Հրայր Թովմասյանը՝ ՍԴ ցմահ նախագահ. հրամայողը Բ26-ից է, դատավորները դժգոհ են

Գագիկ Հարությունյանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո կուլիսային հետաքրքիր զարգացումներ են ընթանում Սահմանադրական դատարանի ապագա նախագահի ընտրության/նշանակման շուրջ:

Այժմ մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում առ այն, որ բարձրագույն դատարանի նախագահի պաշտոնի հավակնություններ ունի բոլորովին վերջերս ՍԴ անդամ դատավոր նշանակված Հրայր Թովմասյանը, որը իշխող ՀՀԿ անդամ է եւ նախկինում գլխավորում էր ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովը:

Ըստ մեզ հասած տեղեկությունների, Հրայր Թովմասյանը ոչ միայն ցանկանում է ՍԴ նախագահ նշանակվել, այլեւ խորհրդարանական համակարգին անցնելու վերջին ամսում, երբ դեռ գործում են 2005 թ.-ին ընդունված սահմանադրության իրավակարգավորումները, հավերժացնել իրեն այդ պաշտոնում: «Այլ կերպ ասած, Թովմասյանը կարող է դեռեւս գործող 2005 թ.-ի սահմանադրությամբ նշանակվել ՍԴ ցմահ նախագահ, ոչ թե վեց տարի ժամկետով, որ նախատեսված է նոր սահմանադրությամբ»,- նշեց ՍԴ-ի մեր աղբյուրը:

Մեջբերենք հին եւ նոր սահմանադրություններով ՍԴ նախագահ ընտրել/նշանակելու վերաբերյալ սահմանված դրույթները:

«Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի»,- ասված է 2015 թ.-ին ընդունված Սահմանադրության 166-րդ հոդված 2-րդ ենթակետում: Իսկ ահա թե ինչ է նախատեսում 2005 թ.-ին ընդունված Սահմանադրությունն այն իրավիճակներում, երբ ՍԴ նախագահը հեռանում է պաշտոնից եւ այն մնում է թափուր: «Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ սահմանադրական դատարանի կազմից նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ»,- ասված է մայր օրենքի 83-րդ հոդված 2-րդ ենթակետում:

Այս հոդվածն ուղղակիորեն նկարագրում է հայրենի բարձրագույն դատական իշխանությունում ստեղծված իրավիճակը եւ տալիս հստակ կարգավորումներ: Արդյոք դեռեւս 2015 թ.-ին էր գրվել դատական իշխանությունում փոխատեղությունների ներկա սցենարը, դժվար է ասել, բայց որ Գագիկ Հարությունյանն իր պաշտոնական լիազորությունները դադարեցնում է նախատեսվածից շուրջ կես ամիս ավելի շուտ, արդեն իսկ որոշակի կասկածների տեղիք է տալիս:

«Նա (Գագիկ Հարությունյանը) արդեն ներկայացրել է ԱԺ նախագահին դիմում՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին, թեպետ պաշտոնապես դրանք դադարեցվելու էին մարտի 23-ին»,- նշում է մեր աղբյուրը եւ հավելում, որ օրեր առաջ Գագիկ Հարությունյանը ՍԴ-ում կազմակերպեց Հրայր Թովմասյանի «պրեզենտացիան»: Այդ ներկայացմանը հրավիրված էին լրագրողներ, ՍԴ բոլոր դատավորները, աշխատակազմը: «Նման բան չի եղել ՍԴ պատմության մեջ, որ դատավորին ներկայացվի այսպիսի շուքով»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ շուտով տեղի կունենա նաեւ Գագիկ Հարությունյանի «goodbye party»-ին:

Այս հապճեպությունը նշանակում է մեկ բան, եզրակացնում է մեր զրուցակիցը, որ Հրայր Թովմասյանը պատրաստվում է դառնալ ՍԴ նախագահ, այն էլ ցմահ, ինչպես նախատեսվում է 2005 թ.-ի սահմանադրությամբ:

«Այսինքն՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ՍԴ նախագահի պաշտոնը թափուր է մնում, իսկ Ազգային ժողովը մինչեւ ապրիլի 9-ը, երբ պետական համակարգն ամբողջությամբ կսկսի «ապրել» նոր սահմանադրությամբ, կնշանակի ՍԴ նոր նախագահ՝ ցմահ: Հույսերը, որ ՍԴ նախագահին ընտրելու են դատավորները չեն արդարանալու, քանի որ նոր նախագահն ընտրվելու է հին սահմանադրությամբ, բայց գործելու եւ ցմահ նախագահելու է նոր սահմանադրական իրավակարգավորումների պայմաններում»,- նշում է նա եւ ընդունում, որ սա, թերեւս Հրայր Թովմասյանի, որը նոր սահմանադրության ճարտարապետներից է, «պարգեւն է մատուցած ծառայությունների կամ կատարած աշխատանքի դիմաց»:

«Մամուլը, թերեւս չէր սխալվում, երբ գրում էր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակվելու հեռանկարի մասին»,- փաստում է ՍԴ-ի մեր աղբյուրը՝ հավելելով, որ այս սցենարը դժգոհություն է առաջացրել նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների շրջանում: «Փաստացի նրանք դե յուրե կունենան ՍԴ նախագահ ընտրելու իրավունք, իսկ դե ֆակտո՝ ոչ, քանի դեռ Թովմասյանն այդ պաշտոնին է լինելու»,- եզրափակեց նա:   

Պատահական չէ, որ վերջերս Ազգային ժողովի ընդդիմադիր Ելք խմբակցության անդամ, պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ Հրայր Թովմասյանին հարց ուղղելիս հենց վերոնշյալ սցենարը նկատի ունենալով, ասաց. «Մինչև 2035 թվականը պաշտոնավարելու եք ՍԴ նախագահի պաշտոնում, ՍԴ որոշումները համաձայնեցնելո՞ւ եք Բաղրամյան 26-ում»:

Ստացվում է ապագա ՍԴ նախագահը կրկին ուղղակիորեն նշանակվելու է իշխանության ամենավերին ատյաններից ու որեւէ կերպ ՍԴ դատավորների կամքով կաշկանդված չի լինելու կայացվելիք որոշումներում: Ով նշանակում է, նա էլ հրամայում է: Իսկ ՍԴ դատավորի ընտրության Սահմանադրությամբ նախատեսված նոր իրավակարգավորումները, այն է՝ ՍԴ նախագահին ընտրում են դատավորները, ապագա սերունդների համար է, եթե, իհարկե, ապագայում նոր սահմանադարական փոփոխություններ չլինեն:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:

Տպել
5503 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին