Նոր հաղորդաշար, հեռուստանովել, կատակերգություն. Առաջին ալիքով միանգամից 3 պրեմիերա է այսօր

Առաջին ալիքի եթերում այսօր միանգամից 3 պրեմիերա է:

Հանրայինի մամուլի հաղորդագրության համաձայն, այսօր՝ ժամը 20:30-ին, հեռուստադիտողները կարող են դիտել «Տանդեմ» նոր իրավիճակային կատակերգության առաջին սերիան: Կատակերգությունը փորձում է յուրովի ներկայացնել մեր առօրյան՝ լի հումորային իրավիճակներով ու հետաքրքիր միջադեպերով:  «Տանդեմ»-ի ռեժիսորը Արման Նշանյանն է, վերջինս մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին: Դերասանական կազմում ընդգրկված են նաև Ֆելիքս Խաչատրյանը, Սոֆյա Պողոսյանը, Վիկտորյա Սահակյանը և այլք:Իրավիճակային կատակերգությունը երկու դպրոցական ընկերների մասին է, որոնցից մեկը, երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում, վերադառնում է Հայաստան՝ ընկերոջ տուն, սակայն ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել առօրյա իրականությանը: Նրա՝ Հայաստան գալուն նպաստել է ԱՄՆ-ում բնակվող իր պապիկը, որի համար մեծ կարևորություն ունի իր թոռանը հայ աղջկա հետ ամուսնացնելը:«Տանդեմ» իրավիճակային կատակերգությունը հեռուստադիտողները կարող են դիտել Առաջին ալիքի եթերում երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 20:30-ին:

Մեկ այլ պրեմիերա Առաջինով «Ճակատագրի պատասխանը» հեռուստանովելն է: Այն պատմում է Եվրոպայում մեծ հաջողությունների հասած հայ երիտասարդ գիտնական Լևոնի մասին: Նա իրեն հաջողակ մարդ է համարում և չի պատկերացնում իր կյանքը Հայաստանում, սակայն ճակատագրական մի օր ամեն ինչ գլխիվայր է շրջվում: Լևոնին արտաքսում են արդեն հարազատ դարձած օտար երկրից, և  նա ստիպված է վերադառնալ Հայաստան, ուր ոտք չի դրել 18 տարի: Սակայն Լևոնի կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, և նա օր օրի ավելի շատ է սիրում իր երկիրը:Հեռուստանովելի դերերում են Արտաշես Ղազանչյանը, Անի Պետրոսյանը, Վիվյեն Բաստաջյանը, Ալեքսանդր Խաչատրյանը և այլք:«Ճակատագրի պատասխանը» հեռուստանովելը Առաջինի եթերում կլինի երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 21:35-ին:Ժամը 01:20-ին Առաջին ալիքի հեռուստադիտողները կարող են դիտել «Կեսգիշերն անց» նոր հաղորդաշարը: Առաջինի նոր եթերաշրջանում հաղորդավարներ Արթուր Բախտամյանը և Թինա Խաչատրյանը կփորձեն ճանապարհորդել հաղորդման հյուրի վախերի, մանկության և երևակայության միջանցքներով:Հաղորդավարական անսպասելի զույգը կզրուցի հյուրերի հետ իրենց կյանքի ամենավառ ու դժվարին պահերի, ձեռքբերումների և մի շարք այլ հետաքրքիր փաստերի շուրջ: Հեռուստադիտողները նույնպես կկարողանան հյուրին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը՝ հաղորդագրություն ուղարկելով Առաջին ալիքի պաշտոնական էջին:

Տպել
3995 դիտում

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել