Հաց բերողի հուշարձանը կկանգնեցվի Մաշտոցի պուրակում

Այսօր Ճարտարապետների միությունում բացվեց Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի տարելիցին նվիրված հուշարձանի մանրակերտի ցուցադրությունը: Արթուր Սարգսյանի հուշարձանի նախագիծն այսօրվանից ներկայացված է հանրային քննարկման: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասաց, որ նախնական որոշմամբ Մաշտոցի պուրակում է տեղադրելու հուշարձանը:

Անահիտ Թարխանյանը նշում է, որ տարբեր տարածքներ ուսումնասիրելով՝ հասկացան, որ Երեւանում կա մի տարածք, որը լիովին համապատասխանում է քաղաքացիական հանրությանը: «Մաշտոցի պուրակում մենք գտանք հատված, որտեղ ծառ չի կտրվելու, ընդամենը 2 տարեկան բալենու ծառն է, որը զգուշությամբ պիտի հանենք եւ տեղափոխենք, մնացածն ամբողջությամբ մարգ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ճարտարապետը:

Անահիտ Թարխանյանի խոսքով՝ մարգի մեջ, փոքր բազալտե հարթակով դրվելու է հուշարձանը: Ունենալու է բազմազան սյուներ, որոնցից ամեն մեկը խորհրդանշելու է Արթուր Սարգսյանի բնավորության բազմազանությունը, իսկ ապակին, որով ավարտվում են բազալտե սյուները, խորհրդանշում է այն բարությունն ու հումանիստական վերաբերմունքը, որն Արթուր Սարգսյանը դրսեւորել է իր ամբողջ կյանքի ընթացքում:

Հաց բերողի հուշարձանի մանրակերտը

Անահիտ Թարխանյանն ասաց, որ հուշարձանը իրականում մեծ չէ, քառանիստ է, մոտավորապես 9 քառակուսի մետր մակերես է զբաղեցնելու: Հիմնական գաղափարախոսությունն այն է, որ մաքրությունից բարձրանում է հայ ժողովրդի կարծր բնավորությունը, որը տեսնում ենք Հաց բերողի մեջ: Ասում է, որ փորձել են բոլոր այդ սիմվոլները դնել հուշարձանի մեջ, իսկ գնահատականն արդեն ժողովուրդը պետք է տա:

Հասարակական գործիչ Թամարա Հովհաննիսյանի խոսքով՝ սա սիմվոլիկ նշանակություն եւ պատգամ ունի, որ մարդը մարդու նկատմամբ պետք է լինի ոչ թե գազան, ոչ թե թալանելու մտադրությամբ մոտեցող, այլ նրան օգնելու եւ ձեռք մեկնելու: «Հեղինակն աշխատել է մոտեցնել Արթուրի բնույթին, կոթողը ջրավազանի վրա է կանգնած լինելու, ջրերից դուրս է գալիս ամուր կամային մի էություն, ապա ապակու միջոցով նորից մաքրվում եւ բարձրանում դեպի հավերժությունը»,- ասաց Թամարա Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 2-ին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ մի խումբ մտավորականներ հանդես էին եկել Արթուր Սարգսյանի արձանը կանգնեցնելու առաջարկով, եւ ներկայացրել էին արձանի նախագիծը: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասաց, որ հուշարձանի նախագիծը ներկայացրել էին Թամարա Հովհաննիսյանի, Հասմիկ Պապյանի եւ Եղիշե Պետրոսյանի հետ:

Ըստ քաղաքապետարանի հիմնական դրվածքի պետք է լինեն մի խումբ արվեստագետներ, որոնք ներկայացնում են գործը, ապա այդ գործը պետք է անցնի հանրային քննարկումների եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի դիմել քաղաքապետարան, որպեսզի նախ, համաձայնեցում եւ տարածքի հատկացում լինի արձանի համար, ապա հատկացված տեղի հիման վրա կարողանան արդեն հաստատել հուշարձանը:

Նշենք, որ հուշարձանի մանրակերտն իրականություն է դարձրել երիտասարդ ճարտարապետ Արին Ավետիսյանը, որը գրեթե երեք ամիս աշխատել է նախագծի վրա: Անահիտ Թարխանյանը, անդրադառնալով քաղաքապետարանի թույլտվությանն ու հուշարձանի տեղադրմանը Մաշտոցի պուրակում՝ նշեց, որ պետք է միշտ լավով նայել ապագային եւ գուցե այսօր, կամ վաղը քաղաքապետարանը չկարողանա համապատասխան որոշում կայացնել, սակայն ի վերջո որոշումը կկայացվի: «Ես համոզված եմ, որ մեկ կամ երկու ամիս հետո մենք կստանանք դրական պատասխան, իսկ եթե ոչ՝ ամբողջ կյանքը դեռ առջեւում է: Օրերից մի օր այդ դրական պատասխանը կհնչի եւ հուշարձանը կկառուցվի, եթե ոչ մենք, ապա մեր երեխաներն ու թոռները կտեսնեն Հաց բերողի հուշարձանը»,- ասաց նա:

Խոսելով նախագծման մասին՝ ճարտարապետն ասաց, որ արվեստագետը, երբ նախագահում է, չի մտածում, թե ինչ կհաստատվի տվյալ ժամանակվա ճարտարապետության կանոնների համաձայն, նախագծում է այն՝ ինչ գտնում է կարեւոր. «Ձեւավորել մի հուշակոթող, որը բոլորին կհուշի բարոյականությունը, քանի որ հայ ժողովուրդը ծարավ ունի հիշելու, բարի եւ ինքնաբավ լինելու»:

Նշենք, որ հուշարձանի մանրակերտի ցուցադրությունը բաց է այսօրվանից եւ բաց կլինի մինչեւ մարտի 16-ը՝ Հաց բերողի մահվան տարելիցի օրը ներառյալ:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
4595 դիտում

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ