Լուսանկարը՝ ՀՀԿ 16-րդ համագումարից, 2016 թվական, նոյեմբեր

Հանրապետական բարձր մակարդակի մի շարք գործիչներ շարունակաբար հայտնում են «իրենց անձնական տեսակետն» առ այն, որ Սերժ Սարգսյանն իր անցած ուղիով, առկա հմտություններով եւ կարողություններով ուղղակի անփոխարինելի է երկրի ղեկավարի պաշտոնում: Նրանք միաժամանակ նշում են, որ ՀՀԿ շրջանակներում վարչապետի թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել: Թեեւ նրանց բոլորի թեկնածուն նույնն է՝ Սերժ Սարգսյանը, սակայն տարբեր են մոտեցումները: Մոտեցումներից մեկն այն է, որ ներկա մարտահրավերներին ծանոթ է եւ կարող է դիմագրավել միայն Սերժ Սարգսյանը: Մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանը մարտի 5-ին Ծիծեռնակաբերդում իր լիարժեք աջակցությունը հայտնեց Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածությանը, նշելով որ Սարգսյանն իր համար անփոխարինելի է:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դեռեւս փետրվարի 11-ին ասել էր, որ Սերժ Սարգսյանին տրվող քաղաքական գնահատականները՝ հատկապես անվտանգային եւ արտաքին քաղաքական ուղղություններին, «հիմնված են բացառապես ոլորտային հաջողությունների վրա»: Նա նաեւ նշել էր «տեսանելի այլընտրանքի բացակայության» մասին: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիությանը, ապա արդեն մարտի 3-ին ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց, որ այդ «թեզը բացարձակ կապ չունի պաշտամունքային ընկալումների հետ»: Ուշագրավ է, որ Աշոտյանը, անդրադառնալով հասարակական հնարավոր բողոքին, չի բացառում, որ «տասնյակ հազարավոր մարդիկ... քաղաքական լուծումներին այդ ժամանակահատվածում համաձայն չեն լինի եւ կարող են օրենքով իրենց բողոքն արտահայտել»:

Այս հարցում փոքր-ինչ տարբերվում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքը: Ընդդիմության օրակարգը՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանի վարչապետացումը, նա համարում է կեղծ: Իսկ Սերժ Սարգսյանի վարչապետացման հարցով կիսում է նշված կուսակիցների կարծիքը: 2014 թ. էլ Սերժ Սարգսյանի արած հայտարարոթյունը, թե ինքը Սահմանադրական բարեփոխումներից հետո կառավարման խորհրդարանական մոդելի անցնելու պարագայում չի հավակնի նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնին, ՀՀԿ խոսնակը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Վարչապետ ու նաեւ նախագահ չլինելու մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է այլ ժամանակաշրջանում եւ այլ իրողությունների պայմաններում»։ Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ նույն Շարմազանովը, բացատրելով, թե ինչպես կարող է քաղաքական, պետական գործիչն ասել մի բան, հետո հրաժարվել իր խոսքերից, բերեց Չերչիլի ու դը Գոլի օրինակները, ըստ էության զուգահեռներ անցկացնելով Սերժ Սարգսյանի եւ համաշխարհային այս երկու պատմական լիդերների միջեւ: Սա մի քիչ տարօրինակ է, որովհետեւ Շարմազանովը, օրինակ, լավ գիտակցում է, որ ինքը դեռ շատ հացուպանիր պետք է ուտի, որ Սերժ Սարգսյանի մակարդակի քաղաքական գործիչ դառնա: Այս մասին նա ասել էր «Հայկական ժամանակ»-ի թղթակցին տված հարցազրույցում: Իսկ Սերժ Սարգսյանը փաստորեն Չերչիլին եւ դը Գոլին հասնելու համար հացուպանրի կարիք չունի, նա արդեն նույն մակարդակի վրա է, ինչի համար մնում է նրան  եւ Շարմազանովին միայն շնորհավորել:

Ու քանի որ ՀՀԿ-ի շարքերում Սերժ Սարգսյանը միակն է, որ նման կալիբրի գործիչների հետ ոտք է մեկնում, ապա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, ըստ ՀՀԿ խոսնակի անձնական կարծիքի, նա էլ պետք է լինի: Եվ այնուամենայնիվ Շարմազանովը «Ազատության» եթերում ասում էր, որ դա իր կարծիքն է, իսկ ՀՀԿ-ում հարցը կքննարկեն ապրիլի 9-ից հետո եւ մեկ շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն: Դա փոքր-ինչ հակասության մեջ է մտնում ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքի հետ, ըստ որի՝ մինչեւ ապրիլի 9-ը Դաշնակցությունը «ներքին կարգով» տեղյակ կլինի, թե ով է կոալիցիայի թեկնածուն: Այս մասին Արմեն Ռուստամյանն ասաց երեկ առավոտյան ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Նա ասաց, որ իրենք ներքին կարգով տեղյակ կլինեն, թե ով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն, սակայն պաշտոնապես հարցը կքննարկեն ապրիլի 9-ից հետո: Եթե ՀՀԿ-ում հարցը քննարկելու են միայն ապրիլի 9-ից հետո, ինչպե՞ս է մինչեւ այդ կոալիցիոն գործընկերը ներքին կարգով տեղյակ լինելու: 

Երեկվա ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերթական անգամ ասաց, որ որոշումը կայացվելու է կուսակցության կողմից: Այս հարցով նախորդ հայտարարություններից այս մեկը տարբերվեց իր կտրուկ ձեւակերպմամբ. «Սերժ Սարգսյանը, բացի Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը լինելուց, շարքային կուսակցական է եւ պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին»,- ասաց Բաղդասարյանը: Բարդ է, սակայն ՀՀԿ-ում պատկերացնել որեւէ մեկին, որը կարող է պարտադրել Սերժ Սարգսյանին իր կամքին հակառակ նշանակվել վարչապետ: Անհասկանալի է նաեւ՝ ինչո՞ւ պետք է Սարգսյանը առհասարակ դեմ լինի վարչապետ նշանակվելուն: Ինչեւէ, դրանից հետո Բաղդասարյանը եւս մեկ միտք արտահայտեց, որից հետո ամեն ինչ ընկավ իր տեղը: Նա հորդորեց անակնկալների չսպասել, թեեւ հետո փորձեց շտկել իրավիճակը, նշելով որ «քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»։

Նման բնույթի հայտարարություններն ավելի են ամրացնում վստահությունը, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը: Իսկ այն, որ երեկ հայտարարվեց, որ հարցը կքննարկվի միայն ապրիլի 9-ից հետո եւ մեկ շաբաթվա ընթացքում կհայտարարվի արդյունքների մասին, ակնհայտ է դարձնում, որ գոյություն ունի քաղաքական որոշում՝  Սերժ Սարգսյանի անունը որպես թեկնածուի հրապարակել միայն վերջին պահին, տվյալ դեպքում՝ ապրիլի 16-ին: Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգ օրենքում արված փոփոխության համաձայն, կարող են վարչապետի թեկնածուին առաջադրել ապրիլի 16-ին եւ ընտրությունը անցկացնել 17-ին: Սա նման  է թաքուն-թաքուն վարչապետ դառնալուն: Եթե ամեն ինչ այսպես ընթանա, կստացվի, որ Սերժ Սարգսյանը, նախ խոստացավ չառաջադրվել վարչապետի պաշտոնում, ապա դրժեց իր իսկ խոսքը, եւ վերջում ծածուկ ընտրվեց վարչապետ՝ հասարակությանը նույնիսկ արձագանքի ժամանակ չթողնելով:  

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 6-ի համարում:

Տպել
4506 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց