«Տոսնոյի» հայազգի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրելու հետ կապված խոչընդոտները չեն վերացվել: Այս մասին ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը: Նա ընդգծել է, որ ՀՖՖ-ն եւ մասնավորապես, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նրան Հայաստանի ընտրանու մարզաշապիկով տեսնելու մեծ ցանկություն ունի, սակայն Ռուսաստանում լեգեոներների թվի սահմանափակումը խանգարում է, որ Յուրչենկոն գա:

«Որքան գիտեմ, ռուսական ֆուտբոլում լեգեոներների թվի հարցը քննարկվելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո, այնպես որ Յուրչենկոյի մասին խոսելը դեռ վաղ է: Պարզ է, որ մենք նրանով հետաքրքրված ենք, եւ ֆեդերացիայի նախագահն էլ բազմիցս ասել է, որ կցանկանար Յուրչենկոյին Հայաստանի հավաքականում տեսնել, բայց այդ սահմանափակումը... Հիմա մեզ մնում է միայն սպասել»,- Մինասյանի խոսքերն է փոխանցում Спорт экспресс-ը:

Ըստ Спорт экспресс-ի տեղեկությունների՝ Յուրչենկոն ինքն էլ ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականում, սակայն իր համաձայնությունը չի տալիս Ռուսաստանում լեգեոներների թվի սահմանափակման պատճառով: Եթե ՀՀ քաղաքացիություն եւ հայկական ծագում ունեցող 32-ամյա դարպասապահը համաձայնվի խաղալ ՀՀ ընտրանու կազմում, լեգեոներ կհամարվի Ռուսաստանում, եւ դա, ըստ նրա, բացասաբար կազդի իր կարիերայի վրա:

Բավական երկար ժամանակ է՝ ՀՖՖ ղեկավարությունը փորձում է նրան ընդգրկել հավաքականի կազմում: Այս տարվա փետրվարին, Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ, ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպել էր ֆուտբոլիստի հետ, բանակցություններ վարել: Դրանից հետո ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ նրա գալու հետ կապված դեռեւս խանգարող հանգամանքեր կան: ՀՖՖ-ն նշում էր, որ դրանք կապված են նրա գործող պայմանագրի հետ: Կան նաեւ իրավական բնույթի այլ անորոշություններ, եւ այդ ամենը դեռ պետք է քննարկվի: Մի քանի օր առաջ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Յուրչենկոն նշել էր, որ մինչեւ հիմա նորություններ չկան:

Տպել
2150 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել