Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Ջավախք եւ մոմ վառել Սուրբ Նշան «վիճելի» եկեղեցում

Վրաստանի Սամցխե-Ջավախեթի (Ջավախք) մարտի 19-ին աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանատան ներկայացուցիչների և տեղի հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Ախալցիխեի Սուրբ Նշան եկեղեցի:

Եկեղեցին գտնվում է քաղաքի Մարդա կոչվող թաղամասում, Ս. Նշան բլրի վրա: Սուրբ Նշանը վիճելի եկեղեցիների թվում է, գրում է aliq.ge-ն:

Այցի ընթացքում, ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, դեսպան Սադոյանը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կատարած այցի շրջանականերում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գիորգի Կոպաձեն, Սամվել Մանուկյանը, Դավիթ Ճիճինաձեն, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, Ախալցխաայի սակրեբուլոյի անդամներ և այլք։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սամցխե-Ջավախքի տնտեսական, սոցիալական և մշակութային բնագավառներին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադառանլով բնակչության զբաղվածության խնդրին՝ դեսպան Սադոյանն ընդգծեց Սամցխե-Ջավախքում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը։ «Ուրախ եմ, որ Վրաստանի իշխանություններն ուշադրություն են դարձնում մի շրջանի վրա, որը հայ-վրացական եղբայրության կենտրոններից է: Մենք էլ մեր կողմից անհրաժեշտության դեպքում ուրախ կլինենք Հայաստանի կողմից ներդրում ունենալ՝ տարածաշրջանի զարգացման գործում»,- իր խոսքում նշել է դեսպան Սադոյանը:

Սադոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի համագործակցության միջոցով նոր աշխատատեղեր ստեղծել, և որ Հայաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը:

Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային տնտեսական ու սոցիալական ծրագրերի, ենթակառուցվածքների արդիականացման, ապակենտրոնացված համագործակցության շուրջ:

Հանդիպմանը միացել է նաև Իսանի-Սամգորի տարածքի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն:

Դեսպանն այցելել է Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր նրան աղ ու հացով են դիմավորել, կատարվել է  ժամերգություն, համատեղ աղոթք բարձրացվել:

Այցի առաջին օրը դեսպանը կհանդիպի նաև ջավախահայերի հետ՝ նահանգապետարանի շենքում, այնուհետև կհաջորդի հյուպատոսական ընդունելություն: Դեսպանը կայցելի նաև Ախալցիխեի երիտասարդական կրթամշակութային կենտրոն:

Աշխատանքային այցի երկրորդ օրը կանցնի Ախալքալաքում: Հանդիպումներ են նախատեսված քաղաքի ղեկավարության, տեղի հայության հետ։ Քաղաքապետարանի դահլիճում կանցկացվի հյուպատոսական ընդունելություն, դեսպանը կայցելի Սուրբ Խաչ եկեղեցի, տեղի մշակութային երիտասարդական կենտրոն, Jnews լրատվական կենտրոնի գրասենյակ, Գումբուրդոյի նորակառույց դպրոց, Քարծախ գյուղում գտնվող աշուղ Ջիվանու տուն-թանգարան:

Եռօրյա աշխատանքային այցը կավարտվի Նինոծմինդա քաղաքում:

Տպել
2085 դիտում

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)