Ռեսուրսները սպառվում են

16/07/2010 schedule15:29

Երեկ Մատենդարանին հարող տարածքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը։ Իսկ դա նշանակում է, որ արդեն նախօրեից իշխանությունները գործի էին դրել բոլոր հնարավոր միջոցները` ինչքան հնարավոր է մեծ թվով մարդկանց մուտքը Երեւան արգելելու համար։ Եւ բացի այն, որ Երեւան մտնող բոլոր գլխավոր ճանապարհային հանգույցներում տեղակայված էին ճանապարհային ոստիկանության հենակետեր («Գայի պոստեր»), իշխանությունները նաեւ գծերից հանել էին Երեւան մտնող երթուղային տաքսիները, իսկ անհատ տաքսու վարորդներն էլ, տարօրինակ պատահականությամբ, այնպիսի գներ էին «կրակում», որ ֆինանսապես դժվար կացության մեջ գտնվող մարդը որեւէ հնարավորություն չունենա մտնել Երեւան։ Այսպես, երեկ առավոտվանից մենք ահազանգեր ստացանք, որ Երեւան տրանսպորտ չի մտնում Աբովյանից, Հրազդանի կողմերից, Աշտարակից, Ապարանից, Թալինից, Էջմիածնից, ինչպես նաեւ Երեւանի մոտակա մյուս քաղաքներից։ Իսկ այն, ինչի ականատեսը եղանք մենք Աշտարակում, Թալինում եւ Էջմիածնում, դարձել է մի սովորական երեւույթ, որը կրկնվում է ամեն անգամ, երբ Երեւանում հանրահավաք է լինում։ Այսպես, Աշտարակի ավտոկայանում մեր այցելության ժամանակ լիակատար դատարկություն էր. ոչ մի երթուղային չկար։ Ավտոկայանում կայանված էր միայն պետավտոտեսչության մեկ մեքենա, իսկ մի քիչ այն կողմ էլ` մի քանի տաքսիներ։ Մեզ հետ զրույցում տաքսու վարորդները այդ դատարկությունը բացատրեցին այսպես. «Մարշրուտնի չկա, որովհետեւ միտինգ ա»։ Ավելին, տաքսու վարորդները նաեւ նշեցին, որ Աշտարակում միշտ էլ այդպես է լինում. հենց Երեւանում հանրահավաք է, իրենց մոտ երթուղայինները հանում են գծերից։ Վարորդները նաեւ նշեցին, որ ոստիկաններն էլ ավտոկայանում հայտնվել են միայն նախօրեին` կրկին անգամ հանրահավաքի հետ կապված։ Աշտարակցի տաքսու վարորդները նաեւ տեղեկացրին, որ երեկ ողջ օրվա ընթացքում այդ քաղաքից ոչ մի երթուղային Երեւան չի եկել։ «Մեզ չեն արգելում, բայց մարդիկ էլ փող չունեն` տաքսով գնան»,- մեզ հետ զրույցում ասացին նրանք։ Դե, իսկ ոստիկանները, բնականաբար, ավտոկայանում իրենց հայտնվելը բացատրում էին «Վահան» օպերացիայով։ «Ոչ միայն այստեղ, այլեւ տարբեր շրջաններում իրականացվում է «Վահան» միջոցառումը։ Ստուգում ենք մեքենաները»,- ասացին նրանք։ Երթուղայինների հետ կապված էլ, ոստիկանները նախ հայտարարեցին, թե իրենք տեղյակ չեն` արդյո՞ք դրանք հանվել են գծերից, թե՞ ոչ, ապա զարմացան, թե` «Տրանսպորտը ինչո՞ւ պիտի չաշխատի»։ Ու մինչ Աշտարակի ոստիկանները զարմանում էին, թե տրանսպորտն ինչո՞ւ չպիտի աշխատի, Թալինի շրջանի գյուղերից Աշտարակի հիվանդանոցում վերաորակավորում անցնող բուժքույրերը մնացել էին ավտոկայանում. քանի որ երթուղային չկար, եւ նրանք հնարավորություն չունեին գնալ իրենց տները։ «Առավոտից երթուղային չկա, գյուղից մի կերպ եկել ենք եւ հիմա հնարավորություն չունենք տուն գնանք, գումար էլ չունենք` տաքսով գնալու համար. մենք մենակ ավտոբուսի փող ունենք։ Ասենք` էս պահին մի հատ հիվանդ լինի, մեկը վատ լինի` չեմ կարա գնամ, ո՞նց գնամ. պատահական, եսիմ ով ճանաչի, խաչմերուկից վերցնի` վերցնի։ Էտ ել եսիմ որ ժամին կլինի»,- երեկ մեզ հետ զրույցում պատմում էին բուժքույրերը։ Երեւան եկող երթուղայինները գծերից հանվել էին նաեւ Թալինում. ինչպես մեզ պատմեցին թալինցիներից ոմանք, գծի տերը հենց Թալինի քաղաքապետն է, ում հրահանգով էլ երթուղայինները հանվել էին գծերից։ Մեզ հետ զրույցում էլ թալինցի տաքսու վարորդները պատմեցին. «Առավոտ ժամը 9-ին 9 անց 30-ի երթուղայինը դուրս ա եկել, մեկ էլ` ժամը 7-ի «ուսանողականն» ա գնացել Երեւան»։ Դրանից հետո, ըստ վարորդների, Թալինից Երեւան երթուղային չի եկել։ Ի դեպ, երբ մենք մոտեցանք Թալինի ավտոկայանում կանգնած ներքաղաքային երթուղայիններից մեկի վարորդին եւ հարցրեցինք` «Երեւանի երթուղայինը չկա՞», վերջինս պատասխանեց. «Էսօր Երեւան գնացող տրանսպորտ չի լինելու»։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ, վարորդը պատասխանեց. «Որովհետեւ էսօր միտինգ ա»։ Ամենահետաքրքիր իրավիճակը, սակայն, տիրում էր Էջմիածնում։ Վաղ առավոտից ոչ մի էջմիածինցի հնարավորություն չի ունեցել երթուղայինով գալ Երեւան. այս անգամ երթուղայինները գծերից հանել էր ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ով էլ հենց Էջմիածին-Երեւան գծի սեփականատերն է։ Դե, իսկ քանի որ երթուղայիններ չկային, ապա տեղի տաքսու վարորդները որոշել էին օգտվել առիթից եւ Երեւան հասնել ցանկացողների հաշվին փող աշխատել։ Մասնավորապես, եթե, ասենք, մեկ օր առաջ էջմիածինցի տաքսու վարորդները 4 մարդու էին բերում Երեւան` յուրաքանչյուրից 300 դրամ վերցնելով, ապա երեկ նրանք յուրաքանչյուր ուղեւորից պահանջում էին արդեն 1000-ական դրամ։ Ի դեպ, մեզ հետ զրույցում տաքսու վարորդներից ոմանք եւս նշեցին, որ երթուղայինները չեն աշխատում հանրահավաքի պատճառով։ «Էսօր միտինգ ա լինելու, դրա համար էլ էսօր այստեղից ոչ մի երթուղային դուրս չի եկել. միայն տաքսիները»,- երեկ ասում էին նրանք։ Ուշագրավն այն է, սակայն, որ չնայած իշխանությունների այս բոլոր ջանքերին, երեկ տեղի ունեցան հերթական բազմահազարանոց հանրահավաքն ու երթը. ինչը նշանակում է, որ մարդկանց մեծ մասը մարզերից, միեւնույն է, Երեւան էր հասել։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունների ռեսուրսներն այլեւս սպառվում են, իսկ նրանց ճնշումներն էլ անզոր են ոտքի ելած ժողովրդի դեմ։

Տպել
634 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ