Հրայր Թովմասյանին 2005 թ.-ի ուժը կորցնող Սահմանադությամբ կարգեցին ՍԴ ցմահ նախագահ

Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյուքնում Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվեց վերջերս ՍԴ դատավոր նշանակված Հրայր Թովմասյանը:

Փակ գաղտնի քվեարկությանը, ինչպես տեղեկացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը մասնակցել է 93 պատգամավոր: Ձայները, նրա խոսքով, բաշխվել են հետեւյալ կերպ՝ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64, դեմ՝ 27 պատգամավոր:

Քվեարկության արդյունքների հայտարարումից հետո, Հրայր Թովմասյանը, որ ընտրվեց ՍԴ ցմահ նախագահ, շնորհակալություն հայտնեց վստահության համար:

Հրայր Թովմասյանը, որը հանդիսանում է նոր Սահմանադրությանը համահունչ խորհրդարանական, սակայն էությամբ ավտորիտար «սուպեր վարչապետական» համակարգի ճարտարապետներից մեկը, խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի «հայ ազգը լինի ազատ եւ երջանիկ»:

Հատկանշական է, որ Թովմասյանի թեկնածությունն առաջադրվեց ՍԴ նախագահի պաշտոնում համաձայն, 2005 թ.-ի Սահմանադրության, որպեսզի կարողանա այդ պաշտոնում մնալ մինչեւ 65 տարեկանը: Հակառակ պարագայում, 2015-ի փոփոխություններով ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ անդամների կողմից եւ կարող է պաշտոնավարել 6 տարի ժամկետով:

Ստացվել է այնպես, որ այս կարգը ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ից, սակայն ՍԴ նախագահն ընտրվում է նախկին Սահմանադրությամբ:

ՍԴ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գագիկ Հարությունյանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Ավելի վաղ գրել էինք, որ այժմ կուլիսային հետաքրքիր զարգացումներ էին ընթանում Սահմանադրական դատարանի ապագա նախագահի ընտրության/նշանակման շուրջ:

Հրայր Թովմասյանի առաջադրման կարգը հաստատեց «ՀԺ»-ի տեղեկություններն առ այն, որ նա ոչ միայն ցանկանում է ՍԴ նախագահ նշանակվել, այլեւ խորհրդարանական համակարգին անցնելու վերջին ամսում, երբ դեռ գործում են 2005 թ.-ին ընդունված Սահմանադրության իրավակարգավորումները, հավերժացնել իրեն այդ պաշտոնում:

Այլ կերպ ասած, Թովմասյանը դեռեւս գործող 2005 թ.-ի Սահմանադրությամբ ընտրվեց ՍԴ ցմահ նախագահ, ոչ թե վեց տարի ժամկետով, որ նախատեսված է նոր Սահմանադրությամբ:

«Այս հնարքով, այս տեղադրված բանալիով արգելափակվում է նոր Սահմանադրության տրամաբանությունը: Ես կարծում եմ, որ սա հատուկ արվել է նրա համար, որ չեզոքացվի դա, ՍԴ նախագահի պաշտոնում իրականացվի քաղաքական մեծամասնության կամքը՝ քաղաքականացվի ՍԴ-ն: ՍԴ նոր օրենքով հանված է Սահմանադրական դատարանի որոշումների անփոփոխելիության արգելքը: Սա արվել է, որ չեզոքացվեն ժողովրդավարական այն էլեմենտները, որոնք կային այս Սահմանադրության մեջ»,- ավելի վաղ հայտարարել էր ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը:

Այս քայլը, նրա խոսքով, հակասում է Սահմանադրությանը, եթե որեւէ մեկը պաշտոնավարի 65 տարեկանում:

Տպել
2406 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը