Պալատ. ընտրարշավի փոխարեն. Ռուբեն Սահակյան

20/03/2018 schedule15:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 18-ի համարում

Կիրակի օրը «Մարիոտ-Արմենիա» հյուրանոցում կկայանա հանրապետության փաստաբանների ընդհանուր ժողովը, որը «Փաստաբանության մասին» նոր օրենքի հիման վրա կձեւավորի Փաստաբանների Պալատ, կընտրի Պալատի նախագահ եւ խորհուրդ: Պալատի նախագահի թեկնածուներից մեկին՝ Ենոք Ազարյանին, մենք արդեն ներկայացրել ենք: Այսօր կներկայացնենք նախագահի հիմնական թեկնածուներից մյուսին՝ չնայած Ռ.Սահակյանն առանձնապես ներկայացվելու կարիք չունի. նրան Հայաստանում բոլորն են ճանաչում, հատկապես իրավապահ համակարգում: Նա ծնվել է 1947-ին, Երեւանում, ավարտել է Վոլգոգրադի բարձրագույն իրավաբանական դպրոցը, ստացել է քրեագետ իրավաբանի որակավորում:

Մինչեւ 1984 թիվն աշխատել է ՆԳ համակարգում՝ որպես քննիչ, բաժանմունքի պետ, 85-ից ընդգրկվել է ՀՀ փաստաբանական կոլեգիայի շարքերը, միության խորհրդի անդամ է եղել, 1990-ին ընկերների հետ ստեղծել է «Արցախ» իրավաբանական կոնսուլտացիան, որը մի շարք հնչեղ քրեական գործեր է վարել՝ հատկապես ղարաբաղյան շարժման առաջին տարիներին: Ռ.Սահակյանն 88-ին սումգայիթյան դեպքերից անմիջապես հետո մեկնել է Սումգայիթ, ապա Բաքու եւ պաշտպանել բռնությունների ենթարկված մեր հայրենակիցներին: Փաստաբան Ռուբեն Սահակյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում բազում հաղթանակներ, երբեմն նաեւ պարտություններ է գրանցել՝ նա համարվում է մեր ժամանակների ամենահմուտ փաստաբաններից մեկը, որից զգուշանում են քննիչները, դատավորներն ու դատախազները:

Նրա պաշտպանյալների թվում եղել են գրեթե բոլոր կուսակցությունների, իշխանության եւ ընդդիմության տարբեր թեւերի ներկայացուցիչները: Նա 88-ից եղել է ՀՀՇ իրավաբանական խմբի անդամ, պաշտպանել է ՀԱԲ-ի Ռազմիկ Վասիլյանին, Ճայ Մայիսին, 95-97թթ. դաշնակցության ղեկավարներին («Դրոյից» հետո նրան սկսեցին դաշնակցական համարել, դաշնակցությունը նրա անունը մտցրեց իր 98-ի ընտրական ցուցակում), Ալեքսան Հարությունյանին (հոկտեմբերի 27-ի գործով), վրացահայ Պողոս Պողոսյանի ներկայացուցիչն էր դատարանում: Փաստաբանական գործունեության ընթացքում նրա նկատմամբ 2 անգամ քրեական գործ է հարուցվել, իսկ հետագայում կարճվել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Պրն Սահակյանը հատկապես հայտնի է նրանով, որ երիտասարդ փաստաբանների մի մեծ խումբ է աճեցրել, նրանք իրենց փաստաբանական հաջողությունների մեջ տեսնում են Սահակյանի ավանդը:

Երբ փաստաբաններից որեւէ մեկին վտանգ է սպառնում, նա անմիջապես կանգնում է նրա կողքին: Այդպես եղավ երբ քրեական գործ հարուցվեց Կրոմվել Գրիգորյանի, Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ, Արկադի Վարդանյանի պաշտպան Ս.Ջաղինյանին տարան ոստիկանություն: Պրն Սահակյանը ոչ միայն ստանձնում է իր գործընկերների պաշտպանությունը, այլեւ ակցիաներ է կազմակերպում նրանց օգտին: Նա գտնում է, որ փաստաբանները պետք է ավելի ակտիվորեն պաշտպանեն իրենց իրավունքները եւ կանգնեն Պալատի նախագահի կողքին, երբ նրանցից որեւէ մեկին առավել համախմբված պաշտպանելու անհրաժեշտություն կծագի: Նա կարծում է, որ հասարակությունը պետք է հարգի եւ հաշվի նստի փաստաբանների հետ, հասկանա, որ «փաստաբանները կարող ուժ են»:

Դրա համար անհրաժեշտ է բարձրացնել փաստաբանների որակը եւ լիարժեք գիտելիքներ տալ նրանց: Իր ընտրվելու դեպքում Սահակյանը փորձելու է ուսումնական հաստատություն ստեղծել, որտեղ բուհի իրավաբանի վկայական ստացած անձինք եւս երկու տարի կուսանեն՝ այս անգամ հատուկ փաստաբան դառնալու համար: Առաջին տարին տեսական գիտելիքներ կստանան, երկրորդը՝ պրակտիկ փորձ: Փաստաբանների բուհում կդասավանդեն փորձված փաստաբաններ, իրավաբաններ: Կկազմվեն փաստաբանական գործունեությանը վերաբերվող բազմաբնույթ գիտա-փորձնական ձեռնարկներ, որոնք կտրամադրվեն բոլոր փաստաբաններին: Փորձառու փաստաբաններն իրենց փորձը կփոխանցեն սկսնակներին: Պալատը նաեւ փաստաբաններին անհրաժեշտ գրականություն, համակարգչային տեխնիկա ձեռք բերելու մատչելի հնարավորություններ կստեղծի, կտրամադրի օրենսդրական նորույթները:

Գիտելիքներով զինված փաստաբանն իրեն ավելի ազատ կզգա քննիչի, դատավորի մոտ, կկարողանա արագ որոշումներ կայացնել դատաքննության ժամանակ: Այս ծախսատար աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրներն էլ կան՝ սփյուռքահայ որոշ շրջանակներից, այլեւայլ միջազգային կառույցներ պատրաստ են Սահակյանի ընտրության պարագայում օժանդակել փաստաբանների Պալատին: Պալատը լուրջ դեր կունենա նաեւ դատավորներին զսպելու, նրանց թույլ տված խախտումները նվազեցնելու ուղղությամբ՝ քննարկման առարկա կդառնան լոկալ խնդիրներ, ասենք՝ վկաների նախաքննական ցուցմունքները մեղադրական դատավճռում օգտագործելու պրակտիկան, երբ ամբաստանյալը զրկված է եղել այդ վկաներին հարցաքննելու իրավունքից:

Կլինեն կլոր սեղաններ, սեմինարներ, որոնց կհրավիրվեն նաեւ խախտում թույլ տված պաշտոնյաներ: Կձեւավորվի մի հանձնախումբ, որը կուսումնասիրի դատավորների խախտումները ու կդիմի արդարադատության նախարարության վերահսկողության ծառայություն: Փաստաբանները պետք է պաշտպանեն նաև այն քննիչներին, դատախազներին, դատավորներին, որոնց կփորձեն նեղություն պատճառել օրենքի սահմաններում արդարացի որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացնելու համար: Ռուբեն Սահակյանի թեկնածությունը չպաշտպանող փաստաբանները լուրեր են տարածել, թե նա պատրաստվում է միությանն անդամավճար չմուծած փաստաբաններին զրկել արտոնագրից: Պրն Սահակյանն ասաց, որ նման մտադրություն ինքը չունի. հարկավոր է նախ պարզել չվճարումների պատճառը, եթե դա սոցիալական է, ապա՝ գուցե պարտքերը զիջվեն:

Եթե կապված է վստահորդներ չունենալու հետ, պետք է օգնել, որ ունենան: Ռ.Սահակյանը կարծում է, որ Պալատի նախագահ ընտրվելուց հետո ինքը պետք է գիշեր-ցերեկ աշխատի, իսկ դա նշանակում է, որ ստիպված կլինի հրաժարվել պրակտիկ փաստաբանական գործունեությունից՝ տարեկան կվերցնի 1-2 գործ, այն էլ փոքրածավալ՝ փաստաբանական իրականությունից չկտրվելու, նրանց խնդիրները պատկերացնելու եւ պրոցեսների դինամիկային հաղորդակից լինելու համար:  Իսկ հեռանկարում կարող են ծագել նոր հրամայականներ, որոնց հայ փաստաբանը պետք է պատրաստ լինի դիմավորել ըստ արժանվույն:

Արմինե Օհանյան

Տպել
2581 դիտում

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)