Երեք ընկերություն խուսափել է պետբյուջե վճարել շուրջ 70 մլն դրամ շահութահարկ. ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նյութեր են նախապատրաստվել մի քանի ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարումից միտումնավոր խուսափելու դեպքերի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Նախապատրաստված նյութերից մեկով  «Ա. Գ.» ՍՊԸ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հարկային տեսչությունում առկա տեղեկատվական բազայի տվյալների վերլուծությամբ՝ ընկերության 2014-2015թթ. իրականացրած գործունեության արդյունքներով կազմված եւ հարկային մարմին ներկայացված շահութահարկի տարեկան հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցվել: Դրա հետեւանքով ընկերությունը խուսափել է պետական բյուջե ընդհանուրը՝ 20.937.752 դրամ շահութահարկ վճարելուց:

Մեկ այլ դեպքում «Դ. Մ. 1» ՍՊԸ վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությամբ  պարզվել է, որ ընկերությունը 2017թ. հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների ընթացքում ԵՏՄ երկրներից իրականացրել է 16.627.640 ՀՀ դրամ ինվոյսային արժեքով թվով վեց ներմուծում: Սակայն ընկերության կողմից  համապատասխան արձանագրության եւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացվել է միայն երկու ներմուծման հարկային հայտարարագիր: Չներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերի հետեւանքով չհաշվարկված ներմուծման ԱԱՀ-ի գումարը կազմել է ավելի քան 3մլն դրամ: Հարկ վճարողի կողմից նաեւ չի ներկայացվել 2017թ. 3-րդ եւ 4-րդ եռամսյակների ԱԱՀ-ի հաշվարկ, ինչի հետեւանքով բյուջե չվճարված ԱԱՀ-ի եւ շահութահարկի գումարը ընդհանուր կազմել է 4.158.122 դրամ:

Մեկ այլ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Մ...» ՍՊԸ իրականացրած տնտեսական գործունեության արդյունքում պետական բյուջեի հանդեպ գոյացած հարկային պարտավորությունները կազմել են 45.348.910 դրամ: Գումարը հաշվարկվել եւ առաջադրվել է 2017թ. ընթացքում հարկային մարմին ներկայացրած հաշվարկներից ու ընկերությունում իրականացված՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող եւ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության  վերաբերյալ կազմված ստուգման ակտից:

Նշանակված դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ ընկերության պարտավորությունները զգալիորեն գերազանցում են ակտիվներին: Հետեւաբար զուտ հաշվապահական ու տնտեսագիտական տեսանկյունից ընկերությունը հնարավորություն չուներ մարելու պետական բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները:

Միեւնույն ժամանակ, սակայն, նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տվյալ ընկերության  տնօրինության կողմից, անձնական շահերից ելնելով, ստեղծվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշներ: Վերջինս արտահայտվել է ընկերության ֆինանսական միջոցներն առանց բավարար հիմնավորումների փոխկապակցված մեկ այլ ընկերությանն ուղղելու գործողությունից՝ ունեցած կասկածելի պարտավորությունները մարելու նպատակով:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական  տվյալների համակցությամբ առերեւույթ առկա են հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների վճարումից խուսափելու, իսկ վերջինի դեպքում՝ կանխամտածված սնանկության  հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում այս դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ առաջինի դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, երկրորդի դեպքում՝ 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, իսկ երրորդի դեպքում՝ 193-րդ հոդվածով:  

Հարուցված 3 քրեական գործերի նախաքննությունն էլ հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչությանը։

Տպել
1549 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան