Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հանրահավաքներին Ազատության հրապարակում լուրջ թվով քաղաքացիներ կհավաքվեն: Միաժամանակ նա կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը շրջափակեն Ազգային ժողովի շենքի մուտքերը, ապա ոստիկանությունը բռնության կդիմի: Բաղդասարյանի խոսքով՝ բռնությունը միակ մեթոդն է, որով հնարավոր կլինի բացել ԱԺ-ի դարպասները:

Պարոն Բաղդասարյան, այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմինը նիստ է հրավիրելու: Ի՞նչ եք կարծում՝ վարչապետի թեկնածուի անունն արդեն պաշտոնապես կհայտարարե՞ն:

- Ես կարծում եմ, որ կարելի է ասել՝ արդեն պաշտոնապես հրապարակել են այդ մասին: Գուցե վաղը հանդիսավոր հայտարարեն, բայց պաշտոնապես արդեն հայտարարել են: Այստեղ կասկած չի կարող լինել, թե ում անունն են տալու: Վաղը կասեն, թե՝ մյուս օրը, դա արդեն էական չէ:

Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Կուսակցությունն այդպես է որոշել: Այլ հարց է, թե ինչու Կարեն Կարապետյանը հայտարարեց: Նա կուսակցության երկրորդ դեմքն է եւ դրա համար էլ ինքը հայտարարեց: Քննարկվում է, որ վարչապետ Կարապետյանի ցուցանիշները լավն են եւ խոսակցություն կար, թե ինչու ինքը չլինի: Դրա համար, որպեսզի թիմի համերաշխությունը ցույց տային, նպատակահարմար են գտել, որ հենց Կարեն Կարապետյանը հայտարարի:

Սա Կարեն Կարապետյանի համար ցավոտ հայտարարություն չէ՞ր:

- Ես չեմ կարծում, որովհետեւ, ըստ էության, ոչինչ չի փոխվում: Էդուարդ Շարմազանովն էլ բաց տեքստով հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի լիազորությունները չեն փոխվում, չեն սահմանափակվում: Այսինքն՝ առաջին փոխվարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանն ունենալու է նույն ֆունկցիաները եւ նույն լիազորությունները, ինչն ուներ վարչապետի պաշտոնում: Նա շարունակելու է տնտեսությունը ղեկավարել, տնտեսական բլոկի ղեկավարն է լինելու, ինչպես մինչեւ այս փոփոխություններն էին:

Կարեն Կարապետյանն այս հայտարարությունն արեց Սերժ Սարգսյանի ցուցումո՞վ, քանի որ Սերժ Սարգսյանի վերջին աշխատանքային օրը նրանք հանդիպում էին ունեցել եւ քննարկել էին նաեւ վարչապետի թեկնածության հարցը:

- Չգիտեմ՝ Սերժ Սարգսյանի ցուցումով է եղել, թե՝ ոչ, բայց միանշանակ համաձայնեցված է եղել: Հակառակ դեպքում նման հայտարարություն չէր կարող անել՝ առանց Սերժ Սարգսյանի գիտության: Թիմի որոշումը չի կարող լինել առանց Սերժ Սարգսյանի: Առավել եւս, որ նա հայտարարել էր, թե չի բացառվում, որ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Պարոն Բաղդասարյան, «GALLUP International association»-ի անցկացրած վերջին հարցումներով՝ Սերժ Սարգսյանի վարկանիշը, որպես վարչապետի թեկնածու, բարձրացել է, իսկ Կարեն Կարապետյանինը՝ նվազել: Սա ինչո՞վ է պայմանավորված:

- Ես ինքս մեծ վստահություն չունեմ սոցիոլոգիական հարցումների նկատմամբ՝ հատկապես Հայաստանում: Ամեն դեպքում, նույնիսկ այդ ցուցանիշերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը: Կարեն Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ընդհանուր վարկանիշներն ավելի բարձր են: Խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել է, Կարեն Կարապետյանինը՝ իջել, նույնիսկ այդ հարցումներով Կարեն Կարապետյանի վարկանիշը բարձր է: Իսկ ինչ մնում է Կարապետյանի վարկանիշի անկմանը, ապա նա շատ բարձր նոտայով մտավ քաղաքականություն, սպասելիքները բարձր էին: Վարկանիշն ընկավ, որովհետեւ սպասելիքները չարդարացան:

Հնարավո՞ր է, որ այս մեկ շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանի վարկանիշն անցնի Կարեն Կարապետյանի վարկանիշից:

- Կարծում եմ՝ չէ, որովհետեւ հասարակության մեջ մեծ հիասթափվածություն կա: Սերժ Սարգսյանը հրապարակավ խոստացել էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, բայց փաստորեն դրժեց իր խոսքը եւ սա իր վարկանիշի վրա միայն բացասական ազդեցություն կունենա:

Նա 10 տարի շարունակ խոստում է տվել եւ չի իրականացրել: Ինչպե՞ս է ստացվում, որ այս ընթացքում իր վարկանիշը բարձրանում է:

- Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել է եւ վստահություն չունեմ այդ հարցումների նկատմամբ: Ես չեմ ճանաչում այնպիսի մարդու, որն այս իշխանություններից գոհ լինի:

Պարոն Բաղդասարյան, այսօր արդեն 12-րդ օրն է՝ ինչ շարունակվում է Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած #ԻմՔայլը արշավը, կա նաեւ #Մերժիր Սերժին նախաձեռնություն, Հայաստան Պետության Ճակատի գործողություններն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Այս գործընթացներն ի՞նչ արդյունք են տալու:

- Այն արդյունքը կտա, որ իշխանությունների տոնական տրամադրությունը կփչանա: Կարծում եմ, որ Ազատության հրապարակում մարդկանց լուրջ թիվ կլինի, չեմ կարծում, որ կլինի արդյունք՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու առումով: Այս քաղաքական ակտիվությունը իր դրական դերակատարումը կունենա այն իմաստով, որ իշխանությունները հաշվի կնստեն հասարակության կարծիքի հետ՝ լրիվ չեն թուլանա ու հաճույք ստանա:

Եթե Սերժ Սարգսյանի վարչապետությունը չի կանխվելու, ապա ի՞նչ մասով են հասարակության կարծիքի հետ հաշվի նստելու:

- Եթե հասարակական ակտիվություն կա, միշտ էլ վտանգը կա, որ հասարակությունը կարող է բողոքի ալիք բարձրացնել, ապա իշխանություններն ավելի պատասխանատու են վերաբերվում իրենց աշխատանքին: Եթե այդպիսի վտանգ չկա, ապա ինչ ուզում, անում են:

Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները նշում են, որ ապրիլի 17-ին փակելու են Ազգային ժողովին հարող փողոցները, խորհրդարանի մուտքերը, հարկ եղած դեպքում նաեւ իշխանական պատգամավորների տան ելքերը: Սա իրատեսակա՞ն ծրագիր է, արդյունքներ կլինե՞ն:

- Որպես քաղաքական պայքարի ձեւ՝ մեթոդները լրիվ ընդունելի են, եւ սա այն դեպքում, երբ բացառում են բռնությունը: Սերժ Սարգսյանի վարչապետության կանխելու մասով արդյունք չի տա: Այս մասին կազմակերպիչներն էլ գիտեն, բայց գնում են այդ քայլին, որովհետեւ հստակ արդյունք ունենալու են: Այսինքն, հասարակության մեջ հուսալքվածության տրամադրությունները մի քիչ մեղմելը եւս արդյունք է:

Ոստիկանության կողմից ինչպիսի՞ գործողություններ կլինեն: Բռնություն կկիրառվի՞:

- Ես հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի, բայց ոստիկանությունից ասել են, որ կատարելու են իրենց պարտականությունները: Սա նշանակում է, որ, եթե շրջափակվի ԱԺ-ի շենքը, ոստիկանությունը բնականաբար բռնությունների դիմելու է: Այլ մեթոդներով Ազգային ժողովի դարպասները բացելն ուղղակի ես չեմ պատկերացնում:

Ոստիկանությունն արդեն սկսել է ՔՊ-ի իրազեկում անցկացնող անդամներին բերման ենթարկել: Սա զգուշացու՞մ է, որ մեծամասշտաբ բռնություններ են լինելու:

- Ոստիկանությունը զբաղվել է նրանով, ինչով զբաղվել է միշտ: Հենց որ քաղաքական ակտիվ գործընթացներ են սկսվում, դիմում են նույն ռեսպրեսիվ մեթոդներին: Այստեղ նորություն չկա, եւ նախաձեռնողները սա շատ լավ պետք է հաշվի առնեն:

Իշխանությունն արդեն մտահոգվա՞ծ է:

- Բնականաբար, մտահոգված է, բայց ոչ իշխանությունը կորցնելու խնդրով: Մտահոգված է, որ կարող է ստիպված լինել բռնություններ կիրառել եւ միջազգային հանրության առջեւ, կոպիտ ասած՝ խայտառակ լինել: Մտահոգված է միջազգային վարկանիշն ընկնելու համար:

Ի վերջո, այս պայքարի նախաձեռնությունը որքանո՞վ է խորանալու:

- Այս փուլում չի խորանա: Այս փուլում կլինի որոշակի լարվածություն, հետո աստիճանաբար կհանդարտվի, բայց տրամաբանությունն այն է, որ մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները ձեւավորվի լուրջ թիմ:

Կարծում եք, որ Սերժ Սարգսյանը միաձայն վարչապետ է ընտրվելո՞ւ:

- Կարծում եմ, որ՝ այո: Բացառությամբ՝ ԵԼՔ-ի, բայց շատ մեծ ձայներով ընտրվելու է: Կարծում եմ, որ Ծառուկյան խմբակցությունը կորոշի ազատ քվեարկության թողնել եւ խմբակցության մեծ մասը կողմ կքվեարկի: Նրանք, ովքեր չեն ցանկանա մտնել այդ խաղի մեջ, ինչ-որ պատրվակով կբացակայեն նիստից:

Տարօրինակ չէ՞ր, որ Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային:

- Նրա չմասնակցելը պետք չէր ինչ-որ քաղաքական իրադարձություն սարքել: Նրա թիմակիցներն ասեցին, որ նա երկրում չէ:

Գուցե Գագիկ Ծառուկյանը դեռ սրտնեղա՞ծ է, որ ինքը 2018-ին չդարձավ նախագահ, քանի որ շատ էր ցանկանում:

- Չեմ կարծում, որ նման բան կա:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 11-ի համարում:

Տպել
3668 դիտում

Ամեն ինչ այս պահին աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին. պատվաստանյութը պատրաստ է մարդկանց վրա թեստավորման

ՊՊԾ-ից գրություն ենք ստացել. Դատական դեպարտամենտի ղեկավարը բացատրում է՝ ինչու Սարգսյանը դատարան մտավ ծառայողական մուտքով

Արտակ Դավթյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյանը կարող էր ասել՝ առավոտը արեւը թող ծագի, երեկոյան մայր մտնի. Սիմոնյան

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն (ուղիղ)

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ հատվածում բուք է

Համաշխարհային բանկի փորձագետները պատրաստակամ են օգնելու Ներդրումների աջակցման կենտրոնի կայացմանը

Ողբերգական դեպք Վանաձորում. տարեց տղամարդը նետվել է կամրջից (լուսանկարներ)

Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել Վայոց ձորում

Նիկոլ Փաշինյանը Զինաիդա Գրեչանիի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների դպրո՞ց, բազմաբնակարան շե՞նք, թե՞ ռեստորան. ինչու քաղաքապետարանը հետ վերցրեց հատկացրած տարածքը

ՀՀ մարմնամարզության առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատարները՝ բացի Ունիվերսիադայի չեմպիոնից. լուրջ վնասվածք ունի

Սարուխան գյուղի հրդեհը մարվել է. տուժածներ չկան

Թոմն ու Ջերին 80 տարեկան են

Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է. Լիանա Եղիազարյան

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին դարձյալ կալանավորվել է. ԱԱԾ

Հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը. Աննա Հակոբյան

Այն, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է մեկ ցուցմունք, չի բխում քրգործի նյութերից. մեղադրող դատախազ

Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը. վարչապետ

Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հանդիպել են