Լեւոն Մկրտչյանը Մոսկվայում ներկայացրել է ՀՀ-ի միջուկային հետազոտությունների պոտենցիալը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում կազմակերպված «ՄՀՄԻ-նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովին, որին հրավիրված են ՄՀՄԻ անդամ-պետությունների գիտության, կրթության, ինովացիոն ոլորտի նախարարներ, կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ, դեսպաններ եւ այլ պատվավոր հյուրեր միջազգային գիտական համայնքից: Գիտաժողովում ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդես է եկել ելույթով:

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, շնորհավորելով  Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բոլոր գիտնականներին, մասնագետներին եւ  աշխատակիցներին` ՀՀ ԿԳ նախարարը կարեւորել է անդամ երկրների միջեւ գիտատեխնիկական փոխշահավետ գործակցության հետագա զարգացումը. «Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ շրջանակում ընդգրկվել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կազմում դրա ստեղծման պահից` 1956 թվականի մարտի 26–ին ստորագրված Համաձայնագրի հիման վրա։ Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից ՄՀՄԻ–ի անդամ պետություն է։

Այդ բավականին երկար ժամանակահատվածում շատ ամուր կապեր են հաստատվել Հայաստանի գիտական կենտրոնների, նախեւառաջ` Երեւանի պետական համալսարանի եւ Երեւանի ֆիզիակայի ինստիտուտի հետ։

Հայ մասնագետները մասնակցում են ՄՀՄԻ–ի բազմաթիվ խոշոր նախագծերի։ Նախեւառաջ, դա հնարավորություն է ընձեռում մեր երկրի շահերի շրջանակում անցկացնել այն հիմնարար եւ կիրառական հետազոտությունները, որոնք տարբեր պատճառներով չեն կարող իրականացվել երկրի ներսում։

Երկրորդ՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջոցով հայ ֆիզիկոսներն ու ճարտարագետները գիտատեխնիկական գործակցություն են զարգացնում երկրի միջուկային այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք են Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը, DESY–ն (ԴԵԶԻ) եւ այլն։

ՄՀՄԻ–ի հետ գիտական համագործակցությունն ինչպես ԱՊՀ–ի, այնպես էլ արտերկրի բազմաթիվ մասնակից երկրների հետ ուղիղ կապերի լայն հնարավորություններ է ընձեռում: ՄՀՄԻ-ն մեծ դերակատարում  է ունեցել եւ այժմ էլ պահպանում է այդ կարգավիճակը Հայաստանի գիտական կադրերի պատրաստման գործում՝ տեսական ֆիզիկայի, ատոմային միջուկի եւ բարձր էներգիաների ֆիզիկայի ուղղություններով։ Մենք շահագրգռված ենք մեր ուսանողների եւ ասպիրանտների ակտիվ մասնակցությամբ ՄՀՄԻ ուսումնագիտական կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերում»,- նշել է Լեւոն Մկրտչյանը։ ՀՀ ԿԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ հայկական կողմը  հետաքրքրված է, որ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտն իր նախագծերում հատուկ ուշադրություն դարձնի բնագիտական ուղղությանը, ԵՄ Հորիզոն 2020 նախագծին, ինչպես նաեւ բարձրագույն կրթության ոլորտում կլաստերների սետղծմանը:

«Համապատասխան կրթական կլաստերների ստեղծումը կնպաստի բիզնես-նախագծերի եւ տվյալ ոլորտի հիմնարար հետազոտությունների միավորմանը, ինչպես նաեւ «կրթություն-գիտություն-արտադրություն» եռանկյունու իրագործման համար նոր տեխնոլոգիաների, մեթոդների, շարժիչ մեխանիզմների արդիական մշակումներին»,- իր խոսքոմ նշել է ՀՀ ԿԳ նախարարը եւ հավելել, որ հայրենական համալսարանները միշտ չէ, որ համաշխարհային շուկայում մրցունակ են՝ թեեւ նրանք իրենց կազմում ներառում են հետազոտական բաղադրիչ եւ իրականացնում են տեխնոլոգիական գիտելիքի տրանսֆեր:

«Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ գործակցություն չափազանց կարեւոր եւ անհրաժեշտ է Հայաստանում միջուկային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, միջազգային հետազոտություններում հայ գիտնականների ինտեգրման եւ այդ բնագավառի կադրերի պատրաստման գործում, քանի որ այն նպաստում է ձեռնարկություններում նոր բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաեւ նրանց դերի ավելացմանը համաշխարհային շուկայում»,-հայտարարել է Լեւոն Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ինստիտուտի հետ գործունեության հետագա ընդլայնմանը եւ խորացմանը։

Տպել
2075 դիտում

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի