Մենք կողմ ենք ՔՊ-ի հետ համատեղ պայքար մղելուն. Ալեք Ենիգոմշյան

Մարտի 23-ին՝ ժամը 18:30-ին, «Հանուն Հայաստան պետության» ճակատը հանրահավաք է հրավիրում: Քննարկվելու է վարչակարգի կողմից Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի հետ հաշվեհարդարի փորձը, իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հայտարարության հետևանքները, ինչպես նաև Ապրիլի 9-ից սկսվող հուժկու շուրջօրյա գործողությունների ծրագիրը:

«ՄԱՐՏԻ 23-ԻՆ՝ ԺԱՄԸ 18․30, ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ»,- գրված է «Հանուն Հայաստան պետության» ճակատի ֆեյսբուքյան էջում: Սպասվող հանրահավաքի մասին խոսեցինք «Հանուն Հայաստան պետության» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:

- Պարոն Ենիգոմշյան, մարտի 23-ի հանրահավաքը ի՞նչ բնույթ է կրելու:

- Ինչպես 2 շաբաթ առաջ տեղի ունեցած հանրահավաքը, նաեւ անցած շաբաթ տեղի ունեցած հանրահավաքը, քաղաքական բնույթի է լինելու: Իշխանության բռնազավթումը հավերժացնելու փորձերի հետ կապված է լինելու:

- Դուք կասկած չունե՞ք, որ Սերժ Սարգսյանը վարչապետ է լինելու:

- Եթե մենք կասկած չունենայինք, մենք կասեինք, որ դա փաստ է, եւ որեւիցե քայլի չէինք դիմի: Մենք հաստատում ենք, որ Սերժ Սարգսյանն ունի այդ նպատակը, եւ հանրությունը մերժում է դա, եւ իր այդ մերժումը փողոցում ակտիվ գործունեության վերածելով կանխելու է: Ամսի 23-ի հանրահավաքը նույն նպատակին է ծառայում՝ նախապատրաստվել ապրիլ ամսվա ընթացքում սպասվող պայքարին:

- Նշել եք, որ հուժկու գործողություններ են սպասվում, ի՞նչ գործողությունների մասին է խոսքը:

- Մենք հայտարարել ենք, որ պետք է այնպիսի մոբիլիզացիա ի հայտ բերել, որ այդ օրերին շուրջօրյա հանրահավաքներ լինեն, որպեսզի ժողովուրդն իր ակտիվ մասնակցությամբ իսկապես ցույց տա, որ մերժում է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: Այս գործողությունները վերաբերվում են Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու փորձերի խափանմանը, բայց դա ինքնանպատակ չէ, նպատակը մեր երկրում սահմանադրական կարգի հաստատումն է, եւ սահմանադրական կարգ ասելով պետք է հասկանանք երկրի ինքնիշխանություն:

- Քաղբանտարկյալների հարցերն էլ ե՞ք բարձրացնելու:

- Բնականաբար, Սահմանադրական կարգը իր մեջ ներառում է ժողովրդավարությունը, քաղբանտարկյալների խնդիրը ընկնում է ե՛ւ իրավական, ե՛ւ ինքնիշխան պետության, ե՛ւ ժողովրդավար պետության ատրիբուտների մեջ: Հենց այսօր մենք ականատես եղանք, թե ինչպիսի «արդարադատություն» է տիրում Հայաստանում:

- Ապրիլից ի՞նչ եք պատրաստվում անել, մարդկանց քանակի՞ց է կախված:

-Մարդկանց քանակից է կախված, նաեւ մարդկանց վճռականությունից է կախված, ոչ թե մի երկու ժամ փողոցում կանգնելու ներկայություն, այլ վճռական մնալու: «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հետ համատեղ պայքար մղելուն մենք կողմ ենք, ոչ թե միանալու մասին է խոսքը, այլ համատեղ պայքար մղելու: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է անցած 2 հանրահավաքներին, եւ մենք հույս ունենք, որ բոլոր պայքարող կողմերից ամբիցիաների եւ փառասիրությունների խնդիր չի լինի, եւ մենք կկարողանանք համատեղ աշխատել, թե ինչքանով կստացվի դա արդեն ժամանակը ցույց կտա:

Նիկոլայ Ավետիսյան

Հարազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 21-ի համարում:

Տպել
4331 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին