Թիրախում կրկին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն է. հերթական գողության դեպքն է տեղի ունեցել

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը կրկին հայտնվել է հանցագործների ուշադրության կենտրոնում: Մարտի 4-ի երեկոյան կրթահամալիրի ավագ դպրոցում գողություն է տեղի ունեցել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ մարտի 4-ի երեկոյան՝ ժամը 20:00-ից մինչեւ 00:05-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են նշված դպրոցի դասասենյակի պատուհանը եւ գողացել նոթբուք եւ համակարգչային հիշողության երեք սարքավորում: Դպրոցին հասցված վնասի չափը ճշտվում է, կատարվում է հետաքննություն:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը մեր զրույցում ասաց, որ չնայած պահակային ծառայության եւ համապատասխան տեխնիկական անվտանգության ապահովմանն անհայտ անձինք՝ իր ենթադրությամբ խմբող, կարողացել են բացել երկրորդ հարկի եվրոպատուհանը, թափանցել շենք: «Նույն վայրկյանին իրավապահներն արձագանքել են եկել են կատարվում են համապատասխան գործողություններ, չեմ կարծում թե չկարողանան հայտնաբերել, որովհետեւ նախապատրաստված է եղել, չեն կարող չհայտնաբերել»,- մեր զրույցում ասաց Բլեյանը: Մեր դիտարկմանը, եթե կարողացել են «շրջանցել» անվտանգության համակարգը, հնարավո՞ր է գործ ունենք պրոֆեսիոնալ հանցախմբի հետ, Աշոտ Բլեյանը պատասխանեց. «Պրոֆեսիոնալ չի, բայց նախապատրաստված է եղել, հանրակրթական դպրոցի նկատմամբ է ոտնձգությունը եղել, գողը գող է: Մեր մյուս հարցին, թե գողացված համակարգչի եւ կրիչների մեջ կարեւոր ինֆորմացիաներ կա՞ր, կրթահամալիրի տնօրենն ասաց՝ ոչ, ամբողջը ուսումնական ինֆորմացիա է եղել: «Ինֆորմացիան լրիվ վերականգնվող է, դրանք մեզ համար փոքր բաներ են, հասցված վնասն էլ մեծ չէ, երեւույթն է տհաճ: Ուղղակի պետք է հասկանալ, թե ոնց անվտանգության համակարգը չի գործել, որտեղ է վրիպումը, կամ իրենք իմացել են, կարողացել են հոգ տանել այդ մասին: Մեր բնականոն գործունեությունը չի խաթարվել, մեր ինքազգացողությունը տեղն է, մենք կարողանում ենք մեզ պաշտպանել»,- եզրափակեց Աշոտ Բլեյանը:

Սա առաջին դեպքը չէ երբ կրթահամալիրը հայտնվում է հանցագործների թիրախում: Մասնավորապես՝ 2015 թվականին Մերուժան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 04.08.2015թ.-ի ժամը 13:00-ի սահմաններում, օգտվելով մուտքի դուռը փականով փակված չլինելու հանգամանքից, դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շենք: Մուտք գործելուց հետո հրել-կոտրելու եղանակով բացել կրթահամալիրի դասասենյակի մուտքի դուռը, այնուհետեւ թվով 2 դասասենյակից եւ կրթահամալիրի նախասրահից գողացել է զգալի չափի 60 000 ՀՀ դրամ արժողության ջեռուցման մարտկոցների թվով 24 լատունե փական: Նա մեղավոր է ճանաչվել հանցագործության կատարման մեջ, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան մեկ տարով:

Եւս մեկ դեպք էլ տեղի էր ունեցել 2013 թվականին. հոկտեմբերի 29-ին կրթահամալիրի վրա ավազակային հարձակում էր տեղի ունեցել. երեք անհայտ անձ՝ դիմակավորված եւ գազային ատրճանակով, ներխուժել էին դպրոց, թերեւս գողություն անելու նպատակով: Սակայն վրա էր հասել դպրոցի պահակը, նրանց հետ վիճաբանության մեջ մտել, աղմուկ բարձրացրել ինչից հետո ներխուժողները փախուստի էին դիմել:

Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել էին երեքին էլ. նրանցից մեկը ոչ ավել ոչ պակաս հենց կրթահամալիրի սան է եղել: Երեքն էլ մեղավոր են ճանաչվել հանցագործության կատարման համար, սակայն նրանց նկատմամբ նույնպես պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել  է փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 7-ի համարում:

Տպել
5806 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է