Դեբետցին ընտրեց ոչ թե հովանավորչությունը, այլ կատարված աշխատանքը. Դեբետի նոր համայնքապետ

Նախօրեին Լոռու մարզի Դեբետ համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով համայնքապետ ընտրվեց անկուսակցական, Դեբետի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը: Ինչպե՞ս անկուսակցականը կարողացավ հաղթել ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուներին: Մեր հարցերին պատասխանեց նորընտիր համայնքապետ Աշոտ Ղազարյանը:

- Պարոն Ղազարյան, ինչպե՞ս ստացվեց, որ դուք լինելով անկուսակցական կարողացաք ավելի շատ ձայներ հավաքել:

- Դեբետում կայացած ընտրությունների արդյունքով ստացվեց այն, որ դեբետցին ընտրեց ոչ թե հովանավորչությունը, կուսակցական պատկանելիությունը, այլ ընտրեց կատարված աշխատանքը ու աշխատանքի սպասելիքները: Ու իրենց առաջարկվող ծրագիրը՝ համայնքի զարգացման ծրագիրը:

- Այդ ծրագրում, ի՞նչը հավատ ներշնչեց, որ դեբետցիները որոշեցին ընտրել ձեզ:

- Ես 6 տարվա ավագանու անդամ եմ, ավագանու անդամ եղած ժամանակ իմ լիազորություններից բացի, տարբեր կազմակերպությունների միջոցով, դրամաշնորհային ծրագրեր եմ մուտք բերել Դեբետ համայնք: Եւ այդ իմ աշխատասիրությունը, այդ հնարավորությունները, որ ես մինչեւ հիմա օգտագործել եմ, այդ հավատը արդեն ներշնչվել է: Ու այն հնարավորությունները, որ տեսել է դեբետցին՝ իմ աշխատասիրությունը՝ իմ կատարած աշխատանքների արդյունքում եկել եւ քվեն տվել է: Ես ներկայացրել եմ իրատեսական ծրագրեր:

- Որո՞նք են այդ իրատեսական ծրագրերը, ի՞նչ եք պատրաստվում անել:

- Հիմնականում կազմակերպած աղբահանություն, ճանապարհների ջրահեռացում, հետո վերանորոգում, համայնքի 5-ամյա զարգացման ծրագրերը բոլորը իրատեսական են: Գյուղտեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգման ցանցի, հակակարկտային կայան. այդպիսի հարցերի լուծումները ես անիրատեսական եմ համարում: Բայց կան համայնքի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ, որոնք ոչ բարվոք վիճակում են, դրանց որակի բարելավումը իրատեսական է:

- Իսկ ձեզ հետ չե՞ն փորձել կապ հաստատել, ասել, որ չառաջադրվեք:

- Բացարձակ՝ նման բան չի եղել, ես ինքնառաջադրվել եմ, ոչ մեկ ինձ ոչ մի բան ոչ առաջարկել է, ո՛չ ճնշել է, ո՛չ հովանավորել է: Ես դրել եմ իմ թեկնածությունը, իմ ծրագիրը ներկայացրել եմ, քվեարկությունը տեղի է ունեցել՝ հաղթել եմ:

- Իսկ մարզային բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն զանգահարե՞լ են, խոսե՞լ են ձեզ հետ:

- Զանգահարել են, խոսել ենք, պայմանավորվել ենք:

- Ձեր ընտրվելու կապակցությամբ դժգոհություններ չունե՞ն:

- Ամեն դեպքում հեռախոսազանգերով շնորհավորանքներ են եղել: Ես ներկայացրել եմ համայնքի զարգացման ռեալ ծրագիր, ու դա տեսել է ժողովուրդը: Ինձ թվում է, իմ կողքին կկանգնեն բոլոր այն հնարավորություն ունեցող մարդիկ, նաեւ պետական ատյանները, որ զարգանա Դեբետ համայնքը:

- Իսկ նախկին համայնքապետի ժամանակ չե՞ն արվել փոփոխություններ:

- Արվել են, հիմա փորձում ենք գերակատարել:                     

Նիկոլայ Ավետիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:

Տպել
5261 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց