Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը նոր տնօրեն ունի

Երեւանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի գործադիր տնօրենի պաշտոնում երեկ նշանակվել է Էդուարդ Բարսեղյանը: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի պետական բժշկական համալսարանից: Բարսեղյանը մինչեւ այդ նույն բուհի աշխատակազմի ղեկավարն էր:

«Միքայելյան» հիվանդանոցի գրեթե ամբողջ բաժնետոմսերը համալսարանը ձեռք է բերել տարեսկզբին՝ կառավարության որոշմամբ: Երբեմնի առաջատար կենտրոնը վերջին տարիներին դեպի մարում էր գնում ու պարբերաբար տեղեկություններ էին շրջանառվում, որ այն վաճառվելու է: Բժշկական համալսարանը ձեռք է բերել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 90.5 տոկոս մասնաբաժինը՝ մոտ 2.5 միլիարդ դրամով: Դա իրականացվել է վարկային միջոցներով: Նույն կերպ նախատեսվում է նաեւ ներդրումներ կատարել:

Գործարքի արդյունքում ընկերությանը պատկանող 32 000 քմ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինություններն անցել են Համալսարանի տնօրինության տակ: Հայտարարվել է, որ մոտ 4 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ներդրումների իրականացման պարագայում հնարավորություն կստեղծվի ունենալու լրացուցիչ 32 000 քմ ուսումնական, գիտական, կլինիկական եւ հանրակացարանային գործառույթների իրականացնելու համար արդի պայմաններ։ Բժշկական համալսարանն այդպիսով կունենա մոտ 59 000 քմ «արտադրական» տարածքներ:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 7-ի համարում:

Տպել
3800 դիտում

Քուչակ գյուղում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը

Երևանում և 7 մարզերի որոշ հատվածներում լույս չի լինի մոտ 6 ժամ

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ

5-րդ զորամիավորման զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անակնկալ ստուգումներ են անցկացվել

ԱԻՆ փ/ծ խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցանմանը