ ինչով է խանգարում, եւ եթե խանգարում է՝ արձանագրենք դա: Կարծում եմ, որ նման հարցերը ոչ թե վարչապետի եւ ինչ-որ քաղաքական ուժի մակարդակով պիտի լուծվեն, այլ դրա շուրջ պետք է լինի հանրության և քաղաքական ուժերի լայն ըմբռնում»,- ասաց նա:

ՀԺ-ի հարցին՝ արտահերթ ընտրությունների գնալու է ԵԼՔ դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցը կքննարկեն: Մեր մյուս հարցին՝ վարչապետի պաշտոնում կդիմի՞ գլխավոր դատախազին՝ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու հարցով, Փաշինյանը պատասխանեց.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պետական պաշտոնյաները իրավասու են կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Ես պատրաստվում եմ խստորեն պահպանել վարչապետի լիազորությունների շրջանակները եւ որեւէ դեպքում այդ լիազորություններից դուրս չեմ գա»:

Տպել
6041 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)