Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարեւորում է ընտրանու առաջիկա ընկերական հանդիպումները փորձարկումների առումով: Ըստ նրա՝ Էստոնիայի եւ Լիտվայի հետ ընկերական խաղերից հետո ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մի շարք հարցերի պատասխաններ կստանա: Այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում Հայրապետյանը խոսեց հավաքականի հետ կապված մի շարք հարցերի շուրջ:

- Ընկերական խաղերից միակ ակնկալիքը փորձարկումներն են, նոր ֆուտբոլիստներին տեսնելը: Մարզիչն էլ այնպիսի մրցակիցներ է ընտրել, որոնք ապագայի մրցակիցներին նման են: Հաղթանակները միշտ էլ հաղթանակները հաճելի են: Պետք է խաղադաշտ մտնենք հաղթելու համար, բայց չպետք է ֆիքսվել հաղթանակի վրա. այս խաղերով պատրաստվում ենք պաշտոնական խաղերին:

- Դավիթ Յուրչենկոյի մասին ի՞նչ կասեք: Նրա մասին շատ է խոսվցում:

- Յուրչենկոյի հետ ոչ մի խնդիր չկա: Ես՝ որպես ֆեդերացիայի նախագահ, շատ ցանկանում եմ, որ նրան տեսնել մեր հավաքականում: Որպես ֆեդերացիայի նախագահ ամեն ինչ անելու եմ, որ նա խաղա գա Հայաստանի հավաքական: Մնացածը կախված է իրենից:

- Մյուս նորեկների՝ Նորբերտո Բրիասկոյի եւ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատի մասին ի՞նչ կասեք:

- Շատ ուրախ եմ նրանց համար, կես բերան ասել են, եւ ոգեւորված միացել են Հայաստանի հավաքականին: Ուղղակի Ժորդի Մոնրոյի ակումբը խնդրեց, որ հունիս ամսին գա հավաքական, որովհետեւ իրենք խաղեր ունի: Մենք էլ ընդառաջել ենք: Նորբերտոն արդեն մասնակցում է մարզումներին, երիտասարդ, ապագա ունեցող ֆուտբոլիստ է եւ, ես կարծում եմ՝ մեր հարձակման գիծն ուժեղացնող ֆուտբոլիստ է: 

- Նոր մարզաշապիկի վերաբերյալ ի՞նչ կասեք, ասում էին՝ պետք է մարտին պատրաստ լինի:

- Նոր մարզաշապիկներն առայժմ չենք ստացել: Ստանալուց ամենաառաջինը լրագրողներն են իմանում, հետո նոր ֆուտբոլիստները: Հենց ստացանք, խոստանում եմ՝ կտեսնեք: Բավականին գեղեցիկ, առաջին անգամ մեր դիզայնով, մեր պատվերով մարզաշապիկներ են:

- Տոմսերի նոր քաղաքականության մասին ի՞նչ կասեք:

- Նոր քաղաքականություն չկա, քաղաքականությունը չի փոխվել, մնացել է նույնը, ուղղակի աբոնեմենտների համակարգ է ներդրվել:

- Որքանո՞վ է, ըստ Ձեզ, հաջողվելու:

- Դա արդեն թող երկրպագուները եւ դուք, որ ինձ մեղադրել եք... այս խաղից կերեւա՝ ես եմ մեղավոր, թե ոչ: Տեսեք՝ ինչ գին եմ սահմանել: Կտեսնենք՝ ես եմ ճիշտ, թե դուք բոլորդ:

- Նոր ակումբներ են պատրաստվում հիմնել: Ին՞չ կասեք դրա մասին:

- ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը եկել է ինձ հետ հանդիպման, քննակել ենք: Ասել են, որ պատրաստվում են 2 ակումբ, ես պատասխանել եմ, որ թույլ չեմ տա, որ ֆինանսավորման նույն աղբյուրից լինի 2 ակումբ: ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն թույլ չեն տալիս, որ ֆինանսավորման նույն աղբյուրից նույն առաջնությունում լինի 2 ակումբ: Բացի այդ՝ չենք կարող եւ չի կարելի, մեր կանոնադրությունը թույլ չի տալիս, որ միանգամից օդի միջից ակումբը հայտնվի բարձրագույն խմբում: Ես սպորտի նախարարին խորհուրդ եմ տվել ձեռք բերել «Էրեբունի» ակումբը, որն ունի ֆինանսական խնդիրներ: Իմ հորդորով՝ նրանք բանակցել են եւ վերցրել են «Էրեբունի» ակումբը, որը մոտ ժամանակներս կարծում եմ՝ կվերանվանվի «Կոտայք»: Կարող է՝ մրցանակային տեղում չհայտնվի «Էրեբունին», բայց գործկոմով որոշում ենք կայացրել, որ միանգամից 4 թիմ մտնի Բարձրագույն խումբ, ու 10 թիմ լինի առաջնությունում: Նման որոշում իրավունք ունենք կայացնելու:

- Արգենտինացի մարզիչներն արդեն արդեն աշխատում են ակադեմիայում: Ի՞նչ առաջադրանքներ են դրված նրանց առաջ:

- Պատրաստել ազգային հավաքականի համար շատ ֆուտբոլիստներ, որ այլեւս չունենա հարձակվորի, պաշտպանի.... խնդիր: Տարիների ընթացքում պետք է լուծենք հավաքականի կադրերի հարցը:

- Ի՞նչ կասեք Ազգերի լիգայի մասին: 

- Ազգերի լիգան հատկապես մեզ համարշատ մեծ հնարավորություն է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Շատ մեծ հնարավորություն է: Ազգերի լիգայի վրամենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու: Աստված տա, ամեն ինչ լավ լինի, վնասվածքների զերծ մնանք: 

- Սեւանում նոր ֆուտբոլի դպրոց եք բացում...

- Եթե ուշադրություն եք դարձրել, ոչ միայն Սեւանում եմ նոր դպրոց բացում, այլեւ ամբողջ հանրապետությունում: ՀՖՖ նախագահ ընտրվելու օրվանից իմ ծրագիրն է եղել՝ նպաստել մանկապատենական ֆուտբոլի զարգացմանը: Թեեւ դա իմ անմիջական պարտականությունը չի, բայց ֆեդերացիան այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մենք ֆինանսական հնարավորություն ունենք տարեկան 1-2 դպրոց կառուցելու: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսում ենք 3 մլն եվրո հատկացնել դրա համար:

 

Տպել
2387 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին